Փարաքարում լարված իրավիճակ է. «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի համակիրները կրկին բողոքի ակցիա են իրականացնում

Փարաքար համայնքում վաղ առավոտից իրավիճակը կրկին լարված է: Բանն այն է, որ համայնքում, ինչպես ավելի վաղ նշել էինք, անորոշ է մնում, թե ո՞վ է ՏԻՄ ընտրությունների արդյունքում, ի վերջո, ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում: Փաստացի, 2 տարբեր թեկնածուների սատարող քաղաքական ուժերը միաժամանակ պնդում են, որ հաղթել է իրենց թեկնածուն:

Տեղում հավաքված քաղաքացիները պնդում են, որ ժամը 10:00-ին նախատեսված է «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանի երդմնակալության արարողությունը: «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ պաշտոնական հայտարարությամբ հայտնել է, որ ժամը 12:00-ին իրենց թեկնածուի՝ Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունն է:

Վերջինիս համակիրներն այժմ հավաքվել են համայնքապետարանի շենքի մոտ, իրենց խոսքերով, թույլ չտալու Մինասյանի նշանակումը: Նրանք նշում են, որ տեղեկություններ ունեն Մինասյանի երդմնակալության մասին և պատրաստվում են թույլ չտալ դա: Տեղում կենտրոնացած են մեծ թվով ոստիկանական ուժեր:

Ժամը 10:00-ն անցել է, սակայն համայնքապետի թեկնածուի երդմնակալության արարողություն դեռևս տեղի չի ունեցել:

Հիշեցնենք, որ Փարաքարում ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ստացել է 48,94 տոկոս ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 27,54 տոկոս ձայնով և «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ ստացած 23,51 տոկոս ձայնով: Այսպիսով՝ ուժերից ոչ մեկը չէր հաղթահարել 50+ տոկոսի շեմը: 

Ավագանու կայացած առաջին նիստի ժամանակ՝ քվեարկության ընթացքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր 5 ձայնը տվել է «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համար Դավիթ Մինասյանին, որով նրա ձայները դարձել են 11: «Ապրելու երկիր» կուսակցությունը նիստի ժամանակ թեկնածու է առաջադրել, որը ստացել է 10 ձայն: Այսպիսով՝ կրկին չի լուծվել համայնքի ղեկավարի ընտրության թնջուկը:

Առաջին նիստից հետո Վոլոդյա Գրիգորյանը, որպես համայնքի ղեկավար, գնացել էր համայնքապետարան, սակայն համայնքապետարանից բացակայել է կնիքը, ինչի պատճառով նա չի կարողացել աշխատել:

Նշենք, որ, անկախ համայնքապետի ընտրությունից, Փարաքարում մանդատները բաշխվելու են հետևյալ կերպ՝ «Ապրելու երկիր»-ն ունենալու է 10 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 6, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 5:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46641 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին