Երևան
12 °C
Մոտ մեկ ամսից երեւանցիները ընտրելու են մայրաքաղաքի ավագանի, որն էլ իր հերթին ընտրելու է Երեւանի քաղաքապետ:
Ավագանիում մեծամասնություն ունենալու, ապա եւ քաղաքապետ ունենալու հայտ է ներկայացրել նաեւ ՀՀԿ-ն: Պարզ է որ ՀՀԿ-ի քաղաքապետը լինելու է Տարոն Մարգարյանը: Ու հիմա բնական հարց է ծագում` արդյոք վերջին տարիներին Երեւանը այնքան լա՞վ է կառավարվել, որ ՀՀԿ-ն հավակնում է շարունակել այդ գործը: Քաղաքի կառավարում ասվածը շատ լայն հասկացողություն է: Եվ առաջիկայում կանդրադառնանք դրա տարատեսակ բաղադրիչներին առանձին-առանձին, սկսած տրանսպորտից ու երթեւեկությունից, մինչեւ կանաչապատում եւ ճարտարապետություն:

Սկսենք նրանից, թե ինչպես են հետեւողականորեն ու անկասելիորեն վերանում Երեւանի պուրակներն ու այգիները: Վերը բերված լուսանկարները արված են տիեզերքից: Առաջինը արվել է 2000 թվականին, երկրորդը վերցված է maps.google.com ինտերնետային ռեսուրսից եւ հավանաբար արվել է վերջին երկու տարիներին: Լուսանկարում Հաղթանակի զբոսայգին է եւ դրանից դեպի արեւմուտք ընկած հարակից տարածքը: 2000 թվականին արված լուսանկարում (օղակի մեջ) պարզ երեւում է, որ այդտեղ դեռ պուրակ է, չկան շինություններ: Երկրորդ լուսանկարում արդեն նույն տարածքն է շինություններով լեցուն:
Սա մայրաքաղաքի ամենաթանկ տարածքներից մեկն է: Իր մակերեսով այդ հատվածը բավականին մեծ է` Հաղթանակ զբոսայգու զբաղեցրած տարածքի մոտ կեսը: Եվ ընդամենը մի քանի տարվա ընթացքում այդ հսկայական տարածքը, որը կարող էր դառնալ հրաշալի այգի, վերածվեց մի քանի մարդկանց տնամերձերի:
Այս տարածքում հիմա ապրում են նախկին եւ գործող բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանցից երկուսը, ի դեպ, հասցրել են զբաղեցնել Երեւանի քաղաքապետի պաշտոնները: Այսպես. այս տարածքում առանձնատներ ունեն գործող վարչապետ, Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը, Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պետեկամուտների կոմիտեի գործող նախագահ Վարդան Հարությունյանը եւ այլք:
Հիմա` մի պարզ հարց: Մայրաքաղաքի կանաչապատ ու ազատ տարածքները տնամերձերի բաժանելն ու ծախելը ճիշտ կառավարման դրսեւորո՞ւմ է, թե այլ բան: Եթե իրերը կոչենք իրենց անունով, ապա քաղաքի կառավարումը ստանձնած խմբավորումը` ՀՀԿ-ն, իր տարբեր քաղաքապետերի օրոք պարզապես կտոր- կտոր ծախծխել է այն, ինչ ընկել է իր ձեռքի տակ, տվյալ դեպքում Հաղթանակ զբոսայգու հարակից պուրակը: Ընդ որում սա ծախված բազմաթիվ տարածքներից միայն մեկն է:
Ավելի հստակեցնելու համար նշենք, որ 2001-2003 թվականներին Երեւանի քաղաքապետն է եղել Ռոբերտ Նազարյանը, 2003-ից 2009-ը` Երվանդ Զախարյանը, 2009-2010 թթ.` Գագիկ Բեգլարյանը, 2010-2011 թթ. Կարեն Կարապետյանը, 2011-ից մինչեւ հիմա՝ Տարոն Մարգարյանը: Նրանք բոլորը ՀՀԿ անդամներ են կամ առնվազն եղել են այդպիսին: Հիմա այդ նույն ՀՀԿ-ն ուզում է շարունակել «կառավարել» Երեւանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT