Երևան
12 °C
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հռչակած Հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո՝ «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Միջոցառմանը ներկա էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր:
«Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության և փառատոնի նախագահ Նաիրա Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ միջոցառմանը մասնակցում են տարբեր զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ՝ անհամբեր սպասելով այս օրվան:
Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ փառատոնի մասնակիցները հայտնի երգիչների և երաժիշտների հետ հանդես եկան կատարումներով:
Այս տարի փառատոնի մասնակիցներին սպասվում էին նաև հետաքրքիր անակնկալներ. համերգի ընթացքում բեմ բարձրացան և նրանց նվագակցեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկը:
«Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ փառատոնի ընդհանուր նպատակը համապատասխանում է «Իմ քայլը» հիմնադրամի և տիկին Աննա Հակոբյանի առաջնահերթություններին:
«Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Այս տարի փառատոնին մասնակցում էր շուրջ 600 երեխա և պատանի Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Բահրեյնից և այլ երկրներից։
Փառատոնն անցկացվեց նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT