Համաներում՝ զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ. ռազմական փորձագետի խոսքով՝ նախագծում կա բարոյական խնդիր

Այսօր պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» հարցը:

Նախագիծը կարգավորում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած, (պահեստազորի դեպքում` 35) պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները:

Համաներում կհայտարարվի այն անձանց նկատմամբ`որոնք դատապարտվել են ազատությունից զրկվելու պատժի, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:
Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը, ով հանձնաժողովի նիստին ներկայացնում էր նախագիծը, նշեց, որ օրենքի շահառու կարող է դառնալ 5131 քաղաքացի, իսկ այդ հոդվածով դատապարտված առավելագույնը 124 անձ է հաշվառված.

«327 հոդվածի առաջին մասով 261 գործ է հարուցվել, որոնք դեռևս դատարան չեն ուղարկվել, ևս 18 գործ դատարանների վարույթում է:
Մինչև դեկտեմբերի 31-ը այդ անձինք կարող են կամովին ներկայանալ` քրեական հետապնդումից ազատվելու համար»,-ասաց Հովհաննիսյանը:

Փոխնախարարի խոսքով` կառավարությունը որոշել է հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ` մարդասիրության և համերաշխության սկզբունքներից ելնելով, ինչպես նաև նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու համար:

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ այս նախագիծը ոչ մի կերպ չի կարող ազդել Զինված ուժերի վրա, քանի որ այդ մարդիկ ՀՀ-ն լքել են դեռևս տասնամյակներ առաջ
«Իմ կարծիքով՝ այստեղ բարոյական տեսանկյունից հնարավոր է խնդիր առաջանալ: Նույն կարգավիճակում գտնվող անձինք ժամանակին գումար են վճարել քրեական հետապնդումից ազատվելու համար, իսկ այսօր բոլորը ստանում են հնարավորություն առանց գումարի ուղղակի համաներվելու»:

Հարցին՝ համաներումը կարո՞ղ է բերել նրան, որ այդ քաղաքացիները, ովքեր առաջ քրեական պատասպանատվությունից խուսափելով չէին գալիս Հայաստան, այժմ կվերադառնան հայրենիք, Պետրոսյանցն ասաց.
«Չեմ կարծում, թե կվերադառնան մշտական բնակվելու համար: Կարող են գալ Հայաստան, տեսնել իրենց հարազատներին: Այստեղ սոցիալական պայմաններն այլ են: Տասնամյակներ առաջ Հայաստանը լքած մարդկանց ավելի հեշտ է ապրել արտերկրում, քան՝ Հայաստանում: Իսկ ովքեր էլ գումար ունեն, տարիներ առաջ արդեն գումարը մուծել են և ազատվել են քրեական պատասխանատվությունից»:

Անդրադառնալով այն տեսակետին, որ քաղաքացիները հնարավոր է շարունակեն խուսափել ծառայությունից, մտածելով, որ տարիներ անց, միգուցե, կրկին կլինի համաներում և իրենք կխուսափեն քրեական պատասխանատվությունից, ռազմական փորձագետը նշեց, որ անկախ ամեն ինչից, եթե մարդը չի ցանկանում ծառայել, նա չի ծառայելու, կապ չունի՝ համաներում կլինի, թե՝ ոչ:

Հարցին՝ զինծառայությունից խուսափած՝ հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ՝ համաներումը, թե՞ որոշակի գումարի դիմաց քրեական հետապնդման դադարեցումը, Պետրոսյանցն ասաց, որ ճիշտ ու սխալ չի կարող ասել.
«Բայց էլի եմ ասում, այստեղ կա բարոյական խնդիր: Մարդիկ ժամանակին մեծ գումարներ են վճարել համաներում ստանալու համար, հիմա ուղղակի ստանալու են»:

Խոսելով մեխանիզմների մասին, որոնց միջոցով կարելի է այնպես անել, որ ծառայությունից խուսափողների թիվը գնալով պակասի, փորձագետը նկատեց, որ տարիների ընթացքում մեր պետությունը չկարողացավ ստեղծել պետական մտածողություն ունեցող քաղաքացիներ.
«Ոչ մի օրենք, ոչ մի օրենսդրական նախաձեռնություն, ոչ մի իրավական կարգավորում չի կարող հասնել նրան, որ մենք այս խնդիրը լուծենք: Մենք պետք է ունենանք պետական մտածողություն ունեցող կառավարման համակարգ և այդպիսի մտածողություն ունեցող քաղաքացիներ: Երբ կունենանք դա, նոր կարելի է այս հարցի մասին մտածել ու խոսել»:

Հրաչյա Պետրոսյանցը հավելեց՝ Հայաստանում ժամկետային ծառայությունը պարտադիր է և պետք է միշտ լինի.
«Մենք ուղղակի իրավունք չունենք հրաժարավել ժամկետային ծառայությունից, որովհետև այն մեզ տալիս է զինվորական մասնագիտություն: Իսկ հետագայում, թե որ զինվորը կցանկանա շարունակել իր ծառայությունը որպես պայմանագրային զինծառայող, դա արդեն այլ հարց է: Պետք է ստեղծվի այնպիսի համակարգ, որը հարմար կլինի մեր բանակին: Մենք իրավունք չունենք «copy paste» անել այլ երկրների համակարգերը մեզ մոտ, որտեղ օրինակ՝ մի շարք երկրներում ծառայելը միայն կամավորության հիմունքներով է, բայց այնտեղ պետությունը ստեղծել է այնպիսի պայմաններ, որ մարդիկ ցանկանում են գնալ ծառայելու, քանի որ այդպիսի մարդկանց տրվում են մի շարք առավելություններ, իսկ մեզ մոտ զրոյական վիճակ է, ինչ- որ օրենսդրական առավելություններ զինծառայողների համար չկան: Այսօր զինծառայողները որևէ շոշափելի առավելություններ չունեն՝ համեմատած սոցիալական մյուս շերտերի հետ: Ուզում եմ ասել, որ այլ երկրների մոդելը մեզ մոտ կրկնելը ճիշտ չէ, պետք է լուրջ ուսումնասիրություններ արվեն, որոշակի փորձարկումներ արվեն՝ հասկանալու համար, թե ինչն է ավելի բարենպաստ մեր Զինված ուժերի համար, և հետո անել համակարգային փոփոխություններ»,-եզրափակեց փորձագետը:

Նշենք, որ մինչ 2020-ի հունվարի 1-ը զինծառայություն չանցած քաղաքացիներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն էր տրվում: Տվյալ նախագիծն ընդունվել էր 2003 թվականին, և դրա գործողության ժամկետը պարբերաբար երկարաձգվել էր, վերջին անգամ՝ 2019 թվականի մարտին՝ մինչև 2020-ի հունվարի 1-ը: Օրենքի դադարեցման վերաբերյալ առաջարկ  Կառավարության նիստերից մեկում արել է  այն ժամանակ դեռ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հիմնավորելով, որ  փորձը ցույց է տվել՝ օրենքը փաստացի դարձել է պարտադիր զինծառայությունից խուսափելու միջոց:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2420 դիտում

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն