Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

19/06/2026 schedule18:09

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է այլ անձանց օժանդակությամբ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի նախկին ղեկավար Վ. Գ.-ի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի, ինչպես նաև շինություններով ծանրաբեռնված հողատարածքներն ապօրինի օտարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վ. Գ.-ն, 2012 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, Ծովագյուղ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն իր մորը և համագյուղացիներին իրական շուկայական գնից անհամեմատ ցածր գնով օտարելու նպատակով, ոչ իրավաչափ եղանակով կազմակերպել և անցկացրել է 5 հողամաս օտարելու վերաբերյալ ձևական աճուրդներ, իսկ 1 հողամաս ապօրինի, ուղղակի վաճառքով կրկին օտարել է մորը: Նշված 6 հողամասերի ապօրինի օտարման արդյունքում համայնքին պատճառվել է 38 մլն 318 հզր 325 ՀՀ դրամի վնաս:

Վ. Գ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ՝ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 1-ին մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Վ. Գ.-ի հանցավոր գործունեությանն օժանդակելու համար ևս երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 1-ին մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը):

Պատճառված վնասը վերականգնելու նպատակով արգելանք է կիրառվել օտարված գույքերի նկատմամբ:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
410 դիտում

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները