Երևան
12 °C
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները:
Ինչպես հայտնել է ԿԳՄՍՆ-ն, համաժողովին ներկա են եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, ոլորտի ներկայացուցիչներ։
Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ Կառավարության ամենակարևոր ծրագրերից մեկը բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումն է: «Բարեփոխումների ամենաակտիվ ու որոշիչ փուլում ենք․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունումից հետո այժմ մշակվում են կանոնակարգերը, որոնք հատկապես կարևոր են օրենքով սահմանված գործընթացների արդյունավետ իրականացումն ապահովելու համար»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ բարեփոխման գործընթացի առանցքային մասը բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորումն է՝ ապահովելով առավելագույն արդյունավետություն, թափանցիկություն և որակ։
Նախարարն ընդգծել է՝ պետական քաղաքականությունը սահմանում է հստակ սկզբունք՝ ֆինանսական խնդիրների պատճառով ոչ մի ուսանող պետք է չզրկվի բարձրագույն կրթությունից։ Այս համատեքստում նա ներկայացրել է պետության տեսլականը՝ ընդգծելով, որ բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի պետության աջակցությամբ՝ ըստ ուսանողի ցուցաբերած ուսումնական առաջադիմության և արդյունքի։
«Մեր նպատակն է հնարավորինս աջակցել ուսանողին՝ միաժամանակ խրախուսելով ու մոտիվացնելով նրան լավ սովորել, լավ մասնագետ դառնալ՝ ապահովելով սեփական ապագան և բարեկեցությունը՝ միաժամանակ կարևորելով նրա մասնագիտական մրցունակությունը»,- նշել է նախարարը:
Անդրադառնալով բարձրագույն կրթության համակարգի ֆինանսավորմանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ համալսարանները ներկայում մեծապես կախված են սովորողների վճարած ուսման վարձավճարից, և դա բուհական կրթության որակի հիմնական խոչընդոտներից է։ Ֆինանսավորման նոր մոդելը, որի ներդրումը նախատեսված է նոր օրենքով, կապահովի համալսարանների ֆինանսական ինքնավարությունը՝ խթանելով բարձր որակի կրթությունը և նորարարությունը:
Որպես ոլորտում իրականացվող կարևոր և մեծածավալ ծրագիր Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ ընդգծելով, որ աշխատանքներն ակտիվորեն ընթանում են․ մասնավորապես արդեն հաստատվել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, որով սահմանվել են ծրագրի տեսլականը, ռազմավարական նպատակները, կլաստերների ընդհանուր մոդելը, տեղադիրքը և ենթակառուցվածքները, միջազգային գործընկերությունը և այլն։
Նախարարի խոսքով՝ աշխատանքներում ներգրավված են միջազգային լավագույն կրթական կառույցների՝ Լոնդոնի, Մյունխենի ոլորտային բարձրագույն ուսումնական հաստատությունների գործընկերները:
Նշելով, որ ակադեմիական քաղաքում առաջինը նախատեսված է տեխնոլոգիական կլաստերի գործարկումը՝ նախարարը համառոտ ներկայացրել է այս ուղղությամբ ընթացող աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել մյուս կլաստերների (արվեստների, կրթական, սպայական, դասական և բժշկական) նախապատրաստական աշխատանքների ընթացքին և միջազգային համագործակցության ընդլայնման հիմնական ուղղություններին։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև բարձրագույն կրթության համակարգի գրավչության բարձրացումն արտերկրի ուսանողների համար, ինչին պետք է ուղղված լինեն ճիշտ թիրախների սահմանումն ու կրթության արդյունավետության տեսանելի բարձրացումը:
Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է նաև պանելային քննարկմանը՝ նվիրված ակադեմիական համայնքի համագործակցությանը, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի գործարկմանը և ոլորտի զարգացման հեռանկարներին: Նա մասնավորապես անդրադարձել է համալսարաններում ակադեմիական ինքնավարության, կրթության որակի բարձրացման, մտածողության նոր մշակույթ ձևավորելու անհրաժեշտությանը՝ շեշտելով, որ բուհերի օրակարգում առաջնային պետք է լինեն նորարարությունների ներդրման և հետազոտական ծրագրերի զարգացման հարցերը։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև հարցուպատասխան, որի ընթացքում նախարարը պատասխանել է ներկաների հարցերին՝ մանրամասնելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում նախատեսվող հաջորդական քայլերը՝ ենթակառուցվածքների պատշաճ ստեղծումը, հայեցակարգային մակարդակում բովանդակային բարեփոխումները, անձնակազմի կարողությունների զարգացումը և այլն:
Նշենք, որ ASOF-ը միավորում է 200 գիտնականների, փորձագետների և պաշտոնյաների 10 երկրներից, որոնք մասնագիտացած են մի շարք գիտական ուղղություններում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար
Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ
Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT