Երևան
12 °C
Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում արձանագրել է գործնականում առաջացած մի շարք խնդիրներ՝ կապված փաստաթղթավորման, հաշվետվությունների ներկայացման, հարկերի հաշվարկման, ինչպես նաև Հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում ի հայտ եկած անհստակությունների հետ։
Օրենքով առաջարկվող փոփոխություններով նախատեսվում են այդ խնդիրների լուծմանն ուղղված մի շարք քայլեր, որոնք նպատակ ունեն պարզեցնել գործընթացներն ու բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը։
1․ Ապրանքի վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման կանոնակարգում
Ապրանքների վերադարձի դեպքում նախատեսվում է գործարքների ճշգրտման հնարավորություն՝ առանց հետվաճառք ձևակերպելու։ Այն թույլ կտա վերադարձն իրականացնել նույն գործարքի շրջանակում՝ դարձնելով գործընթացն ավելի պարզ և տրամաբանական, իսկ հարկային հաշվետվությունները՝ ավելի ճշգրիտ։ Ներկայում որոշ դեպքերում (օրինակ՝ պիտանիության ժամկետ չունեցող ապրանքների դեպքում) վերադարձը ձևակերպվում է որպես հետվաճառք, ինչը բարդացնում է գործընթացը և չի արտացոլում իրական պատկերը։ Առաջարկվող փոփոխությամբ նշված խնդիրը կվերացվի։
2․ ՀԴՄ կտրոնով վերադարձի դեպքում հարկերի հաշվարկի պարզեցում
ՀԴՄ կտրոնով կատարված գնումների վերադարձի դեպքում ԱԱՀ-ի ճշգրտումները կարտացոլվեն վերադարձի ամսվա հարկային հաշվարկներում, այլ ոչ թե վաճառքի ամսվա հարկային հաշվարկներում։ Ներկայում դրանք ներառվում են վաճառքի հաշվետու ամսում, ինչը պահանջում է վերանայել արդեն ներկայացված հաշվարկները՝ առաջացնելով բարդ և ժամանակատար գործընթաց։ Նոր կարգավորմամբ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի նվազումը կհաշվառվի անմիջապես վերադարձի հաշվետու ամսում, ինչի շնորհիվ հարկային հաշվարկների կազմման ու հարկային մարմին ներկայացման գործընթացը կդառնա ավելի պարզ և հեշտ կառավարելի, ինչպես նաև կկրճատվեն հարկային հաշվարկների ճշտման դեպքերը։
3․ Անավարտ բազմաբնակարան շենքերի օտարման դեպքում հարկման բազայի հաշվարկի վերանայում
Վերանայվում է շինարարության թույլտվության ժամկետն ավարտված կամ երկարաձգված անավարտ (կիսակառույց) բազմաբնակարան շենքերի օտարման դեպքում հարկման բազայի որոշման կանոնները։ Առաջարկվում է ԱԱՀ-ի և շահութահարկի հարկման բազան հաշվարկելիս չկիրառել կադաստրային արժեքի 80 տոկոսի չափով որոշվող մեծությունը (նվազագույն շեմ)։ Ներկայում հարկման բազայի նվազագույն շեմը որոշելիս հիմք է ընդունվում կառուցվող բազմաբնակարան շենքի ամբողջ կադաստրային արժեքի 80 տոկոսը՝ առանց հաշվի առնելու շինության ավարտվածության աստիճանը, ինչը հանգեցնում է անհամաչափ հարկային բեռի։
4․ ԱԱՀ հաշվառման վերանայման հնարավորություն
Հնարավորություն է տրվում 2022-2025 թվականների ընթացքում ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն չներկայացրած տնտեսվարողներին մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացնել համապատասխան հայտարարություն, և այդ տարիների համար հաշվառվել որպես ԱԱՀ վճարող։ Հայտարարության համար պարտավոր են մինչև 2026թ. դեկտեմբերի 21-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել համապատասխան դիմում: Միաժամանակ ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարությունը ներկայացնելու դեպքում կվերահաշվարկվեն հայտարարության չներկայացման հիմքով վարչական ակտերով հաշվարկված հարկային պարտավորությունները, ներառյալ տույժերը և տուգանքները։
5․ Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ԱԱՀ-ի կանոնների պարզեցում
Պարզեցվում են ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերությունների (Google, Facebook և այլն) ԱԱՀ-ի վճարման կանոնները՝
6․ Կաթնամթերքի կորուստների թույլատրելի նորմայի բարձրացում
Բարձրացվում է դրոշմավորման ենթակա կաթնամթերքի կորուստների թույլատրելի նորման՝ 1%-ից դառնալով 2%։ Պատճառն այն է, որ դրոշմավորման ենթակա կաթնամթերքի որակական կորուստը (օրինակ՝ ժամկետի սպառման արդյունքում) տարեկան կտրվածքով ավելի մեծ կարող է լինել, քան համախառն եկամտի 1 տոկոսը։ Փոփոխությունն արտադրողներին թույլ կտա կորուստները կառավարել արդյունավետ և նվազեցնել արտադրական գործընթացում առաջացող ֆինանսական ռիսկերը։
Իրազեկման թերթիկը՝ այստեղ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար
Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ
Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ
Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում
Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ
Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը
Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT