Երևան
12 °C
Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս՝ խոսելու ԿԳՄՍ նախարարությունից վերջերս ստացած գրության մասին, որի համաձայն՝ նա պետք է լքի պաշտոնը տարիքի բերումով:
Զրույցի ընթացքում նա հայտնեց, որ այսօր իր ծննդյան օրն է, եւ որ ամեն տարի այս օրը «սեբաստացիներն» իրար նվեր են մատուցում․ «Որովհետեւ չկա ինձ համար ավելի լավ նվեր, քան կրթահամալիրն ընտրած նոր քաղաքացիները։ Ես իրենց նվիրում եմ նոր ուսումնական տարի, իրենք էլ՝ այդ ուրախությունն ինձ։ Մենք փոխանակում ենք այդ օրը»։
Անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի պահանջին՝ Բլեյանն ասաց, որ իրենք միշտ կգործեն օրենքի դաշտում, բայց եւ շեշտեց, որ ինքը «Սեբաստացիներ» կրթական համայնքի ստեղծած, պահած, պահպանած, մեծացրած զավակն է։
«Իմ գործատուն (ու պաշտոնից հեռացնողը-խմբ.) կարող է լինել միայն «Սեբաստացիներ» կրթական համայնքը՝ մեծով, պստիկով. հենց իրենց մեջ մի փոքր կասկած առաջանա, որ ես իրենց մեջ ամենաերիտասարդը չեմ, ամենաեռանդունը չեմ, ամենանվիրվածը չեմ իմ գործին, առաքելությանը»,- ասաց Բլեյանը։ Նա հայտարարեց, որ աշխատանքից փախչող չէ, որովհետեւ խոսքն իր զավակի մասին է․ ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իմ զավակն է»։
Աշոտ Բլեյանը նաեւ անդրադարձավ օրեր առաջ դպրոցից կատարված գողության միջադեպին: Նրա համոզմամբ՝ տղան, որ գողացել է մի քանի նոթբուք, մոլորված է։ «Վստահ եմ՝ կգտնեն, որովհետեւ համապատասխան սարքերն արձանագրել են։ Ես չեմ ուզի, որ այդ տղան ընկնի բանտ, քանի որ հնարավոր է՝ օգնության կարիք ունի։ Մենք ո՛չ նյութական, ո՛չ որեւէ վնաս չենք կրել»,- ասաց Բլեյանը։
Նա խոսեց դպրոցի մի շարք առավելությունների, «սեբաստացիներ»-ի, իրենց առօրյայի, բազմաթիվ ծրագրերի մասին ու վստահեցրեց, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 31 տարում ստեղծել է բրենդ մանկավարժության մեջ։
Հարցին, թե ի՞նչ է անելու, Բլեյանը պատասխանեց, որ վաղը «սեբաստացիներ»-ի մի մեծ խմբի հետ ուղեւորվելու է դեպի Արատես, որտեղ սովորողները մնալու են 2 շաբաթ։ Ամսի 7-ին ինքը վերադառնում է եւ արդեն ունի իր աշխատանքային օրակարգը, կրթահամալիրն էլ պատրաստվելու է իր սեպտեմբերի 14-ին (առաջին դասարանցիները դպրոց կգնան ամսի 14-ին, մյուսները՝ 15-ին)։
Նա իր զարմանքն արտահայտեց, թե ինչու ԿԳՄՍՆ-ն չի ուրախանում, որ նման դպրոց ունի, քանի որ այն տարածվում է, պահանջարկ ունի։ «Էն ամենագեշ երազում անգամ չենք մտածել, որ կարող է դիմադրություն լինել»,- ասաց կրթահամալիրի տնօրենը՝ պատմելով, որ մի շարք ծրագրեր էին գծագրել ու չեն էլ պատկերացրել, որ նման դեպք կարող է լինել։
«Ունենալով հնարավորություն ստեղծելու մասնավոր դպրոց՝ ես գիտակցորեն ստեղծել եմ հանրային դպրոց, որտեղ բովանդակության տերը նրանք են, որոնք այն ստեղծում են, այսինքն՝ ուսուցիչները։ Շենքի տերը մենք չենք, հողի տերը մենք չենք, հիմնադիրը Կառավարությունն է, համահիմնադիրը՝ «Սեբաստացիներ» կրթական համալիրը»,- ասաց Բլեյանը, որից հետո հրավիրեց բոլոր լրագրողներին շրջելու կրթահամալիրի շենքերով, ծանոթանալու այն աշխարհին, որը ստեղծել են «սեբաստացիները»՝ վստահեցնելով, որ մենք Բանգլադեշ թաղամասը, որտեղ գտնվում է դպրոցը, լավ չենք ճանաչում։
Հավելենք, որ «Մխիթար-Սեբաստացի» կրթահամալիրը պետական ոչ առեւտրային կազմակերպություն է (ՊՈԱԿ): ՊՈԱԿ-ների մասին օրենքի համաձայն՝ տնօրենը կարող է պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը: Բլեյանի ազատման հեռանկարը հանրային կարծիքը երկու մասի է բաժանել: Մի մասը վստահ է, որ օրենքը պետք է վերաբերի բոլորին, մյուս մասը կարծում է, որ Աշոտ Բլեյանի դեպքում պետք է բացառություն արվի՝ հաշվի առնելով, թե ինչ հեղինակավոր կրթօջախ է կարողացել ստեղծել, նաև՝ նրա երիտասարդական եռանդն ու ավյունը, որով աշխատում եւ ոգեւորում է մյուսներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT