Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է. փաստաբան

«Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը չենք ընդունում, գտնում ենք, որ այն անհիմն է». Հատուկ քննչական ծառայության մոտ այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը:

Ըստ նրա՝ Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը իրավական տեսանկյունից մի շարք խնդիրներ է առաջացնում, որովհետեւ անկյունաքարը հանդիսանում է իրավական մեկնաբանությունը: «Իսկ իրավական մեկնաբանությունը դա մասնագիտական հարց է: Դուք տեղյակ եք, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը դա քաղաքական, ներկայացուցչական բարձրագույն պաշտոններից մեկն է, բայց այն բնավ մասնագիտական պաշտոն չէ: Եվ նաեւ ուզում եմ ընդգծել, որ այստեղ նաեւ հաշվի չի առնվել Արա Բաբլոյանի գործառութային անձեռնմխելիությունը՝ որպես պատգամավորի: Դուք գիտեք, որ ՀՀ-ում ԱԺ պատգամավորները օժտված են գործառութային անձեռնմխելիությամբ»,- ասաց Վարդեւանյանը:

Խոսելով քննիչների գործողությունների մասին՝ փաստաբանն ասաց, որ այդ մասով ակնհայտ խնդիր ես չի նկատել, եւ բարեհամբույր մոտեցումը կա եւ պատշաճությունը:

Վարդեւանյանը անդրադարձավ մեկ հանգամանքի եւս: Հիշեցնելով, որ պատգամավոր Արման Բաբաջանյանն էր ներկայացրել հաղորդումը՝ փաստաբանն ընդգծեց, որ այն վերաբերում էր Սահմանադրության 95-րդ հոդվածին, որով պատգամավորի լիազորությոնները դադարում են: «Այնտեղ նույնիսկ պնդում կար, որ այսպիսով Արա Բաբլոյանի կողմից ընդունված որոշմամբ Հրայր Թովմասյանը շարունակել է պաշտոնավարել որպես պազտգամավոր: Այդ մասով որեւէ մեղադրանք չի առաջադրվել եւ կարելի է իրավական, դատավարական առումով պնդել, որ այդ մասով կա արդարացում»,- ասաց Արամ Վարդեւանյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա՝ ՀՔԾ-ում իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Պատգամավորը պնդում էր, որ Հրայր Թովմասյանը խորհրդարանական մանդատից հրաժարվելու դիմում չի գրել եւ յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրգործի շրջանակներում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին նախօրեին մեղադրանք առաջադրվեց, իսկ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվեց որպես կասկածյալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2534 դիտում

Տեղի է ունեցել Արգիշտի Մեխակյանի երդմնակալության արարողությունը. Ալեն Սիմոնյանը ևս մասնակցել է

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Լեհաստան

Ռուսական ՀՕՊ-ը մեկ գիշերում ուկրաինական 116 ԱԹՍ է որսացել

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը միջազգային ընկերական մրցաշարեր կանցկացնի. ժամանակացույց

«Նոր Կաթողիկոս, նորոգ Եկեղեցի». Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողովը պետք է տեղի ունենա առանց Գարեգին ուզուրպատորի

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը ճնշվեց աջակից հոգևորականներին կոմպրոմատներով լռեցնելով, բայց չմարեց

Ներկայացվել են ՀՀ-ին սպառնացող վտանգները. աղետներին դիմակայունության օրվան նվիրված աշխատաժողով Կոտայքում

Մասիս քաղաքում ջուր չի լինի. հասցեներ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կառավարության զբաղվածության և տեխնոլոգիական ռազմավարությունները

Ինժեներական քաղաքում կայացել է ԵՄ EU4Innovation East ծրագրի NCC տարեկան հանդիպումը

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է

Երևանում 7 մեքենա է բախվել. վարորդներից մեկը մահացել է

Երևան-Գյումրի ճանապարհին վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, բախվել ապառաժ քարերին. կա վիրավոր

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Քենիան ներկայացնող Վիսման Միվատեին

Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական Պաշտպանության բաժինը

ՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

Քննարկվել են գինեգործության ոլորտում Հայաստանի և Մոլդովայի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները

Ռումինիայի ընդդիմությունը անվստահություն է հայտնել վարչապետին

Երևանում ավտոմեքենա է այրվել

Այլանդակ բարքեր են տիրում եկեղեցում. հոգևորականը բռնցքամարտիկի նման իջնում է քաղաքացու ծնոտին. տեսանյութ

«Իմ քայլը» հիմնադրամը պաշտոնապես հերքել է նվիրատուների և գործունեության վերաբերյալ տարածվող կեղծ լուրերը

Եզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վիեննա

Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն

Տեղի է ունեցել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

ՀՀ ողջ տարածքում պատվիրակված շինամոնտաժային աշխատանք կիրականացնեն հաղթող ճանաչված կապալառու ընկերությունները

Առաջնահերթություններից են ամերիկյան ներդրումների և Հայաստանից դեպի ԱՄՆ արտահանման ծավալի ավելացումը. Պապոյան

Էսքան ում թքես-մրես՝ չասի շառս քաշեմ գնամ. քթներից բերելու են, մաշեն շպրտեն. այլասերել են եկեղեցին. տեսանյութ

Մինչ աղիողորմ գրում են դիվանապետի գրպանը թմրանյութ գցելու մասին, պարզվում է՝ հակառակն է տեղի ունեցել. Սաֆարյան

Տոնածառային կրքեր Գյումրիում. կոմկուսը վերակենդանացրեց Բալասանյանների ջարդոնը. Կառավարության նվերը սրտներով չէ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի ԵՔՀ հարցերով հատուկ հանձնակատար Հյուգ Մորեին

Ովքեր են Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաները. մանրամասներ

Գյումրիում զանգվածային անկարգությունների շրջանակում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Զորականում անչափահասին առևանգած և խուլիգանություն կատարած մեղադրյալների վերաբերյալ քրվարույթը դատարանում է

Ձերբակալություններ Գյումրիում. հայտնի է պատճառը

Անձին թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռ դիվանատան ընդունարանում. մանրամասներ Արշակ Խաչատրյանի գործից

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում

Վարչապետի գլխավորությամբ կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

ԿԸՀ նախագահն ու Տիգրան Բաբիկյանը դիտարկել են Ղրղզստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները

ՄԹ պաշտպանության պետնախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա