Երևան
12 °C
Վրաստանում 2016 թվականի հոկտեմբերի 8-ին կայանալիք ընտրություններին պաշտոնապես գրանցվել է ավելի քան 20 քաղաքական կուսակցություն եւ դաշինք:
Տարբեր միջազգային կազմակերպությունների հետազոտությունների համաձայն՝ Վրաստանի խորհրդարանում մեծամասնություն կազմելու հնարավորություններ ունեն իշխող «Վրացական երազանքը» եւ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:
«Վրացական երազանքը» հիմնադրվել է 2011 թվականին՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից: Դաշինք կազմելով «Հանրապետական», «Ազատ դեմոկրատներ» եւ «Ազգային ֆորում» կուսակցությունների հետ՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» դաշինքը պաշտոնապես գրանցվել է 2012 թվականի ապրիլի 21-ին: Նույն թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Իվանիշվիլու գլխավորած դաշինքն արժանացել է ձայների մեծամասնությանը: Սա Վրաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ իշխող կուսակցությունը պարտություն կրեց ընտրական ճանապարհով:
«Վրացական երազանքի» արտաքին քաղաքականությունն ուղղված է դեպի եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներ: Կուսակցությունը սպասվող ընտրություններին մասնակցելու է առանձին` առանց դաշինք կազմելու որեւէ կուսակցության հետ`«Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» կարգախոսով:
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որը 2003-2012 թթ. փաստացի ղեկավարում էր Վրաստանը, ստեղծվել է 2001 թվականին: 2003-ի նոյեմբերի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն՝ պաշտոնապես պարտվելուց հետո, «Միացյալ ազգային շարժումը», այն ժամանակվա «Ազատ դեմոկրատներ» եւ «Պահպանողականներ» կուսակցությունների հետ միասին բողոքի ակցիաներ սկսեց Էդուարդ Շեւարդնաձեի կառավարության դեմ:
Դրանք ավարտվեցին «Վարդերի հեղափոխությամբ»: Իշխանության գալուց հետո, «Միացյալ ազգային շարժումը» սկսեց պայքարել երկրի քրեական խմբավորումների դեմ: Բարեփոխումներ սկսվեցին մի շարք անկյունաքարային ոլորտներում՝ ուժային կառույցներից ու ոստիկանությունից մինչեւ հարկային համակարգ եւ գյուղատնտեսություն: Մինչ «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանը համարվում էր նախկին ԽՍՀՄ տարածքի ամենակոռումպացված երկիրը: Միացյալ ազգային շարժման երիտասարդ թիմը արմատախիլ արեց կաշառակերությունը:
Աղքատությունը հաղթահարելու նպատակով՝ Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից, ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից Վրաստանին տրամադրվող վարկերի ծավալներն էապես աճեցին: Այս ամենին զուգընթաց երկրում ավելացել էր բանտարկյալների թիվը: Բանտերի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Վրաստանի յուրաքանչյուր 10 000 բնակչից 539-ը դատապարտյալ էր: «Վրացական երազանքի» որոշմամբ՝ արդեն 2012 թվականին լիովին համաներման արժանացավ մոտ 3000 դատապարտյալ, իսկ 194 դատապարտյալ քաղբանտարկյալ ճանաչվեց: Սահակաշվիլու կառավարման տարիներին տեղի ունեցավ 2 բողոքի ակցիա, որոնց ընթացքում ցուցարարները պահանջում էին նախագահի հրաժարականը:
2007 թվականի բողոքի ակցիաներից հետո Սահակաշվիլին հրաժարական տվեց, սակայն ավելի ուշ, 2008 թվականին, վերընտրվեց: Այդ ժամանակաշրջանում Վրաստանի նախագահի պաշտոնակատարը Նինո Բուրջանաձեն էր: Վերջինս նույնպես պատրաստվում է մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին: Բուրջանաձեն ընտրություններում հաղթելու դեպքում խոստանում է առանց դաշինքի կարգավիճակ, որի համաձայն Վրաստանը չի դառնա որեւէ կառույցի անդամ եւ երկրի տարածքում չի լինի որեւէ երկրորդ պետության զորք:
Միջազգային որոշ կազմակերպությունների հետազոտությունների համաձայն` երրորդ ուժ է հանդիսանում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի առաջնորդը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան է: Գործող «Վրացական երազանք» իշխանական կոալիցիայի նախկին անդամը, հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից:
Կուսակցությունը ստեղծվել է 2009 թվականի փետրվարի 16-ին, որի շարքերը համալրել են 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո պաշտոնից հեռացած դեսպաններ Վիկտոր Դոլիձեն, Ալեքսի Պետրիաշվիլին, Նինո Գոգուաձեն, ինչպես նաեւ հայտնի բժիշկներ, գործարարներ եւ այլք: Իշխանական կոալիցիայի ձեւավորման արդյունքում, «Ազատ դեմոկրատները» նոր կառավարությունում նախարարական 4 պորտֆել ստացավ: Դրանք էին՝ պաշտպանության, սփյուռքի, արդարադատության, եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներում Վրաստանի ինտեգրման պետնախարարների պաշտոնները:
2014 թ. նոյեմբերի 4-ին Ալասանիան հայտարարեց, որ գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունը եւ զինված ուժերի բժիշկների դեմ ներկայացված նոր մեղադրանքները քաղաքական հաշվեհարդար են, եւ թե գործող իշխանությունը Վրաստանի Եվրատլանտյան ընտրությունից շեղվել է: Նույն օրը Իրակլի Ալասանիան վարչապետի հրամանով ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից:
Սպասվող ընտրություններին մասնակցող կուսակցություններից հարկ է նշել հայտնի օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեի «Պետությունը ժողովրդի համար» դաշինքը, որի կազմի մեջ են մտնում նախկինում «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Գիորգի Վաշաձեի «Նոր Վրաստան» եւ «Նոր աջեր» կուսակցությունները: Ընտրություններին նաեւ մասնակցելու է 3 կոմունիստական կուսակցություն, «Հանրապետականները», որի առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլին այժմ խորհրդարանի խոսնակն է, «Վրաստանի հայրենասերների միություն» դաշինքը: Հատկանշական է նաեւ, որ «Միացյալ ազգային շարժումը» դաշինք է կազմել «Եվրոպական Վրաստան» կուսակցության հետ:
Նորայր Գասպարյան
Թբիլիսի
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT