Նախընտրական նոր սկանդալ. գաղտնալսումներ Վրաստանում

Վրաստանում հոկտեմբերի 8-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ նոր սկանդալ է ծագել:

Մասնավորապես, սեպտեմբերի 14-ին, Creative Georgia Newsyoutube-յան օգտատիրոջ կողմից  համացանցում տարածվել է Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը սատարող  «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի եւ «Պետությունը ժողովրդի համար» շարժման ղեկավար Պաատա Բուրճուլաձեի հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Գվարամիան եւ Բուրճուլաձեն զրուցել են քաղաքական գործընթացների վերաբերյալ: «Ռուսթավի 2»-ի տնօրենը, մասնավորապես, ասել է,  որ «Գիրչի» կուսակցության՝ «Վրացական երազանքի» հետ դաշինք կազմելու կողմնակից անդամներն ընտրացուցակում կարեւոր դիրքեր են զբաղեցնում:

Ձայնագրության տարածման հետ կապված Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում էր, որ «ՆԳՆ-ի կիբեր հանցագործությունների դեմ պայքարի բաժինն անձնական նամակագրության, հեռախոսազրույցի կամ այլ ճանապարհով հաղորդագրության գաղտնիությունը խախտելու փաստով հետաքննություն է սկսել»:

Ձայնագրության տարածումից անմիջապես հետո հեռախոսազրույցի վավերականությունը հաստատել են ինչպես Գվարամիան այնպես էլ Բուրճուլաձեն: Առաջին հայտարարությունը տարածել է Պաատա Բուրճուլաձեն: Ըստ նրա, հեռախոսազրույցից հանված է այն մասը, որտեղ ինքն ասել է, թե «Պետությունը ժողովրդի համար» դաշինքը չի պատկանում ո՛չ «Միացյալ ազգային շարժմանը» եւ ո՛չ էլ «Վրացական երազանքին»: Աշխարհահռչակ օպերային երգիչը գաղտնալսման եւ հեռախոսազրույցի տարածման մեջ հենց սկզբից մեղադրել է Վրաստանի պետական անվտանգությանը (ՊԱԾ):

«Հարմարվել եմ արդեն այն փաստի հետ, որ գաղտնալսումներ կան: Հիմա ոչ միայն լսում, այլ նաեւ ճնշումներ են գործադրում: Մեր կուսակցության վրա գործադրվող ճնշումները մեծանում են, սակայն մենք դրանք կհաղթահարենք: Ինչպես գիտեք, որքան մեծ է ճնշումը՝ այնքան մեծ է հակազդեցությունը»,- հայտարարել է Բուրճուլաձեն:

Իր հերթին Գվարամիան ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տեղադրել, որտեղ մեղադրում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությանը. «Երեք օր էլ պետք չեղավ (հեռախոսազրույցը գտնել): Ահա այսպիսի երկրում ենք ապրում»,- նշել է Գվարամիան: Միեւնույն ժամանակ, Գվարամիան հայտարարել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին:

Թեմային անդրադարձավ «Սա քեզ է վերաբերվում» քաղաքացիական շարժումը, որը իր գործունեությունը սկսել է 2012 թվականին: Շարժման նպատակը ի սկզբանե ընտրական գործընթացին քաղաքացիների ներգրավումն էր, իսկ 2014 թվականից այն պայքարում է գաղտնի ձայնագրությունների դեմ: Այսօր կազմակերպության հիմնական նպատակն է  խստացնել անձնական կյանքին վերաբերող նյութերի տարածման մասին Վրաստանի օրենքը:

Անդրադառնալով վերջին իրադարձություններին, կազմակերպությունը կոչ է արել Վրաստանի կառավարությանը՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ պայքարելու ապօրինի հսկողության եւ գաղտնալսումների դեմ. «Գաղտնալսումը տարիներ շարունակ համակարգային խնդիր է հանդիսանում: Առայժմ պետությունը չի ապահովել դրանց արդյունավետ հետաքննությունը»՝ մասնավորապես, ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Սա թերեւս առաջին դեպքը չէ, երբ քաղաքական եւ հասարակական գործիչները գաղտնալսվում են: Նման ձայնագրություններ եւ տեսանյութեր էին տարածվում Սահակաշվիլիի կառավարության տարիներին եւս: Համացանցում անձնական կյանքին վերաբերող տեսանյութ տարածվեց նաեւ սույն թվականի մարտին: Այս անգամ թիրախը Վրաստանի նախկին արտգործնախարար Մայա Փանճիկիձեն էր: «Սա քեզ է վերաբերում» շարժումը բողոքի ակցիա կազմակերպեց մայրաքաղաք Թբիլիսիում:

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը տեսանյութերի տարածման մեջ մեղադրում էր իշխանություններին: Բողոքի ակցիային մասնակցեց նաեւ Եվրոպական ինտեգրման հարցերով նախկին նախարար Ալեքսի Պետրիաշվիլին: Վերջինիս խոսքերով, գաղտնի ձայնագրությունները տգեղ երեւույթներ են, եւ դրա զոհ է դառնում ամբողջ հասարակությունը: Նա պահանջում էր հարցի վերաբերյալ փոփոխություն մտցնել օրենսդրության մեջ:

2013 թ. օգոստոսի 15-ին Վրաստանում ստեղծվել է ապօրինի հսկողության եւ գաղտնի ձայնագրությունների հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով: Վերջինիս զեկույցի համաձայն՝ գաղտնալսված նյութերի երկարությունը կազմում է 94 740 րոպե, 635 էլեկտրոնային չիպեր: Ընդհանուր ֆայլերի թիվը կազմել է 28 687: Վերոնշյալ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ ապօրինի ձայնագրությունները հիմնականում իրականացվել են գործակալների ներդրմամբ, համակարգչային վիրուսների եւ այլ տեխնիկական մեթոդների օգնությամբ:

Ապօրինի հսկողություն տեղի է ունեցել քաղաքական կուսակցությունների գրասենյակներում, պետական հաստատություններում, կալանավայրերում, հասարակական վայրերում եւ այլն: Միեւնույն զեկույցի համաձայն՝ այս բոլոր գաղտնալսումները իրականացվել են նախկին իշխանությունների կողմից, իսկ թիրախները հանդիսացել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, մշակույթի, տրանսպորտի եւ այլ բնագավառի ներկայացուցիչներ: Զեկույցի վերլուծական մասում նշվում է, որ ապօրինի ձայնագրությունները կատարվել են  2003-2012 թվականներին:

Անդրադառնալով թեմայի վերաբերյալ վերջին սկանդալին, հարկ է նշել, որ Նիկա Գվարամիան եւ Պաատա Բուրճուլաձեն հրավիրվել են Վրաստանի ՆԳՆ եւ հարցաքննվել: Նրանք երկուսն էլ հայտարարել են, որ հեռախոսազրույցը չի տարածվել իրենց կողմից: Բուրճուլաձեն հեռախոսազրույցի տարածման մեջ այլեւս չի մեղադրում ՆԳՆ-ին, իսկ փաստացի ընդդիմության շահերը ներկայացնող հեռուստաալիքի (Ռուսթավի 2)-ի տնօրեն Նիկա Գվարամիան շարունակում է մնալ իր կարծիքին:

Հ.Գ. Նշենք, որ Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 23 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք: Հիմնական ուժերը համարվում են իշխող «Վրացական երազանք» եւ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունները: Ընտրություններին մասնակցելու է նաեւ «Պետությունը ժողովրդի համար» շարժումը, որի կազմում, հիմնականում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին անդամների կողմից ստեղծված կուսակցություններ են՝ «Նոր Վրաստան» եւ «Նոր աջեր»: Այն ստեղծվել է սույն թվականի օգոստոսի 18-ին:

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14496 դիտում

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան