Ինչու են կառավարությունից ԱԺ «աքսորվում». պատճառը Նիկոլ Փաշինյանի դժգոհությո՞ւնն է

Արդեն հայտնի է, թե ովքեր են լինելու խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքից: Ըստ այդմ էլ՝ պարզ է, թե ովքեր են շարունակելու պաշտոններ զբաղեցնել գործադիրում: Պատգամավորական մանդատից հրաժարվելու ինքնաբացարկի դիմում է գրել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: Բնականաբար, նա շարունակելու է պաշտոնավարել որպես ՀՀ վարչապետ:

Փոխվարչապետերից պատգամավոր չդարձավ նաեւ Տիգրան Ավինյանը: Նախնական տեղեկություններով՝ նա եւս շարունակելու է զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը: Կառավարությունում իր աշխատանքը շարունակելու է նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ 

Ուշագրավ է, որ գործադիր մարմնից օրենսդիր են գնում երկու նախարար՝ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ինչպես նաեւ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Խորհրդարան է գնում նաեւ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը: Ի դեպ, վարչապետի աշխատակազմից եւս վեց հոգի գործուղվում է Ազգային ժողով: Նրանք են՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը, հասարակական հիմունքներով խորհրդականներ Արտակ Մանուկյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Վարազդատ Կարապետյանը, վարչապետի օգնականներ Արեն Մկրտչյանը եւ Արփինե Դավոյանը:

Կառավարության կուլիսներում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ կառավարությունից Ազգային ժողով են գնում հիմնականում այն մարդիկ, ովքեր իրենց աշխատանքով չէին գոհացնում Նիկոլ Փաշինյանին: Խոսքը, մասնավորապես Շիրակի, Տավուշ մարզպետների եւ մշակույթի ու սփյուռքի նախարարների մասին է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կառավարության անդամների գործուղումն Ազգային ժողով չեն որակում նրանց վատ աշխատանքի արդյունք: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ կառավարությունից խորհրդարան գնալը քաղաքական վերադասավորման արդյունք է: «Սա ավելի շատ քաղաքական վերադասավորում է: Քաղաքական թիմը ճիշտ է գտել, որ այս մարդիկ ավելի օգտակար կլինեն Ազգային ժողովում: Միտումը ոչ թե նրանց գործադիր մարմնից հեռացնելն է, այլ՝ նրանց պոտենցիալն ԱԺ-ում օգտագործելու նպատակն է»:

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում բարձրաձայնվում են վատ աշխատող պաշտոնյաների անունները, ՔՊ խոսնակը չհերքեց: «Օբյեկտիվ քննարկումներ լինում են՝ աշխատանքի որակի բարելավմանն ուղղված: Բնականաբար, լինում են այդ քննարկումները, որովհետեւ թե՛ գործադիրը, թե՛ օրենսդիրը, որ ձեւավորվում է, ցանկանում են մշտապես բարձրացնել որակը, որպեսզի օր առաջ կարողանանք լուծել ազգաբնակչության խնդիրները»,- մեկնաբանեց ՔՊ խոսնակը:

Մեկնաբանելով տեղեկությունները, թե գործադիրում վատ աշխատածներն «աքսորվում են» խորհրդարան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց. «Չեմ կարծում, որ խորհրդարանում աշխատելը պակաս պատասխանատու է, քան մարզպետ կամ նախարար աշխատելը»:

ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք վարչապետը կառավարության անդամներին կամ այլ պաշտոնյաների որեւէ կերպ հասկացրել է, որ իրենց կատարած աշխատանքից դժգոհ է, Արման Եղոյանն ասաց. «Որեւէ կերպ հասկացնելը չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ խորհրդարանում աշխատելը պակաս կարեւոր գործ չէ: Չի կարող խորհրդարանական աշխատանքը դիտարկվել որպես դժգոհության արտահայտություն»:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ մեր զրույցում հայտարարեց, որ Ազգային ժողով գնալն իր եւ թիմի որոշումն է: Այս ամիսների կատարած աշխատանքն էլ վարչապետի կողմից հավանության չարժանանալու մասին տեղեկությունների շուրջ ասաց, որ իրականությանը չի համապատասխանում: «Նման բան չկա, հերքում եմ: Որեւէ դժգոհություն չի արտահայտվել»:

Հարցին՝ իր աշխատանքից ինքը գո՞հ է, Շիրակի մարզպետը պատասխանեց, որ փորձել է անել ամեն հնարավոր բան: Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն էլ մեր զրույցում ասաց, որ դժգոհությունների մասին խոսակցություն առաջին անգամ է լսում: Սակայն Տավուշում մեծ դժգոհությունների ալիք կար, անգամ պատրաստվում էին նրա դեմ բողոքի ակցիաներ իրականացնել: Այս տեղեկությունների վերաբերյալ Վահե Ղալումյանն ասաց. «Դժգոհություն երբեք չի արտահայտվել վարչապետի, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի կողմից:

Տեղեկությունների շուրջ «Հայկական ժամանակ»-ը փորձեց զրուցել նաեւ Լիլիթ Մակունցի եւ Մխիթար Հայրապետյանի հետ: Նրանք մեր զանգերին չպատասխանեցին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5747 դիտում

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է