Նախորդ ռեժիմի հանցագործությունների գագաթնակետը Մարտի մեկն էր. Գեւորգ Սաֆարյան

Նախորդ ռեժիմի հանցագործությունների գագաթնակետը Մարտի մեկն էր, որտեղ ռեժիմը բանակցային ստորաբաժանումների միջոցով զավթեց ժողովրդի իշխանությունը: Իհարկե, չմոռանանք նաեւ այդ ռեժիմի կատարած մյուս հանցագործությունները, քաղաքական բանտարկություններն ու քաղաքական սպանությունները: Այս մասին այսօր հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Սաֆարյանը՝ նախորդ ռեժիմի հանցավոր գործունեության եւ արդարադատության հանրային պահանջի թեմայով ասուլիսի ժամանակ:

«Չնայած Մարտի մեկի գործով Ռոբերտ Քոչարյանը քրեական հետապնդման մեջ է, այնուամենայնիվ, մենք տեսանք, որ նախորդ ռեժիմին ենթակա դատարանն ազատ արձակեց Քոչարյանին: Եւ այսօր Ռոբերտ Քոչարյանն ու իր նմանները լուրեր են տարածում, թե վայ, Հայաստանում կարող է քաղաքացիական պատերազմ սկսել: Դուք ձեզ ընդհանրապես ո՞ւմ տեղն եք դրել, էդ ումո՞վ եք քաղաքացիական պատերազմ անելու Հայաստանում: Էս մարդիկ պիտի հասկանան, որ իրենց նմանատիպ գործողությունները տապալված են: Բայց նախեւառաջ թե՛ Քոչարյանը, թե՛ ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալած մարդիկ պիտի ձերբակալվեն եւ տրվեն արդարադատությանը, ինչպես արդեն նշվեց՝ անցումային արդարադատության մարմիններին»,- ասուլիսի ժամանակ ասաց Գեւորգ Սաֆարյանը:

Սաֆարյանն այս կոնտեքստում հարկ համարեց անդրադառնալ նաեւ «Սասնա ծռեր»ի գործողություններին: Վերջինս ասաց, որ Մարտի մեկին ՀՀ-ում տապալվել է սահմանադրական կարգը, եւ տապալվել է ռազմական ստորաբաժանումների միջոցով. «Այսինքն, Հայաստանում մինչ օրս գործել է ռազմականացված խունտա, եւ դրա դեմ կատարած զինյալ ապստամբությունը գտնվում է իրավունքի փիլիսոփայության մեջ»,- նշեց Սաֆարյանը՝ հավելելով, որ ապստամբության եւ զինյալ ապստամբության իրավունքը սահմանված է մի շարք իրավական փաստաթղթերով եւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով:

Գեւորգ Սաֆարանն իր խոսքում անդրադարձավ նաեւ «Սասնա ծռեր»-ի ապստամբության վերաբերյալ էմոցիոնալ քննադատություններին. «Իհարկե, զոհված ոստիկանների կորուստը բոլորինս է, ոչ միայն իրենցը: Բայց պիտի ֆիքսենք, որ զինյալ ապստամբությունը չի գտնվում էմոցիոնալ դաշտում, այլ իրավական դաշտում: Պետք է նշենք, որ կորուստներ ունեցել են նաեւ «Սասնա ծռեր»-ը, պետք է նշենք նաեւ, որ Հաց Բերողը խոշտանգումներից մահացել է, որ «Սասնա ծռեր»-ի մի շարք անձինք ցմահ կմնան հաշմանդամ: Այսինքն, կորուստներ ունեցել են երկու կողմերը: Բայց մտնելով էմոցիոնալ դաշտ, երբ ասում ենք՝ մեղք չե՞ն էդ զոհերի հարազատները, իսկ մեղք չե՞ն Մարտի մեկի զոհերի հարազատները, մեղք չե՞ն այն մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում զոհվել են սահմանին, եւ չեն զոհվել էն պատճառով, որ սահմանին պատերազմ է, այլ այն բանի համար, որ սերժիկ-սաշիկները թալանել են բանակը, երբ զինվորը տկլոր ավտոմատով կանգնած էր սպեցնազի դիմաց: Իհարկե, մենք ցավակցում ենք զոհված ոստիկանների հարազատներին»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը՝ նշելով, որ «Սասնա ծռեր»-ի ապստամբությունն այդ օրերին կանխեց մի նոր պլանավորած պատերազմ, որով Սերժ Սարգսյանն ուզում էր Արցախի տարածքները հանձնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3507 դիտում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ