Սամվել Բաբայանի մարտական ընկերոջ ինքնությունը հայտնի է. նա ՌԴ-ում բիզնեսներ ունի

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի փաստացի ղեկավար եւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ «Իգլայի» աղմկոտ գործով կալանավորվածներից մեկի ինքնությունը հայտնի է: «ՀԺ»-ին հաջողվեց պարզել, որ գործով կալանավորված մյուս անձը ՀՀ քաղաքացի, 56-ամյա Սանասար Գաբրիելյանն է: Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նրա պաշտպան Կարապետ Աղաջանյանը: Նա պատասխանել է սույն գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

- Պարոն Աղաջանյան, սույն քրեական գործի շրջանակներում ձեր պաշտպանյալին ի՞նչ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել:

- ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի եւ 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով: Հիմնականում գործով այս մեղադրանքն է, ուրիշ բան չկա:

- Առաջադրված մեղադրանքում ձեր պաշտպանյալն ի՞նչ դիրքորոշում է հայտնել, ընդունո՞ւմ է այն:

- Իհարկե, իրեն մեղավոր չի ճանաչել: Անկեղծ ասած, ես որոշ հակափաստարկներ մեծ հաճույքով կներկայացնեի, բայց ես կաշկանդված եմ նախաքննական տվյալներ չհրապարակելու պարտավորությամբ, հակառակ դեպքում անպայման կներկայացնեի, որովհետեւ դրանք հաստատ կան: Իրականում ակնհայտ անհիմն, չպատճառաբանված մեղադրանք է ներկայացվել, որոշ առումներով անգամ հորինված մեղադրանք է: Ես ուղղակի կասեմ, որ թերթերում ինչ-որ վարկածներ են հրապարակվում, դրանք ընդհանրապես որեւիցե ձեւով չեն առնչվում քրեական գործին, զարմանում եմ, թե որտեղից են նման տեղեկություններ վերցված եւ ով է տարածում:

- Այսինքն՝ նկատի ունեք այն վարկածը՝ համաձայն որի Իգլայով պետք է Սերժ Սարգսյանի ինքնաթիռը խոցվեր: Այդ վարկածը քրեական գործով չկա՞:

- Այո, այո: Նման տվյալ ընդհանրապես գոյություն չունի:

- Ձեր պաշտպանյալին կալանավորելու միջնորդություն ներկայացնելիս նախաքննական մարմինն ի՞նչ հիմքեր է ներկայացրել:

- Իբր հիմնավոր կասկած կա, իբրեւ թե իմ պաշտպանյալն անօրինական ազդեցություն կգործի ինչ-որ անձի, կամ անձանց վրա, բայց ապացույց չի բերվել: Հիմնավոր կասկածի բացակայություն կա, նրա խուսափելն ու խոչընդոտելու առումով որեւէ ապացույց չկա, ու այս հիմքերով արդեն դատարանի որոշումը բողոքարկել եմ Վերաքննիչ դատարան:

- Պարոն Աղաջանյան, Սանասար Գաբրիելյանը ճանաչո՞ւմ է Սամվել Բաբայանին, ի՞նչ առնչություն ունի նրա հետ:

- Ես գիտեմ, որ ծանոթներ են: Իմ պաշտպանյալը բավական ավանդ ունի Արցախյան պատերազմում, այսինքն՝ մասնակցել է Արցախյան պատերազմին, մեծ հեղինակություն է վայելում: Ես ձեզ կասեմ մի հանգամանք, ինքն ընդհանրապես քաղաքականացված անձ չի, եւ երբեւէ՝ անգամ որեւէ մտադրություն կամ դիտավորություն չի ունեցել հայ քաղաքացու դեմ ինչ-որ գործողություններ անելու: Ինքն իսկական մարտիկ է:

- Սամվել Բաբայանի մարտական ընկերը հենց ձեր պաշտպանյա՞լն է:

- Հնարավոր է:

- Ասացիք, որ Սանասար Գաբրիելյանը քաղաքականացված անձ չէ: Այսինքն՝ դուք նույնպես համարո՞ւմ եք, որ ձեր պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում:

- Ինքը քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի, չկա այդ բնագավառում անգամ:

- Նա առողջական խնդիրներ ո՞ւնի, ինչպես է իրեն զգում:

- Ոչ, չունի նման խնդիրներ:

- Պարոն Աղաջանյան, ձեր պաշտպանյալի դեմ ցուցմունք տված անձինք կա՞ն: Առհասարակ ի՞նչ ապացույցներ ունի նախաքննական մարմինը՝ ձայնագրություն, գաղտնալսում:

- Ամբողջ հարցը կայանում է նրանում, որ ես այդ տվյալները չեմ կարող հրապարակել:  Իրականում բազմաթիվ հակափաստարկներ կան՝ հենց ապացույցների հորինված լինելու հետ կապված, ուղղակի չեմ կարող ներկայացնել:

- Իր բնակարանում խուզարկություններ կատարվե՞լ են:

- Ես տեղյակ չեմ, ճիշտն ասած, ինձ տեղյակ չեն պահել:

- Սանասար Գաբրիելյանը Երեւա՞նի բնակիչ է:

- Ոչ, ինքը հիմնականում գործունեություն է ծավալել Ռուսաստանում:

- Այսինքն՝ նաեւ ՌԴ քաղաքացի՞ է:

- Ոչ, ՀՀ քաղաքացի է, բայց բիզնեսներ ունի ՌԴ-ում: Անցած տարի եկել էր Հայաստան` մասնակցելու ապրիլյան պատերազմին, իր պարտքը համարել, եկել էր: Մերթ ընդ մերթ գալիս է Հայաստան:

- Փաստորեն, մի քանի ամի՞ս է, ինչ Հայաստանում է:

- Այո:

- Ի վերջո, նա Իգլայի հետ ի՞նչ առնչություն ունի: Կարո՞ղ եք որոշ փակագծեր բացել:

- Ես ուղղակի կասեմ, որ կոնկրետ մեղադրանքը անհիմն է ու չհիմնավորված, ու իմ պաշտպանյալը դրա հետ կապված իր հակափաստարկներն է ներկայացրել, ավելին այս պահին ասել չեմ կարող:

- Ձեր հետագա քայլերը որո՞նք են լինելու:

- Բնականաբար, մենք պետք է ապացուցենք, չնայած մեզ վրա դրված չի ապացուցման խնդիրը, բայց մենք անպայման կներկայացնենք հակափաստարկներ:

- Նա «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ո՞ւմ է պահվում:

- Որքան գիտեմ` այո:

- Պարոն Աղաջանյան, երեկ Վրաստանի Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա Թբիլիսիում ձերբակալել են ՀՀ քաղաքացի Ռոբերտ Ա.-ին։ Դուք այս մասով որեւէ տեղեկություններ ունե՞ք, ձեր պաշտպանյալը ճանաչո՞ւմ է նրան:

- Այս պահին դեռ պաշտոնապես նման տեղեկություն չունեմ:

- Ձեր պաշտպանյալը գործով ձերբակալված երրորդ անձին ճանաչո՞ւմ է:

- Անկեղծ ասած, չգիտեմ` նա ով է: Փաստորեն իրենք էլ (նկատի ունի նախաքննական մարմնին,-հեղ.) են հրապարակում, որ կան բազմաթիվ անձինք ու պատճառաբանում էին, որ հենց այդ անձանց վրա կարող է անօրինական ազդեցություն գործել իմ պաշտպանյալը:

- Ովքե՞ր են այդ անձինք:

- Հենց դա է, մենք էլ չգիտենք ու մեր բողոքարկման հիմքերից մեկն էլ դա է:

- Վկանե՞ր են, թե՝ գործով մեղադրյալ, գիտե՞ք:

- Չգիտենք` ովքեր են: Իրենք են վկայակոչում` առանց որեւէ ապացույց ներկայացնելու:

Հիշեցնենք, որ այս աղմկոտ գործով Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ եւս մեկ անձ կալանավորվել են մարտի 24-ին: Տեղեկացանք, որ գործով ձերբակալված երրորդ անձին նույնպես նույն մեղադրանքներն են առաջադրվել: Մեր տեղեկություններով, նա երեկվա դրությամբ փաստաբան չուներ: Երեկ էլ հայտնի դարձավ, որ սույն քրեական գործի շրջանակներում Թբիլիսիում «Իգլա» մատակարարելու կասկածանքով ձերբակալվել է 1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ն։ Այս մասով դեռեւս ՀՀ ԱԱԾ-ն որեւէ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել:

Այսպիսով Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին եւ գործով կալանավորված երրորդ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի (Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայանությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով) եւ 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով (ռազմամթերքի մաքսանենգություն՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով): Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է առավելագույնը 13 տարվա ազատազրկում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14730 դիտում

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում