«Գորշ կարդինալի»` Սամվել Բաբայանի սցենարով ԶԼՄ-ների հետ շփում չկար

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար այսօր եւս մեկ դաշինք ձեւավորվեց`«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին դեպի քաղաքականություն մղող գաղափարի հիմքում նրան նախընտրական լայն դաշինքի առանցք դարձնելն էր, եւ այդ դաշինքով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորություն ստեղծելը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այս իմաստով պլան Բ-ն է: Այստեղ Պաշտպանության նախկին նախարարը, եթե նույնիսկ գլխավորի դաշինքի համամասնական ցուցակը, միեւնույն է չի կարող առանցք լինել: 2013-ի նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով 2-րդ, իսկ ժողովրդական համոզմունքի համաձայն` 1-ին տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը ստվեր է գցում Օհանյանի անձի վրա:

Միեւնույն ժամանակ Հովհաննիսյանը նույնպես չի կարող սույն դաշինքի առանցքը լինել: Նախ նա վերջին պահին միայն միացավ: Բացի այդ, «Ժառանգություն» ամենաժողովրդական դեմքը` Զարուհի Փոստանջյանը, բոյկոտել է այս միավորումը եւ երկու օրից իր ասուլիսում բազմաթիվ հիմնավորումներ կներկայացնի դրա համար: Եւ ի վերջո, «Ժառանգության» համակիրները խորապես տարակուսած են 2008-ի մարտի 1-ի ոճրագործության հետ առնչություններ ունեցած երկու նախկին նախարարների` Օսկանյանի եւ Օհանյանի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի «հաշտեցման» կապակցությամբ, դա համարելով պայքարի եւ սեփական սկզբունքների հանդեպ դավաճանություն:

Այսինքն`Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը» սույն դաշինքին միացել են հնարվորինս ամենաթույլ դիրքերով, իսկ դա նշանակում է, որ ազդեցությունը ներդաշինքային եւ ընտրական գործընթացների վրա, մինիմում է լինելու, եթե առհասարակ լինի նման ազդեցություն:

Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ապա նա վաղուց հայտարարել է, որ որպես իրենց միավորման առաջնորդ ընդունում է Սեյրան Օհանյանին:

Սեյրան Օհանյանը թերեւս կցանկանար լինել սույն դաշինքի առաջնորդն ու առանցքը, ինչպես ի սկզբանե մտածված էր, սակայն նախկին ՊՆ նախարարի կարճատեւ քաղաքական գործունեությունը բավարար է, որպեսզի եւ ինքը եւ իր շրջապատը գիտակցեն, որ սա նրա տեղը չէ եւ մեծ հաջողություններ սպասել չարժե:

Այսօր առավոտյան, մինչեւ սույն դաշինքային համաձայնագրի հանդիսավոր ստորագրումը, ասուլիս տվեց Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս առաջիններից մեկն էր, որ մեծ ոգեւորությամբ էր ընդունել Սեյրան Օհանյանի քաղաքական հայտը եւ իր առաջին սկանդալային ասուլիսի ժամանակ շքեղ ակնարկներ էր անում Օհանյանի հետ համագործակցության, հետագա քաղաքական հաջողությունների մասին: Արդյունքում` համագործակցության հուշագիր եւ այլն:

Դալլաքյանի հիասթափությունը, սակայն նույնքան մեծ էր: Նախորդ շաբաթվա վերջին արդեն պարզ էր, որ նա հետ է կանգնելու Սեյրան Օհանյանի հետ քաղաքական ճանապարհ անցնելու մտադրությունից: Մամուլը ողողված էր հրապարակումներով, թե նախկին ՊՆ նախարարը դարձել է «խաղալիք» ուրիշների ձեռքին: Իսկ այդ ուրիշը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր համարվում:

Վիկտոր Դալլաքյանն այսօրվա ասուլիսում, ըստ էության, հաստատեց սույն հրապարակումները: Նա հայտարարեց, որ Սամվել Բաբայանը ստվերային գործընթացներ է ծավալում, դաշինքի համամասնական ցուցակն է կազմում, նույնիսկ այդ ցուցակով իր մոտ է գնացել: Ըստ Դալլաքյանի, ինքը դեմ է ստվերային քաղաքականությանը եւ կասեցնում է համագործակցությունը Օհանյանի եւ Օսկանյանի «Համախմբման» հետ:

Ստորագրման արարողությունից հետո ԶԼՄ-ների հետ շփումների ժամանակ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը այդպես էլ չհերքեցին, որ Սամվել Բաբայանն իրենց թիկունքում որոշակի գործունեություն է ծավալում: Սեյրան Օհանյանն ասաց. «Սամվել Բաբայանի հետ մենք  մտերիմ հարաբերություններ ունենք, բայց այն որ ասվում է, որ նա մեծ դերակատարություն ունի մեր համատեղ գործունեության մեջ, այդպես չէ»:Այսինքն, ոչ մեծ դերակատարություն, այնուամենայնիվ, ունի:

Վարդան Օսկանյանն էլ պատասխանելով Բաբայանի ստվերային դերակատարության մասին հարցին, ասաց. «Հիմնական քննարկումներն աշխատանքային խմբերով են եղել, ինքը դրանց մեջ չկա»: Այսինքն, հիմնական քննարկումներից բացի այլ քննարկումներ էլ են լինում, որտեղ Բաբայանն այնուամենայնիվ կա:

Օսկանյանի եւ Օհանյանի սույն վախվորած արձագանքների ֆոնին, Սամվել Բաբայանի Tert.am-ին տված պատասխանները, հզոր էին: Մեկնաբանելով ստվերային գործունեություն ծավալելու եւ ցուցակ կազմելու համար իրեն ուղղված մեղադրանքները, Բաբայանն ասել էր. «Լավ եմ անում, լավ եմ անում… պրոբլեմ ո՞վ ունի, ասեք՝ պատասխանեմ: Վատ բան հո չե՞մ անում, որ էս երկիրը փրկվի»: 

Սամվել Բաբայանն ակնհայտորեն շփոթում է, թե ինչում են իրեն մեղադրում: Ոչ ոք չի ասում, թե ինքը էս երկիրը փրկելու իրավունք  չունի: Իհարկե ունի, այնպես ինչպես Գագիկ Ծառուկյանն ու Տիգրան Կարապետիչն ունեն: Պարզապես, ինքը կարծես թե փորձում է դա թաքուն անել, որ ոչ ոք գլխի չընկնի: 

Բաբայանը երկար ժամանակ կտրված է եղել հայկական քաղաքական իրականությունից եւ, թերեւս, բաց է թողել այն պահը, երբ «գորշ կարդինալները» մնացին անցյալում: Իսկ մեր ժամանակներում, նույնիսկ Հայաստանում, որտեղ քաղաքական ուժերի գործունեությունը շատ հեռավոր կերպով է քաղաքականություն հիշեցնում, «գորշ կարդինալ» դառնալու փորձն իսկապես անհեռանկարային զբաղմունք է: Եւ դա ապացուցելու համար ընդամենը համամասնական ցուցակի շուրջ ծավալվող կարճատեւ մի գործընթաց պահանջվեց:

Հ.Գ. Համաձայնագրի ստորագրումից հետո Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի «վրա» մարդիկ էին դրված, որոնց հանձնարարված էր թույլ չտալ երկու նախկին նախարարների շփումը լրագրողների հետ: Բայց որքան էլ այդ անձինք Օհանյանին եւ Օսկանյանին հորդորում էին «Սահմանափակվել», միեւնույնն նրանք շարունակում էին հարցերին պատասխանել: Սրա համար Սամվել Բաբայանի խիստ նկատողությանը կարժանանան բոլորը` եւ երկու նախարարները, որ ժամանակին չսահմանափակվեցին, եւ երիտասարդները, որ լրագրողների ձեռքից Օհանյանին եւ Օսկանյանին ժամանակին չփախցրեցին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12718 դիտում

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ