Բաբայան Սամոն մեր մարտական ընկերն է, երբ կարիք լինի՝ կաջակցի. Ռազմիկ Պետրոսյան

Ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանը Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Արագածոտնի մարզում:

- Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը: Ձեր ընտրատարածաքում ի թիվս այլ անձանց առաջադրվել են նաեւ գործող պատգամավորներ Բազմասեր Առաքելյանն ու Արագած Ախոյանը:

- Իմ կյանքում երբեք հեշտ ճանապարհ չեմ ընտրել, իմ անցած ճանապարհը միշտ դժվար է եղել, բայց ես միշտ վստահ եմ եղել, որ այդ ճանապարհը ճշմարիտ է ու ես հաղթելու եմ:

- Ինչու ընտրեցիք Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը: Մինչեւ վերջերս ավելի հավանական էր համարվում «Ծառուկյան դաշինքում» կամ ՀԱԿ-ում ձեր ներգրավվածությունը:

- «Ազատամարտիկների դաշինքը» ձեր նշած բոլոր ուժերի հետ բանակցում էր՝ նպատակ ունենալով ոչ թե միանալ մեկին կամ համագործակցել մեկի հետ, այլ միավորել այդ ուժերին, մեկ միասնական ճակատ ձեւավորել: Բայց մեր այդ խնդիրը մասնակի կարողացանք իրականացնել. ձեւավորվեցին դաշինքներ, բայց դաշինքներն իրենց մեջ ուժ չկարողացան գտնել՝ համախմբվելու մի կառույցի մեջ: Հետընտրական միավորումները չբացառելով, հույս ունենալով, որ կլինի, մենք որոշեցինք միանալ այս դաշինքին: Որ դաշինքում էլ որ լինեինք՝ հարցնելու էին ինչո՞ւ դա: Մեզ համար միանշանակ չի, որ այստեղ ենք: Բոլոր ազատամարտիկներով բոլոր տարբրակները քննարկելով որոշեցինք միանալ այս դաշինքին, որի առաջին դեմքը փաստացի մեր մարտական ընկերն է, մարդ, որը երկար տարիներ բանակում լինելով հանդերձ այսօր գտնում է, որ մեր երկրում պետք է բան փոխվի, էսպես հնարավոր չի շարունակել, իշխանությունից պոկված կանգնել է ժողովրդի կողքին, որ կարողանա բան փոխել: Մենք էլ պիտի աջակցենք, կարողանանք մեջք մեջքի կանգնել, կարողանանք էս իրավիճակից դուրս գալ:

- Սեյրան Օհանյանը հաճախ քննադատվում է՝ հաշվի առնելով թե նրա աշխատանքը Մարտի 1-ին եւ թե այն, որ իշխանության մեջ լինելու շրջանում երբեք չի բողոքել, չի խոսել որեւէ թերության մասին:

- Ես ինքս բանակում եղել եմ, հրամանատար եմ եղել: Բանակի գործառույցը անվտանգություն ապահովելն է, արտաքին թշնամուց պաշտպանելը, այնտեղ հնարավոր չէ քաղաքական դիրքորոշում արտահայտել, իշխանությանը որակումներ տալ, իրավունք չունեն: Զինվորականի խնդիրը իր առաքելությունը կատարելն է: Համամիտ չլինելով այո, պետք է պայքարեին բանակում ինչ-որ բան փոխելու համար: Բայց քայքայված տնտեսություն, թալանված տնտեսություն ունեցող երկրում ո՞նց կարող են բանակում խնդիրներ չլինել: Այդ մարդիկ փորձել են սակավ հնարավորությւոններով պահել բարոյահոգեբանական մթնոլորը, եղած միջոցներով պաշտպանություն իրականացնել: Բայց երբ որ այսօր հնարավորություն կա նորմալ, քաղաքակիրթ ճանապարհով ազատվել այս իշխանություններից, թալանվող միջոցներն ուղղել բանակի պաշտպանական համակարգի ամրացմանը, այդ նպատակի շուրջ ենք հավաքվել մենք: Ժողովուրդը շատ հետաքրքիր է: Ով պոկցում է իշխանությունից՝ նրա դեմ են սկսում պայքարել, նրան քարկոծել՝ իշխանությանը թողած: Բա ո՞ւմ կողքին կանգնենք. իշխանության սպասավորի կողքի՞ն: Հակառակը, պիտի ողջունենք նրանց, ովքեր երեկ իշխանության մեջ էին, այսօր զգացել են, որ այդ իշխանության մեջ մնալն արդեն հանցագործություն է:

- Բայց դա զգացել են այն ժամանակ, երբ ավարտվել է իրենց պաշտոնավարման ժամկետը կամ Կառավարությհան փոփոխման հետ դադարել են այդ պաշտոնը զբաղեցնել: Այնպես չի եղել, որ անարդարություն են տեսել, հրաժարական են տվել:

- Ավելի շատ պաշտոններ են առաջարկել: Մարդը բառացի հայտարարեց, որ եթե այս իշխանությունները չգնացին սահմանադրական ճանապարհով, հեղափոխական ճանապարհով են գնալու: Մենք կռված տղաներով ինչո՞ւ ենք կանգնած այս ուժերի կողքին, որ օգնենք, աջակցենք, եթե փորձեն շեղվել՝ ուղղորդենք, որ մինչեւ վերջ գնալու ենք: Ձեր միջոցով իրենց ընդդիմադիր հռչակած ուժերին կոչ կանեի, որ թիրախ ընտրեն ոչ թե իրենց ընդդիմադիր հայտարարողներին, այլ ՀՀԿ-ին ու իշխանական թեւին, նրանց սպասավորներին: Միշտ պայքարը տեղափոխվում է ընդդիմադիր դաշտ, իսկ իշխանությունները հանգիստ վերարտադրվում են:

- Արդյո՞ք «Ծառուկյան դաշինքին» չմիացաք այն պատճառով, որ նախորդ անգամ Գագիկ Ծառուկյանը կեսից որոշեց հետ կանգնել պայքարից:

- Ոչ, դա պատճառ չէր: Մենք գիտենք՝ նախորդ անգամ ինչ խնդիրներ են եղել, բանակցել ենք նաեւ իրենց հետ եւ պայմանավորվախծություն ունենք ընտրություններին, նախընտրական այս պրոցեսներում զուգահեռ աջակցել իրար, որ կարողանանք մաքուր ընտրական պրոցես իրականացնել:  

- Նախկինում հայտարարում էիք, որ միշտ սատարելու եք առաջին նախագահին: Ի՞նչն էր պատճառը, որ այս անգամ նաեւ ՀԱԿ-ին չմիացաք:

- Առաջին նախագահը եղել է, կա ու կմնա այն գերագույն գլխավոր հրամանատարը, որի հրամանատարության տակ մենք ազգովի հաղթանակ ենք տարել: Գերագույն գլխավոր հրամանատարից բացի նա եղել է իմ քաղաքական ուղեցույցը: Նրանով ես քաղաքականություն եմ սովորել: Ու ոչինչ չի խանգարում, էսօր ՀԱԿ-ում իմ մարտական ընկերներից էլ կան: Ես եղել եմ համակիր, միշտ էլ իմ համակրանքը կմնա առաջին նախագահի հանդեպ ու ոչինչ չի փոխվում: Մեր նպատակը նույնն է՝ իշխանության դեմ պայքարը, տարբեր իշխանության դեմ չենք պայքարում:

- Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում խանդով չե՞ն վերաբերում, որ համակրում եք առաջին նախագահին:

- Ինչի՞ն խանդով վերաբերվեն, մենք մի թիրախի դեմ ենք պայքարում: Ես չգիտեմ քաղաքականութքյան մեջ խանդ կա՞, բայց մեր դաշինքում նման բան չկա: Կարեւորը ազգովի կանգնած ենք մի հնարավորության առաջ, որ կարող ենք առանց արյան, առանց ցնցումների սահմանադրական կարգով ազատվել այս իշխանություններից:

- Պարոն Պետրոսյան, վերջերս Վիկտոր Դալլաքյանը բացահայտեց, որ Սամվել Բաբայանն է իրականում ամեն ինչ որոշում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում...

- Վիկտոր Դալլաքյանը դուրս եկավ էս քաղաքական թիմից, նորից գնաց հանգստի, էդ իր խնդիրն է: Բաղրամյնան 26-ից եկավ, նորից հետ գնաց, նա ի՞նչ կապ ունի մեզ հետ:

- Սամվել Բաբայանը կապ ունի՞ ձեզ հետ, իրո՞ք նա է իրականում ղեկավարում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը:

- Մինչեւ հիմա չգիտե՞ք դաշինքն ով է ղեկավարում. դաշինքն առաջնորդներ ունի, քաղաքական թիմ կա ներկայացված, իսկ Բաբայան Սամոն մեր մարտական ընկերն է, ինքը բացարձակապես առաջադրված չի: Եթե որեւէ հարցով կարողանա մեզ օգնել, կօգնի, բայց փառք աստծո մենք բոլորս քաղաքական փորձ էլ ունենք, հմտություն էլ ունենք, ու կարողանում ենք մեր ... Այնպես որ եթե կարիք լինի՝ կաջակցի, բայց փառք աստծո դեռ կարիքը չկա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12359 դիտում

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ