Հին աբլիգացիաներից պիտի պրծնենք. Սամվել Բաբայանը Վիկտոր Դալլաքյանի մասին

«Դուք կարծում եք, Վիկտոր Դալլաքյանը պետք է առաջին գծում լինի՞: Հին աբլիգացիաներից պիտի պրծնենք»,- մեզ հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Վիկտոր Դալաքյանին ինքն առաջարկել է լինել նախընտրական ցուցակի երկրորդ տասնյակում:

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել էր, որ փետրվարի 6-ին Սամվել Բաբայանը եկել է իր գլխավորած «Երրորդ հանրապետություն» կուսակցության գրասենյակ եւ իրեն ներկայացրել ցուցակ, որտեղ առաջին տասնյակից յոթը «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչներն են: Իսկ առաջին յոթնյակի հերթականությունը հետևյալն է` Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան, Անդրանիկ Թևանյան, Արմեն Մարտիրոսյան և Երվանդ Բոզոյան:

Այսօր Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական դաշինք կազմելու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին: Դաշինքի հետ իր կապի վերաբերյալ էլ մի քանի հարց ուղղեցինք Սամվել Բաբայանին:

- Պարոն Բաբայան, բայց չէ՞ որ միայն Վիկտոր Դալլաքյանը չէ հին դեմք, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես նոր դեմքեր չեն ու նրա չափ հին են:

- Նրանք գոնե իրենցից ինչ-որ մի բան ներկայացնում են, ինչ-որ բան անում են:

- Իսկ դուք ընտրություններին մասնակցելո՞ւ եք, Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան-Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկվելո՞ւ եք:

 - Ոչ:

- Այդ դեպքում ինչպե՞ս եք մեկնաբանում դաշինքի ստեղծման գործում ձեր մասնակցությունն ու շահագրգռվածությունը:

- Իմ շահագրգռվածությունը ձեր վիճակից է կախված: Եթե վաղը պատերազմ լինի, մեր վիճակը վատ է լինելու, և կհիշեք, թե ես ինչ եմ ձեզ ասում: Այսօր ուղղակի ժողովրդին գցել են էյֆորիայի մեջ, և չեն հասկանում, որ վաղը կարող են մեծ խնդիրներ առաջանալ:

- Կարծիք կա, որ Ռոբերտ Քոչարյանն է այդ դաշինքը հովանավորում, իսկ դուք համակարգում եք նրա ու Օհանյան-Օսկանյան-Հովհաննիսյան կապը:

- Ես Քոչարյանի հետ որևէ կապ չունեմ: Ամռանը որ տեսել եմ նրան, դա է: Նաև պաշտոնապես ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դաշինքի հետ որևէ կապ չունի: Իսկ եթե մեկը ուզում է այդպիսով շոու անի, իր գործն է. ես ընդամենն օգնում եմ իմ ընկերներին:

- Ովքե՞ր են ձեր ընկերները:

- Րաֆֆի Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանը և Վարդան Օսկանյանը:

- Երբեք հայտնի չի եղել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ձեր ընկերը լինի:

- Նա իմ ընկերն էր, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարն էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7391 դիտում

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ