Երևան
12 °C
Տարիներ շարունակ փոփոխական հաջողություններով ընթացող եւ մշտապես հետաձգվող վերջնաժամկետներով կառուցվող Կարս-Ախալքալաք- Թբիլիսի-Բաքու երկաթուղու Ախալքալաքի հատվածում այժմ բավականին ակտիվ աշխատանքներ են ընթանում:
Ջավախքի (Սամցխե-Ջավախեթի) հայերով ամենախիտ բնակեցված համայնքները՝ Ախալքալաքը եւ Նինոծմինդան միմյանց կապող ճանապարհի երկայնքով ձգվում է երկաթուղին: Տեղ-տեղ այն կորչում է հորիզոնից եւ դառնում անտեսանելի, քանի որ «թաքնվում է» հարակից բլուրների հետեւում:
Հենց այս երկու համայնքները միմյանց կապող ճանապարհի հարեւանությամբ էլ ընթանում է բավականին մասշտաբային շինարարություն: Կառուցվում է երկաթուղու կայարան՝ իր ենթակառուցվածքներով: Շենքն իր չափսերով անգամ գերազանցում է Երեւանի երկաթուղու կայարանը: Երկաթուղու վրացական հատվածի շինարարությունը հիմնականում ֆինանսավորում է Ադրբեջանը, իսկ կառուցապատումն իրականացնում ադրբեջանա-թուրքական կապիտալով ընկերություն: Միայն երկաթուղու վրացական հատվածի շինարարության ու տեղ-տեղ վերակառուցման համար Ադրբեջանն արդեն Վրաստանին տրամադրել է 775 մլն դոլարի վարկ: Ի սկզբանե նախատեսվում էր, որ այդ հատվածի կառուցման համար ծախսվելու է 220 մլն դոլար: Այնուհետեւ երկաթուղու գործարկման ժամկետներին զուգահեռ երկրաչափական պրոգրեսիայով աճեց նաեւ ֆինանսավորման չափը:
Նախագծի իրականացումը սկսվել է 2007 թ.: Այն նախատեսվում էր ավարտին հասցնել 2012թ., սակայն մինչեւ օրս շինարարական աշխատանքները շարունակվում են:
Կարս-Ախալքալաք- Թբիլիսի-Բաքու երկաթուղու նախագծի քաղաքական նպատակների մասին շատ է գրվել: Այն նպատակ ունի մի կողմից մեկուսացնել Հայաստանը, իսկ մյուս կողմից Ռուսաստանի վերահսկողությունից դուրս երկաթուղային գոտի ձեւավորել: Նույն տրամաբանությամբ են կառուցվել նաեւ Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան միմյանց կապող նավթամուղը եւ գազամուղը: Այս ծրագրերում յուրաքանչյուր խաղացող իր շահերն է հետապնդում: Ադրբեջանի նպատակն է՝ մեկուսացնել Հայաստանը, Վրաստանն այս կերպ յուրօրինակ «վրեժ է լուծում» Ռուսաստանից, նաեւ՝ ստանում հսկայական ներդրումներ, իսկ Թուրքիան այս ենթակառուցվածքային նախագծերով ապահովում է իր ընդգծված տնտեսական ու քաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում:
Սա հասկանալի է: Սակայն երկաթուղին լոկ քաղաքական նպատակներով Հայաստանը մեկուսացնող տնտեսական նախագիծ չէ: Այն, եթե, իհարկե, վերջնական տեսք ստանա, ավելի հեռուն գնացող քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի եւ հենց հայաբնակ Ջավախքի համար: Ախալքալաքի եւ Նինոծմինդայի բնակչության շրջանում երկաթուղու նախագիծը մի փոքր միստիկ եւ ֆոբիաներով հագեցած ընկալում ունի: Նախ, տեղի բնակչությունից գրեթե ոչ ոք ընդգրկված չէ երկաթուղու եւ հարակից ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներում: Բացի այդ, վրացական իշխանություններն իրենց նեղություն չեն տալիս բացատրել տեղի բնակիչներին երկաթուղու նպատակը, Ախալքալաքի ու Նինոծմինդայի համար հնարավոր տնտեսական էֆեկտներն ու հետեւանքները: Մեր փորձերը՝ մեկնաբանություն ստանալ տեղական իշխանություններից, չպսակվեցին հաջողությամբ: Հարցերը կամ մնում էին անպատասխան, կամ պատասխանում էին 1 նախադասությամբ. «Դա ստրատեգիական նշանակության նախագիծ է, մեզ ո՞վ ինչ կասի կամ մենք ի՞նչ կարող ենք անել»:
Նինոծմինդայի բնակիչներն ու տեղացի ակտիվիստներն ունեն իրենց մեկնաբանությունները: «Կան տվյալներ, որ կառուցապատում իրականացնող ադրբեջանա-թուրքական ընկերությունը բավական շատ տարածքներ է ձեռք բերել երկաթուղուն հարող հատվածներում, որպեսզի ապագայում այն գործարկելուց հետո թուրք-մեսխեթցիներով բնակեցնի դրանք», - մեզ հետ զրույցում նշեց Նինոծմինդայի բնակիչ Սեյրան Կիրակոսյանը՝ հավելելով, որ այս նախագծի հեռահար նպատակներից է նաեւ ապագայում փոխել Ջավախքի էթնիկ կազմը:
Ջավախքում թուրք-մեսխեթցիների վերաբնակեցման խնդիրը մնում է Վրաստանի քաղաքական օրակարգում: 2007թ. հունիսի վերջին Վրաստանի խորհրդարանի կողմից թուրք մեսխեթցիների հայրենադարձության մասին օրենքի ընդունումը լուրջ քայլ էր եվրոպական ընտանիքի առջեւ վրացական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման, Եվրամիությանը երկրի հետագա անդամակցման գործում։ Ազգային խնդիրներից «քաղաքական ալերգիա» ունեցող պաշտոնական Թբիլիսին ամեն կերպ փորձում է ձգձգել այս օրենքը կյանքի կոչելու գործընթացը: Սակայն թուրք-ադրբեջանական տանդեմն այնուամենայնիվ ենթակառուցվածքների երկայնքով ձգտում է ապահովել նաեւ թուրքական դեմոգրաֆիական գոտի՝ այլ նպատակների հետ մեկտեղ ձգտելով փոխել նաեւ ռեգիոնի էթնիկ կազմը:
«Ստացվում է՝ Հայաստանի շուրջ ձեւավորվում է ոչ միայն զուտ տնտեսական, այլեւ դեմոգրաֆիական մեկուսացման գոտի: Արդեն իսկ Բագրատաշենի կողմից նման գոտի կա, խոսքը Մարնեուլի տարածաշրջանի մասին է, որը հիմնականում թուրքաբնակ է: Այն սահմանակցում է Ադրբեջանին: Թուրքերով ու աջարներով է բնակեցվում նաեւ երբեմնի հիմնականում հայերով ու հույներով բնակեցված Ծալկայի տարածաշրջանը: Իսկ այնտեղից դեպի Ջավախք եւ թուրքական սահման բան չի մնում: Այստեղ Հայաստանի համար միակ միջանցքը մնում է Ջավախքը, որը կարող է այդ ենթակառուցվածքները վերահսկող գործոն դառնալ ու, ինչու չէ, ամրապնդել Հայաստանի դիրքերը: Սակայն սրա համար անհրաժեշտ է թիկունքում ունենալ ուժեղ Հայաստան», - մեզ հետ զրույցում նշեց տեղի բնակիչ Գրիգոր Կարապետյանը:
Տեղի բնակչությունը, տեսնելով Վրաստանում թուրք-ադրբեջանական ագրեսիվ տնտեսական ու քաղաքական էքսպանսիան ՀՀ պասիվության ֆոնին, պաշտոնական Երեւանի հետ մեծ հույսեր չի կապում: «ՀՀ- Վրաստան հարաբերությունների մասով Երեւանից լսում ենք միայն հերթապահ հայտարարություններ, որ չկա խնդիր, որ չլուծվի բանակցությունների միջոցով: Սակայն խնդիրը ոչ միայն չի լուծվում, այլեւ ավելի է խորանում», -նշում է Գրիգորը՝ հավելելով, որ եթե փոխվեց Ջավախքի էթնիկ կազմը ոչ հօգուտ հայերի, ապա Աջարիայից մինչեւ Ջավախք ու Մարնեուլի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վերահսկվող տնտեսական ու էթնո-քաղաքական գոտին կդառնա իրողություն: «Իսկ այդ ժամանակ Հայաստանի համար կսկսվեն բավական բարդ ժամանակներ», - եզրափակեց նա:
Ա. Մ.
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT