Գումբուրդո. Մարդկանց համբերությունը հատել է, եւ Հայաստանն իր մեղքի բաժինն ունի

Վրաստանի հայաբնակ Ջավախքի (Սամցխե-Ջավախեթի) գյուղերից մեկում՝ Գումբուրդոյում 10-րդ դարի քաղկեդոնական եկեղեցու բակում խաչքարի տեղադրման խնդրի շուրջ առաջացած լարված իրավիճակն անակնկալի բերեց շատերին: Այժմ հայաբնակ Գումբուրդոյում կրքերը հանդարտվել են, միջադեպին արձագանքել է Հայաստանի արտգործնախարարությունը, երկու երկրների խորհրդարանականները: Առաջիկայում խաչքարի տեղադրման հարցը կքննարկեն նաև 2 երկրների հոգևորականները:

Եկեղեցու շուրջ վեճեր նախկինում էլ են ծագել: Վրացական կողմը պնդում է, որ այն վրացական է և պետք է հանձնվի Վրաց ուղղափառ եկեղեցուն: Տեղի հայերը պնդում են, որ եկեղեցին հայկական է: Միեւնույն ժամանակ խնդիրը նոր չէ, ունի խորը արմատներ: Այն անհրաժետ է դիտարկել Վրաստանում հայկական պատմա-մշակության ժառանագության պահպանման ու պատկանելիության հարցերի համատեքստում, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստանում:

Վրաստանում փոխվում են կառավարությունները, սակայն այդ խնդրի, ինչպես նաեւ հայ համայնքի քաղաքական, կրոնական, լեզվական, մշակութային իրավունքների պաշտապնության հետ կապված խնդիրների լուծման վերաբերյալ պաշտոնական Թբիլիսիի մոտեցումները մնում են գրեթե անփոփոխ: Փոխվում են շտրիխները, տեղափոխվում շեշտադրումները, սակայն ոչ սկզբունքային մոտեցումները: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի նախագահ Արտակ Գաբրիելյանի հետ:

- Պարոն Գաբրիելյան, շատերը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս Գումբուրդոյում եկեղեցու խնդրի ու դրա շուրջ վեճի մասին իմացան սեպտեմբերի 30-ին այդ գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո: Խնդրում եմ ներկայացրեք խնդրի պատմությունը, ինչո՞ւ է այն արդիական ու ո՞րն է չլուծելու պատճառը:  

- Խնդիրը միշտ արդիական է եղել՝ հետխորհրդային ժամանակաշրջանից սկսած: Այն ավելի մեծ ակտուալություն ստացավ, երբ բացվեց Վրաց ուղղափառ եկեղեցու Գումբուրդոյի թեմը: Վրաց հոգեւորականները 2000-2001 թթ. այցելում էին գյուղ: Անհայտ պատճառներով եկեղեցու քարերի հայկական արձանագրություններն էին ոչնչացվում, որոշները փոխարինվել են այլ քարերով: Ժամանակին Գումբուրդոյի ու Ազմանա գյուղերի մեջտեղում կար հուշաքար, որը եւս անհայտ պատճառներով այդտեղից անհետացավ: Դա այդ գյուղերի սահմանային գիծն էր խորհրդանշում: Ազմանայում ժամանակին ապրել են թուրքեր, իսկ այդ քարի վրա եւս կային հայկական գրություններ: Գնալով Գումբուդրոյի խնդիրը խորացավ, երբ վրաց հոգեւորականները սկսեցին այցելել այդ եկեղեցի: Առանց գյուղացիներին տեղյակ պահելու պեղումներ էին կատարում, տարածքից քարեր էին կորչում: Տեղի բնակիչները ժամանակ առ ժամանակ բարձրաձայնել է խնդիրը, այդ ընդվզումը միշտ կար:

Ժամանակին գյուղում կար հոգեւորական, որը ժողովրդին մոտ էր պահում եկեղեցուն, հետեւում էր եկեղեցուն եւ հավատացյալ ժողովրդին մղում եկեղեցի: Այժմ չգիտեմ՝ ինչ պատճառով հոգեւորական չի զբաղվում այդ խնդրով: Երբ 2016-ին սկսեցին պեղումներ կատարել, մեկ տարի անց մոտավորապես 45 պարկ մարդկանց ոսկորներ հայնաբերվեցին: Գյուղի բնակիչները պնդեցին, որ ոսկորները վերաթաղվեն հենց եկեղեցու տարածքում: Հետաքրքրական է, որ մասունքների գանգերի վրա ծակեր կային՝ կարծես կրակոցի տեղեր լինեին:

Սա ուսումնասիրված չէ, չեմ կարող հստակ բան ասել, սակայն գյուղացիներն ասում են, որ 1918 թ.-ին, երբ թուրքերը ներխուժել են, Գումբուրդոն ինքնապաշտպանություն է իրականացրել, եկեղեցու բակում գնդակահարել են տեղի բնակիչներին: Եղել է նաեւ ավանդույթ, որ երբ փոքր երեխա է մահացել (իսկ այն ժամանակ մահացությունը մանուկների շրջանում շատ է եղել), նրան թաղել են եկեղեցու տարածքում: Գյուղացիների տեւական պայքարից հետո ոսկերները վերաթաղվեցին եկեղեցու բակում: Այնուհետեւ տեղի բնակիչները հանգանակություն կազմակերպեցին՝ խաչքարի գումարի համար: Ինչ-որ մեկը չի ֆինանսավորել, գյուղացիներն են մասնակցել դրան ու գումար հանգանակել:

- Խոսքն այն խաչքարի մասին է, որի տեղադրման շուրջ սեպտեմբերի 30-ին Գումբուդոյում տեղի ունեցան բախումներ իրավապահների ու գյուղացիների միջե՞ւ: 

- Այո, ճիշտն ասած, նախնական պայմանավորվածություն կար, որ այն պետք է տեղադրվի հոկտեմբերի 21-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններից հետո: Չնայած վրացական կողմը պնդում էր, որ խաչքարը պետք է տեղադրվի եկեղեցու բակից դուրս՝ հարակից տարածքում: Կարծես կազմակերպիչները համաձայնել էին այն մտքի հետո, որ տեղադրումը պետք է տեղի ունենա հոկտեմբեր 21-ից հետո, սակայն չգիտես ինչպես ստացվեց, որ սեպտեմբերի 30-ին որոշում կայացվեց խաչքարը տեղափոխել եկեղեցու բակ: Խոսքը միայն տեղափոխման մասին էր, ոչ տեղադրման, ինչը շատ, այդ թվում՝ հայաստանյան լրատվամիջոցներ խառնում էին: Շատերը գրում էին, որ մարդիկ ցանկացել են տեղադրել խաչքարը: Իսկ բախումը տեղի է ունեցել այն ժամանակ երբ, ըստ տեղեկությունների, ոստիկանության եւ հատուկ ծառայությունների որոշ ներկայացուցիչներ իրենց լավ չեն պահել: Սա 100%-ոց ճշմարտություն չէ, ասում եմ՝ համաձայն տարածված լուրերի:

- Որոշ վերլուծաբաններ պայմանավորվածից ավելի շուտ խաչքարի եկեղեցու բակ տեղափոխելու հետեւում տեսնում են քաղաքական ենթատեքստ՝ կապված առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ: Կիսո՞ւմ եք այս կարծիքը:

- Քաղաքական ենթատեսքտ սեպտեմբերի 30-ի դեպքերում կարելի է տեսնել: Այդ ընթացքում որոշ ուժերի կփորձեին օգտագործել առիթը՝ ընտրություններից առաջ որոշակի քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար: Չէի ասի, որ այն նախապես, հատուկ հենց այդ նպատակով էր կազմակերպված: Իհարկե, նախընտրական շրջան է, քաղաքական պահեր կարող են լինել: Միանշանակ ինչ-որ ուժեր կփորձեն առիթն օգտագործել:

- Գումբուրդոյի եկեղեցու շուրջ վեճը առանձին  հա՞րց է, թե՞ այն պետք է դիտարկել Վրաստանում հայկական պատմա-մշակության ժառանագության պահպանման ու պատկանելիության հարցերի համատեքստում, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստանում: Ի՞նչ քաղաքականության հետ մենք գործ ունենք այստեղ:

- Նախ՝ ավելի շատ վրացական կողմը պետք է հասկանա, որ խնդիրների բաձրաձայնումն ընդդեմ Վրաստանի չէ: Խնդիրների բարձրացումն ու լուծումներ առաջարկելը՝ հանուն Վրաստանի է: Հանուն Վրաստանի կայուն ու խաղաղ զարգացման: Վրաստանի այս իշխանությունները եւս Սահակաշվիլիի ժամանակշարջանից ժառանգեցին հայտնի մոտեցումները՝ անվանելով մարդկանց անջատողականներ, սեպարատիստներ եւ այլն: Հատկապես վերջին օրերին ամեն ինչ գրեցին այդ մասին: Իրականում խնդիրները բարձրաձայնողներն այսօր իսկապես Վրաստանի հայրենասեր մարդիկ են, ոչ թե դրանք կոծկողները: Գումբուրդոյի եկեղեցին ու ընդհանրապես Վրաստանում հայկական պատմա-մշակության ժառանագությունը մեր հարցերի, պահանջների օրակարգի մի մասն է: Մի շարք խնդիրներ կան, եւ դրանք բոլորն ունեն քաղաքական ենթատեքստ: Բացառություններ չկան: Կրթական, սոցիալ-տնտեսական ու մշակութային խնդիրներում ակնհայտ երեւում է քաղաքական ենթատեքստ: Բոլոր առումներով:

- Ձեր նշած խնդրիների չլուծման պատճառը ո՞րն է: Վրացական իշխանությունների քաղաքական կամքի բացակայությո՞ւնն է:

- Տեսեք, ինչպես ասում են՝ ժողովրդի համբերության բաժակը լցվել է: Այսօր յուրաքանչյուր խնդրի բարձրաձայում կառաջացնի պայթյունավտանգ իրավիճակ: Այս եկեղեցու պատմության ժամանակ, ես տեսա, թե ժողովրդի մոտ ինչ ոգեւորվածություն կար: Տեսել եք, հավանաբար, տեսանյութերում, երբ վրացի ոստիկանը կանգնեցնում է հայ մարդուն՝ հարցնում՝ ինչու չես վրացերեն խոսում, ու այն բանից հետո, երբ ստանում է «լեզուն չգիտեմ» պատասխանը, ասում է՝ գնա մեռի էլի: Կարծես մարդկանց համբերությունը հատել է, իրենք ինչ-որ մի կերպ պետք է արձագանքեին: Դե արդեն պարզ է. հասարակ ժողովուրդ. շատ շուտ տրվում է պրովոկացիաներին ու եղավ այն, ինչ եղավ: Այս ամենի ֆոնին, ես վրացական կողմի՝ խնդիրները ոչ միայն չլուծելու, այլեւ խորացնելու քայլերի տրամաբանությունը չեմ հասկանում: Գնալով խնդիրները խորանում են, ոչ թե լուծվում: Այստեղ պետք է նշեք, որ հայկական կողմը, ի նկատի ունեմ Հայաստանը, նույնպես իր մեղքի բաժինն ունի: Որոշակի խնդիրներ կան, որ ոչ միայն վրացական կողմից է կախված: Դրանք համատեղ ջանքերով պետք է լուծվեն բանակցությունների, միջկառավարական հանձնաժողովի նիստերի կամ միջխորհրդարանական խմբերի հանդիպումների ժամանակ:

- Երբ տեղի ունեցան Գումբուրդոյի դեպքերը Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կապվեց իր վրաստանցի գործընկերոջ հետ: Ջավախքում հայկական կողմի արձագանքն ինչպե՞ս ընկալվեց, բավարարե՞ց այն տեղացիներին:

- Չեմ կարծում, որ բավարարեց: Մյուս կողմից մարդիկ տեղյակ էլ չեն, որ հայկական կողմն աշխատանք է տարել այս ուղղությամբ: Իհարկե, յուրաքանչյուր արձագանք ու կառուցողական մոտեցում Հայաստանից ողջունելի է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7554 դիտում

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ