Զիջում լինելու է միայն մի դեպքում՝ եթե պարտվենք պատերազմում. Դավիթ Բաբայան

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության մասին Armtimes.com-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Հիշեցնենք, Ուորլիքն այսօր ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ԼՂ կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ ԼՂ կարգավիճակի դիմաց:

- Պարոն Բաբայան, երբ ռուսական կողմի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի ութին հանդիպում էին պլանավորել Մոսկվայում, իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ քննարկվելու են ԼՂ խնդրի վերաբերյալ հրատապ հարցեր, Դուք չէիք համաձայնում, որ հրատապ հարցերով հանդիպում է, այսօրվա հարցազրույցից հետո՞ էլ եք այդ կարծիքին:

- Հրատապ հարցեր չեն քննարկել, այստեղ որեւէ արտառոց բան չկա, պետք է հասկանաք մի բան՝ կան դիվանագիտական կանոններ, որոնց համանախագահները որպես միջնորդներ, պարզապես, պարտավոր են հետեւել: Մեսիջը հետեւյալն է, որ պետք է քննարկվեն բոլոր հարցերը, որոնք բարձրացնում են կողմերը: Նրանք չեն կարող անտեսել Ադրբեջանի կողմից բարձրացված հարցերը, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ընդունենք կամ համաձայնենք Ադրբեջանի տեսակետին, ամենեւին: Տարածքների հարցը լուրջ է, օրինակ կա Հյուսիսային Արցախի հարց՝ Գետաշենի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու շրջանների բռնակցված տարածքների, եւ եթե քննարկում են այս հարցը, պետք է ամբողջական քննարկեն:

- Ջեյմս Ուորլիքը խոսում է տարածքների վերադարձի մասին՝ ԼՂ կարգավիճակի դիմաց, սակայն կարգավիճակը չի հստակեցվում, այն արդյոք ԼՂՀ անկախությա՞ն հարցն է, թե՞ միջազգային կարգավիճակը, որի մասին վերջին շրջանում խոսվում է:

-Այդ հարցը՝ տարածքներ կարգավիճակի դիմաց, միգուցե ինչ-որ մարդիկ ժամանակին ընդունելի էին համարում, որն օբյեկտիվ բնույթ ուներ, 70 տարի Արցախը բռնակցված է եղել, ագրեսիայի թիրախ ենք եղել, եւ դա մեզ մոտ ազգային-ազատագրական շարժման աշխարհընկալում է առաջացրել: Երբ անկախություն ձեռք բերեցինք, ամենակարեւոր խնդիրը մարդկանց համար եղել է կարգավիճակը, որովհետեւ Արցախի անվտանգությունն ու ապագան մարդիկ կարգավիճակի հետ էին կապում: Հետագայում պարզ դարձավ, որ այդ կարգախոսը չի կարող ապահովել Արցախի անվտանգությունը: Այն ժամանակ օրինակ որեւէ մեկը չէր գիտակցում Քարվաճառի շրջանի կարեւորությունը, որտեղից սկիզբ են առնում մեր ջրային պաշարները, հիմա ո՞նց կարող է այդ տարածքի մասին որեւէ խոսակցություն լինի: Եթե Ադրբեջանն ուզում  է կարգավորել խնդիրը, առաջին հերթին պետք է ճանաչի Արցախի հանրապետության անկախությունը, այնուհետեւ եթե հարցեր ունենա, կարող ենք քննարկել սահմանների խնդիրը՝ Գետաշենում, Հյուսիսային Արցախում, բայց խոսել վերադարձի մասին՝ ինչ-որ կարգավիճակի դիմաց... Ադրբեջանը չի թաքցնում, որ որեւէ կարգավիճակ չի ընդունելու, ոչնչացնելու է մեզ: Մինչեւ Ադրբեջանը չճանաչի անկախությունն ու լիարժեք վերականգնի բանակցությունների ձեւաչափը, խոսել նման տարբերակների մասին անիմաստ է:

- Այսինքն, կարգավիճակը ԼՂՀ անկախությու՞նն է:

- Իհարկե, ուրիշ էլ ի՞նչ կարգավիճակ կարող է լինել, թող ճանաչի մեր անկախությունը:

- Հայկական կողմը ոչ մի դեպքում պատրա՞ստ չի զիջման:

- Զիջում կարող է տեղի ունենալ մի դեպքում, երբ պարտվենք:

- Հայկական կողմը 5 շրջանից չի՞ հրաժարվի:

- Եթե Ադրբեջանը չի հրաժարվում իր ագրեսիվ պահվածքից, ուզում է ոչնչացնի մեզ, չի ճանաչում Արցախի հանրապետությունը, ինչի՞ մասին կարելի է խոսել:

- Հստակ կարո՞ղ եք ասել՝ հայկական կողմը դեմ է տարածքներ զիջելուն:

- Մենք որեւէ բան չենք զիջելու, զիջումը լինելու է միայն պատերազմի, պարտության հետեւանքով:

- Իսկ փոխզիջո՞ւմ:

- Այդ դեպքում Ադրբեջանը պետք է ճանաչի մեր անկախությունը,  սահմաների հարցը քննարկվի, այնուհետեւ կքննարկենք սահմանային բոլոր վիճահարույց խնդիրները:

- Խաղաղապահ ուժերի տեղակայման մասին ի՞նչ կարծիք ունեք:

- Որպես գաղափար ընդունելի է, բայց ամենավերջում է լինելու, որովհետեւ հումանիտար մարդասիրական խնդիրներն ամենավերջում են կարգավորվում, օրինակ հայերի՝ Գետաշեն վերադարձի դեպքում ո՞վ պետք է իրենց անվտանգությամբ զբաղվի, եթե դեռ ոչինչ կարգավորված չի, ինչի՞ մասին խոսենք:

- Նախորդ մեր զրույցում ասացիք, որ եթե Մոսկվայում բեկում լինի, չի բացառվում անգամ պաշտպանության նախարարների հանդիպում, ըստ Ձեզ հիմա հնարավո՞ր է:

- Պաշտպանության նախարարների հանդիպումը միշտ էլ հնարավոր է ու պետք է, որովհետեւ հետաքննող մեխանիզմների կիրառումն առաջին հերթին զինված ուժերն են կարգավորում:  Ժամանակին կար պրակտիկա, որ Ադրբեջանի եւ Ղարաբաղի սահմանամերձ ստորաբաժանումների հրամանատարները մշտապես գտնվում էին կապի մեջ, առաջարկել ենք, որ վերականգնվի, Ադրբեջանը  դեմ է: Եթե լինի նման հանդիպում, միցուցե նման հարցն էլ քննարկեն, ուրիշ հարցեր չեն կարող քննարկել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13163 դիտում

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան