Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի սեպտեմբերի 2-ի համարում:
Ռուսական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ շաբաթ օրը Մոսկվայում ՀՀ երեք քաղաքացի է սպանվել. խոսքը «Դվին» հյուրանոցի տնօրեն Վանուշ Թորոսյանի, ԱՎՄ նախկին համանախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դիոնիս Մարգարյանի եւ Վալերի Ավանեսյանի մասին է:
Վերջինս, ի դեպ, նախկինում աշխատել է ՀՀ ՆԳ համակարգում, իսկ ոչ հեռավոր անցյալում՝ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի քաղաքային վարչությունում: Նա արդեն բավական երկար ժամանակ մշտապես ապրում է Ռուսաստանում: Ինչ վերաբերում է Թորոսյանին եւ Մարգարյանին, մեզ հաջողվեց պարզել, որ նրանք Մոսկվա են մեկնել մոտ երկու շաբաթ առաջ: Նրանց դիերը Երեւան կտեղափոխվեն վաղը:
Ըստ ռուսական լրատվական գործակալությունների, սպանությունը տեղի է ունեցել 15.30-ի սահմաններում, երբ անհայտ անձինք կրակ են բացել «Խորհրդային բանակի» փողոցի թիվ 3 շենքի մոտ կայանած «Վոլգա» ավտոմեքենայի վրա (հենց այս մեքենայի մեջ են գտնվել սպանվածները) եւ հեռացել «ՎԱԶ-2110» ավտոմեքենայով: Մոսկվայի իրավապահ մարմիններին, սակայն, չի հաջողվել տաք հետքերով գտնել հանցագործներին եւ միայն նույն օրվա կեսգիշերին մոտ նրանք հայտնաբերել են հանցագործների կողմից լքված «ՎԱԶ-2110»-ը՝ Ավանգարդային փողոցում: Մոսկվայի քրեական հետախուզության ներկայացուցիչը «Վրեմյա նովոստեյ» թերթի թղթակցի խնդրանքով կատարվածը մեկնաբանելով՝ ենթադրել է, թե այս սպանությունը տեղավորվում է Մոսկվայում ոլորտների վերաբաժանման հետ կապված հանցավոր խմբավորումների վերսկսվող պայքարի համատեքստում:
Իսկ Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ, Վանուշ Թորոսյանի մերձավոր ընկեր Սարգիս Ասատրյանը միանգամայն անհեթեթ է համարում մոսկվացի իրավապահների այս վարկածը: «Գոնե Վանուշ Թորոսյանի եւ Դիոնիս Մարգարյանի մասով կարող եմ ասել, որ նրանք բացարձակ կապ եւ առնչություն չունեն մոսկովյան հանցավոր խմբավորումների, մոսկովյան ոլորտների վերաբաժանման հետ»,- մեր զրույցի ընթացքում ասաց նա:
Իսկ ընդհանրապես տեսակետներ կան, թե Վանուշ Թորոսյանի սպանությունը կարող է կապված լինել հայաստանյան շահերի եւ իրադարձությունների հետ: Մասնավորապես, դեռեւս ավարտված չի «Դվին» հյուրանոցի սեփականաշնորհումը: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ այն սեփականաշնորհելու՝ Վանուշ Թորոսյանի փորձն անհաջողությամբ է ավարտվել: 2002 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը «Դվին հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձեւով Վանուշ Թորոսյանին մասնավորեցնելու մասին որոշում է կայացրել: Մասնավորեցման գին է սահմանվել 1.5 միլիոն ԱՄՆ դոլարը: Կառավարության նույն որոշմամբ սահմանվել է, որ գնորդը պետք է վճարումները կատարի երկու տարվա ընթացքում՝ մասնավորեցման պայմանագրով նախատեսված ժամանակացույցի համաձայն:
Եւ ահա երեկ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ չնայած վճարման համար նախատեսված երկու տարին դեռ սպառված չէ, վերը նշված որոշումը նույն նախորդ տարվա վերջին կամ այս տարվա սկզբին ընդունած կառավարության մեկ այլ որոշմամբ չեղյալ է համարվել: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ Թորոսյանը չի պահպանել վճարումների պայմանագրով նախատեսված ժամանակացույցը: Իսկ կարո՞ղ են լինել այլ՝ ոչ պաշտոնական պատճառներ: Սարգիս Ասատրյանը մեր զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ ինքը Վանուշ Թորոսյանից լսել է, որ «Դվինի» սեփականաշնորհման հետ կապված ինչ-ինչ խոչընդոտներ իր համար հարուցվում են. այսպիսով, Ասատրյանը, ըստ էության, չի բացառում, որ Թորոսյանի սպանությունը կարող է կապված լինել հենց այս գործընթացի հետ: Ինչեւէ, մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում կառավարությունը պատրաստվում է «Դվինի» սեփականաշնորհման հետ կապված նոր որոշում կայացնել:
Իհարկե, այս պահին որեւէ վարկածի վրա պնդելը կամ որեւէ վարկած բացառելը լուրջ չէ: Գործով նախաքննությունը վարող Մոսկվայի դատախազության ներկայացուցիչներն էլ առայժմ լուռ են եւ որեւէ պաշտոնական մեկնաբանություն չեն անում: Իրավապահները դեռ պետք է պարզեն՝ արդյո՞ք Վանուշ Թորոսյանը մարդասպանների հիմնական թիրախն է եղել, արդյո՞ք ընդհանրապես նրանց մեջ հիմնական թիրախ եղել է, թե հանցագործները ցանկացել են սպանել բոլոր երեքին՝ միասին: Այս հարցերի պատասխաններն առաջին հերթին պետք է տան ռուս իրավապահները, բայց, կարծում ենք, նրանք չեն կարող յոլա գնալ առանց մերոնց աջակցության:
Հ.Գ. Դեպքի վայրում ռուս իրավապահները հայտնաբերել են «Կեդր» տեսակի ավտոմատ հրազենի 12 պարկուճ: Այսինքն, սպանությունները կատարվել են հենց այդ մակնիշի հրազենով: «Կեդրը» ռուսական արտադրության հրազեն է. այն, ըստ էության, իսրայելական «Ուզիի» ռուսական տարբերակն է: Նշենք, որ այս հրազենի երկարությունը (ծալված խզակոթով) ընդամենը 30 սանտիմետր է, իսկ խզակոթը բացելու դեպքում դրա երկարությունը չի անցնում 54 սանտիմետրը:
Այս հրազենի քաշը ընդամենը 1,54 կիլոգրամ է: Հետաքրքիրն այն է, որ բացի հիմնական ամբողջությունից, այս տիպի հրազեններն ունենում են նաեւ գործարանային արտադրության խլացուցիչ: Ու հիմա դժվար է ասել, թե վերը նշված հանցագործությունը խլացուցիչո՞վ է կատարվել, թե՞ առանց դրա: Նշենք նաեւ, որ «Կեդրի» նշանառության հեռավորությունը բավական քիչ է՝ ընդամենը 50 մետր: Այսինքն, հանցագործներն իրենց զոհերից կարող են գտնվել ամենաշատը այս հեռավորության վրա: Այս հրազենը ռուսական սեւ շուկայում վաճառվում է 1500-4000 դոլարով:
Ա.Կ.
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT