Երևան
12 °C
2015 թվականի նոյեմբերի 16-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղի «Տաք ջուր» կոչվող տարածքում տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալ Հայրապետ Սեփոյանի մասով նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ երեկ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Այս մասին երեկ մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Նա տեղեկացրեց, որ այս գործով կա նաեւ անջատված մաս, որով նախաքննությունը շարունակվում է, պարզելու նաեւ՝ արդյոք դեպքին մասնակից այլ անձինք եղե՞լ են, թե ոչ: Սպանված Գալստյան եղբայրների հայրը՝ Ֆրունզ Գալստյանը, կասկածներ ունի, որ մեղադրյալը միայնակ չի գործել: Նա նախաքննության ավարտից հետո համապատասխան միջնորդություն է ներկայացրել մի շարք քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ, ինչը, սակայն, մերժվել է:
Ավելի վաղը գրել էինք, որ եռակի սպանության մեջ մեղադրվող Հայրապետ Սեփոյանը Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում կրակոցներ է արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով սպանվել է երեք անձ՝ սնանկացած գործարար Ֆրունզ Գալստյանի որդիներ՝ 35-ամյա Վահե եւ 25-ամյա Վարդան Գալստյանները եւ նրանց մտերիմ ընկերը՝ 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը: Կատարվածի դրդապատճառի պաշտոնական վարկած դեռ չկա, դեպքից հետո շրջանառվում էր վարկածը, որ սպանությունը կատարվել է Գալստյաններին պատկանող անտառային տարածքում ծառերի հատման շուրջ ծագած վիճաբանության հետեւանքով։ Սպանության մեջ մեղադրվողի հայրը` Գագիկ Սեփոյանը, որն այդ տարածքի անտառապահն է, ըստ Գալստյանի, պարբերաբար ապօրինի ծառահատումներ է կատարել այդ տարածքից։ Ենթադրվում է, որ դեպքի օրը Գալստյան եղբայրները Սեփոյանին բռնեցրել են ծառ հատելիս, ինչից սկսվել է վեճը։ Հայրապետ Սեփոյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանի ազգականն է:
Մեր զրույցում երեկ Ֆրունզ Գալստյանն ասաց, որ տեղի ունեցած սպանությունը կազմակերպված խմբակային հանցագործություն է. «Դեպքի օրը բացի մեղադրյալից եղել են Մխիթար Հարությունյանի բանդայի մասնակիցներից երկուսը՝ Արթուրը եւ Ատոմը, իրենք եղել են այն մեքենայի մեջ, որով Հայրապետը գնացել է մտածված սպանություն կատարելու: Ես պահանջում եմ, որ բացի Հայրապետից, նրանք եւս քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Գալստյանը: Վերջինս իր միջնորդությունում նշել է, որ որպես կասկածյալ հարցաքննվելիս Հայրապետ Սեփոյանը հայտնել է, որ ավտոմեքենայի մեջ նստած է ինքնաձիգը նետել գետը. «Սա հերքում է այն հանգամանքը, որ նա կարող էր այդչափ հեռավորությամբ այն նետել: Մեր կողմից ներկայացված այդ միջնորդությունը հետաձգվել էր: Այսինքն, մինչ քրեական գործի ավարտը պետք է լուծվեր հետաձգված միջնորդության բավարարման կամ մերժման հարցը եւ կայացվեր որոշում, ինչը չի արվել, ուստի անհրաժեշտ է, որպեսզի կատարվի այդ քննչական գործողությունը: Փորձարարության ժամանակ, եթե մեղադրյալը չկարողանա ավտոմեքենայի մեջ նստած նետել ինքնաձիգը, ապա հիմքեր է առաջանում նրա միայնակ չլինելու հանգամանքի շուրջ, ինչը եւս քննության կարիք ունի»,-նշել է Գալստյանը:
Տուժողների իրավահաջորդը միջնորդել է նաեւ լրացուցիչ հարցաքննել, ըստ նրա՝ դեպքի վայրում գտնված Արթուրին, Ատոմին, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանին, նշանակել ապրանքագիտական փորձաքննություն՝ պարզելու հատված ծառերի արդյունքում հասցված վնասի չափը, իրավական գնահատականներ տալ ծառահատումներ կատարած անձանց արարքին:
Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Արշակ Կարապետյանն էլ Հայրապետ Սեփոյանի՝ դեպքի օրը միայնակ չլինելու վարկածի հետ կապված ասաց, որ գոյություն ունի այդ անձանց (Ատոմի եւ Արթուրի) հեռախոսային վերծանումները, որոնք համադրելով մեղադրյալի վերծանումների՝ այսինքն գտնվելու վայրի հետ, որոշակի կասկածի տեղիք է տալիս: «Նմանատիպ միջնորդություն մենք նախաքննության ընթացքում էլ էինք ներկայացրել, սակայն ընդհանուր քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո եւս մեկ անգամ ներկայացրինք, որպեսզի այդ անձինք լրացուցիչ հարցաքննվեն: Պետք է ավելի խորությամբ ուսումնասիրվի՝ արդյոք նրանք եղե՞լ են այդ օրը դեպքի վայրում մեղադրյալի հետ, թե՝ ոչ: Եթե նախաքննական մարմինն ապացուցեր, որ նրանք եղել են մեղադրյալի հետ, ապա պետք է պարզվեր, թե նրանք ի՞նչ գործողություններ են կատարել: Ներկայումս քննիչը գտնում է, որ մեղադրյալը մենակ է եղել»,-հավելեց ներկայացուցիչը:
Գործով մեղադրյալ Հայրապետ Սեփոյանի պաշտպան Մխիթար Բեգյանից էլ հետաքրքրվեցինք, թե իր պաշտպանյալը հայտնե՞լ է արդոք` միայնա՞կ է եղել դեպքի ժամանակ, թե՝ ոչ: Ի պատասխան մեր հարցին, պաշտպանն ասաց, որ այդ մասին որեւէ տեղեկություն Սեփոյանը չի հայտնել: Սույնի վերաբերյալ փաստաբանը այլ մանրամասների մասին չի ցանկանում խոսել: Հայրապետ Սեփոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել)։
Հարցին, ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, թե՝ ոչ, պաշտպանն ասաց, որ մեղադրանքը չի ընդունում. «Ինքը նշում է, որ սպանություն չի կատարել: Ճիշտ է, մարդիկ են մահացել, բայց լուրջ իրավաբանական նրբություններ կան, որոնք լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն»: Դիտարկմանը, որ կրակոցների հետեւանքով երեք մարդ է սպանվել, Մխիթար Բեգյանն ասաց. «Եթե զոհ կա, դա չի նշանակում, որ դիտավորյալ սպանություն է եղել, առայժմ այսքանը կարող եմ ասել, իրավական գնահատականները դատարանում կլինեն»: Նա ասաց, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո միջնորդություն են ներկայացրել դատահոգեբանական եւ դատահոգեբուժական կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ նախաքննության ընթացքում կատարված փորձաքննությունը պաշտպանական կողմին չի բավարարել: Փորձաքննության արդյունքներում նշված է եղել, որ Հայրապետ Սեփոյանը գտնվել է մեղսունակ վիճակում, աֆեկտի տակ չի եղել: Մեր դիտարկմանը՝ այսինք պնդո՞ւմ եք, որ մեղադրյալը աֆեկտի տակ է եղել, Մխիթար Բեգյանը պատասխանեց. «Ես չեմ պնդում, ուղղակի փորձաքննությունը տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության օրենսդրության նորմերի խախտմամբ»:
Եթե սույն գործով հսկող դատախազը հաստատի մեղադրական եզրակացությունը, գործը կքննվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT