Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները anvtangsnund.am («Անվտանգ Սնունդ») կայքի առաջարկով համատեղ հսկիչ գնումներ են կատարել հայկական շուկայում առկա ԵԱՏՄ և երրորդ երկրներից ներմուծված կաթնամթերքի մի շարք ապրանքատեսակներից, որոնք ենթարկվել են մանրէաբանական հետազոտության, ինչպես նաև որոշվել է դրանցում առկա կաթնայուղի զանգվածային մասը:
Ինչպես հայտնել է ՍԱՏՄ-ն, ըստ այդմ՝ Մարգարյան 23/6 հասցեում գործող «Կայզեր» սուպերմարկետից («Պար-Արտ» ՍՊԸ) կատարվել է հետևյալ ապրանքատեսակների հսկիչ գնում (նմուշառում)՝
1. Բրեստ Լիտովսկ (Брест Литовск) ապրանքանիշի թթվասեր, յուղի զանգվածային մասը՝ 15%, (արտադրող՝ Բելառուս, Սովուշկին պրոդուկտ (Совушкин продукт)), ներմուծող՝ «Լ․Դ․Լ» ՍՊԸ (արտադրված՝ 04․11. 2025թ․, պիտանիության ժամկետը՝ 04․12․2025թ․)),
2. Ֆրուտիս (Fruttis) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանք (դեղձով), ճարպի զանգվածային մասը՝ 5% (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, Էրման Ստուպինո (Эрман Ступино), (արտադրված՝ 25․09․2025թ․, պիտանիության ժամկետը՝ 24․03․2025թ․)),
3. Նեժնի (Нежный) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանք (ելակի հյութով), ճարպի զանգվածային մասը՝ 1․2%, (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, Էրման Ստուպինո (Эрман Ступино) (արտադրված՝ 28․09․2025թ․, պիտանիության ժամկետը՝ 25․02․2026թ․)),
4. Չիզ Լայֆ (Cheese life) ապրանքանիշի սպիտակուցային-յուղային արտադրանք «Մոցարելլա» կիսաամուր, յուղի ընդհանուր պարունակությունը չոր մթերքներում՝ 45․0%, (արտադրող՝ Ուկրաինա, Անդրյուշևսկի մասլոսիռզավոդ «Андрушевский маслосырзавод», ներմուծող՝ «ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (արտադրված՝ 16․10․2025թ․, պիտանիության ժամկետը՝ 10 օր)),
5. Դանոն (DANONE) ապրանքանիշի յոգուրտային արտադրանք՝ ելակի համով, ճարպի զանգվածային մասը՝ 1․2%, (արտադրող՝ Ղազախստան, Դանոն Բերկուտ (DANONE BERKUT), (արտադրված՝ 01․11․2025թ․, պիտանիության ժամկետը՝ 26․12․2025թ․)),
6. Ագուշա (Агуша) ապրանքանիշի մանկական մրգային կաթնաշոռ՝ տանձի համով, յուղի զանգվածային մասը՝ 3․9%, (արտադրող՝ «ՎԲԴ» ԲԸ Ռուսաստան, ներմուծող՝ «Ադամիում» ՍՊԸ (արտադրված՝ 10․11․2025թ․, պիտանիության ժամկետը՝ 07․12․2025թ․)),
7. Պրեզիդենտ (President) ապրանքանիշի թթվասեր՝ պատրաստված թթխմորից և սերուցքից, ճարպի զանգվածային մասը՝ 20% (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, АО «Ефремовский маслосыродельный комбинат» (արտադրված՝ 26․10․2025թ․, պիտանիության ժամկետը՝ 05․12․2025թ․)),
8. Պրեզիդենտ (President) թթվասեր՝ պատրաստված թթխմորից և սերուցքից, ճարպի զանգվածային մասը՝ 30%, (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, АО «Ефремовский маслосыродельный комбинат» (արտադրված՝ 28․10․2025թ, պիտանիության ժամկետը՝ 07․12․2025թ․)):
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով Բրեստ Լիտովսկ (Брест Литовск) ապրանքանիշի թթվասերը, Ֆրուտիս (Fruttis) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանքը (դեղձով), Նեժնի (Нежный) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանքը (ելակի հյութով) և Չիզ Լայֆ (Cheese life) ապրանքանիշի սպիտակուցային-յուղային արտադրանքը կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Հսկիչ գնում է կատարվել նաև Մաշտոցի պողոտա 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետից («Սիթի» ՍՊԸ)՝
1. Վերշկովիյ ռայ (Вершковий рай) ապրանքանիշի Գոլլանդեց (Голландец) սպիտակուցաճարպային մթերք, ճարպերի ընդհանուր զանգվածը չոր հումքում՝ 45%, (արտադրող՝ ԱԲԸ «Խմելնիցկա մասլոսիրբազա» (Хмельницка маслосирбаза) Ուկրաինա, ներմուծող՝ «Մեգա Ֆուդ» ՍՊԸ (արտադրված՝ 01․10․2025թ, պիտանիության ժամկետը՝ 30․03․2026թ․)),
2. Պարմալատ (Parmalat) ապրանքանիշի բնական յոգուրտ, առանց լակտոզայի՝ 3․5%, (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն «Բելգորոդի կաթնամթերքի գործարան», ներմուծող՝ «Լակտալիս Արմա» ՍՊԸ (արտադրված՝ 08․11․2025թ, պիտանիության ժամկետը՝ 13․12․2025թ․)),
3. Անկոր (Anchor) ապրանքանիշի ոչ աղի, քաղցրահամ սերուցքային կարագ (արտադրող՝ Նոր Զելանդիա, ներմուծող՝ «Ֆոնտերա լիմիտեդ» ՍՊԸ (արտադրված՝ 08․11․2025թ, պիտանիության ժամկետը՝ 08․07․2025թ․)),
4. Դոյարուշկա (Доярушка) ապրանքանիշի սերուցքային կարագ առանց աղի՝ 73․2%, (արտադրող՝ Նոր Զելանդիա (արտադրված՝ 08․11․2025թ․)):
Ըստ լաբորատոր արձանագրությունների՝ Վերշկովիյ Ռայ արտադրանքի Գոլլանդեց (Голландец) սպիտակուցաճարպային մթերքի նմուշը կաթնայուղի զանգվածային մաս և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Հետազոտություններն իրականացվել են ՍԱՏՄ ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում:
Հետագծելիության սկզբունքով Անհամապատասխանություններ արձանագրած ապրանքանիշերը ներմուծող «Լ․Դ․Լ», «Լիա-Կ Գրուպ», «Ադամիում» և «Մեգա Ֆուդ» ՍՊ ընկերություններում այս պահին իրականացվում է վերահսկողություն։
Արդյունքները կհրապարակվեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գարիկ Գալեյանն ազատ է արձակվել
Լոռու մարզում կանխվել են վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունները. ինչպես էին դրանք իրականացվելու
Ադրբեջանում պահվող հայերին այցը կազմակերպվել է անմիջապես Ժնևի կենտրոնակայանից. Զառա Ամատունի
Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացի
ՀԱԿ-ը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին. հայտնի է վարչապետի թեկնածուն
Միքայել Աջապահյանը վիրահատվել է
Հայտնաբերվել է ապօրինի որսված ավելի քան 1 տոննա ձուկ. տեսանյութ
Օգոստոսի 8-ը երաշխավորում է որոշումների կայացում Երևանում, ոչ թե դրսում. ավելին է, քան խաղաղության պայմանագիրը
Շաքի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար նախատեսվող միջոցները փուլ առ փուլ կավելացվեն. Երևանի քաղաքապետարան
Հսկիչ գնումներ են կատարվել ԵԱՏՄ և 3-րդ երկրներից ներմուծված կաթնամթերքի մի շարք ապրանքատեսակներից. արդյունքներ
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետները երկարաձգվել են. ինչ է պետք իմանալ
Գյումրի-Շիրակ-Կամո երթուղին սպասարկող «Գազել»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Իմ հրամանով՝ Նիգերիայում մահացու հարվածներ են հասցվել ԻՊ ահաբեկիչներին. Թրամփ
Անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է
Հայաստանը երբ կգտնվի մոտեցող ցիկլոնի ակտիվ գոտում. Սուրենյանը մանրամասնել է
Անպատասխանատվություն և ներդրումների բացակայություն. ինչ իրավիճակ է «Ախուրյան» ցանցի ենթակայաններում
Ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում. ինչ է նախազգուշացնում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը
2026 թվականի հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը
Ժանտախտի շճահետազոտության ծրագրի շրջանակներում սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման աշխատանքները
ՊՆ պաշտոնյաները խոշոր չափերի դիզվառելիք են հափշտակել. նախաքննությունն ավարտվել է
Մոսկվայի օդանավակայաններում հարյուրից ավելի չվերթ է հետաձգվել
ՆԳ նախարարը ներկա է եղել Մարի Իզմիրլյանի մանկատան սաների ամանորյա ներկայացմանը. Ալենի երազանքը կատարվել է
Ամուսիններն այցելել են իրենց ծանոթին, խաբեությամբ ներս մտել բնակարան, բռնացել և հափշտակություն կատարել
Ղարաբաղից տեղահանվածների համար նախատեսված կայքում հնարավոր է գտնել արտոնյալ պետական աջակցությամբ բնակարաններ
Հյուսիս-արևմուտքից մեզ մոտեցող ցիկլոնը. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի շենքը վաղուց անպիտան էր դարձել, դրա փոխարեն կառուցվել է նորը. Չախոյան
Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար. Գորիսում մառախուղ է
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Ժամանակ չունեմ, հետևաբար պետք է գործեմ անշտապ. վարչապետ
Ավանեսյանը «Առողջապահության թվայնացումը ԵԱՏՄ անդամ պետություններում» թեմայով հեռավար հանդիպման է մասնակցել
Երևանում ավտոտնակ և մեքենա են այրվել. կա տուժած
Բարի երեկո, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀԷՑ-ի 6 հզր 112 աշխատակից պարգևատրվել է. հիմնական մասնագիտական անձնակազմն այս ֆոնդից մինչ այս երբեք չի օգտվել
Թուրքիան և Ադրբեջանը միմյանց կօգնեն ռազմական իրավիճակներում
Վստահ ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այն բարձրության վրա, որ 2-րդ շարժիչը միանալու ժամանակն է
Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևան-Բաքու երկխոսության մեջ. Զախարովա
Կոլումբիայի դրոշով հայրենասեր են խաղում. Տաշիր Սամոյի 32 տարվա հպարտ որդին անգամ ՀՀ դրոշը չի ճանաչում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT