Վստահ ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այն բարձրության վրա, որ 2-րդ շարժիչը միանալու ժամանակն է

25/12/2025 schedule21:28

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին կազմել է 8.3 տոկոս։ Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ներկայիս գնահատականներով տնտեսական աճը տարվա արդյունքներով առնվազն 6 տոկոս կկազմի, իսկ որոշ գործընկերներ չեն բացառում, որ աճը կարող է ավելի բարձր լինի։

Վարչապետն անդրադարձել է նաև աշխատատեղերին և նշել, որ 2025 թվականի նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի պատմական նոր ռեկորդ։ 2025 թվականի նոյեմբերին երկրում գրանցվել է 814 հազար 818 գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղ, որը 2017 թվականի նոյեմբերի համեմատ ավելի է 275 հազար 465-ով կամ շուրջ 50 տոկոսով։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխատատեղերի թիվն աճել է նաև 2024 թվականի նոյեմբերի համեմատ՝ 31 հազար 986-ով կամ 4 տոկոսով։ Վարչապետն անդրադարձել է նաև միջին աշխատավարձի ցուցանիշներին․ 2025 թվականին միջին աշխատավարձը կազմել է 327 հազար 155 դրամ, որը 2017 թվականի նոյեմբերի համեմատ ավելի է 158 հազար 421 դրամով կամ 93 տոկոսով։

Ըստ վարչապետի՝ աշխատավարձերն աճել են նաև 2024 թվականի նոյեմբերի համեմատ 16 հազար դրամով կամ 5,1 տոկոսով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարեկան գնաճը, ըստ Վիճակագրական կոմիտեի, կազմել է 3.3 տոկոս։ Նշվել է նաև, որ եկամտային հարկի դրույքաչափը նվազել է, ինչը ևս նպաստել է քաղաքացիների իրական եկամուտների աճին։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ 2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է շուրջ 50 տոկոսով․ «Խոսքն իրական տնտեսական աճի մասին է։ Այս տարվա աճի ցուցանիշները նույնպես շատ կարևոր են։ Մենք, ըստ էության, վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կատարում ենք։ Սա նույնպես կարևոր արդյունք է»։

Այդ համատեքստում երկրի ղեկավարը կրկին շնորհակալություն է հայտնել Հայաստանում աշխատող արդյունք ստեղծող օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիներին, ինչպես նաև Կառավարության բոլոր անդամներին, օրենսդիր իշխանության գործընկերներին՝ իրենց կատարված աշխատանքի համար։

«Այս թվերը այսբերգի երևացող կողմն են, իսկ այս թվերից ներքև աշխատանք է կատարվում, որը պետք է արժանանա գնահատանքի։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ 2017 թվականի պետական բյուջեի եկամտային մասի համեմատ, 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը 130%-ով ավելացել է։ Այսինքն՝ մենք 2025 թվականին կատարել ենք 2017 թվականի բյուջեն, պլյուս մի հատ էլ այդ նույն ամբողջ տարվա պետական բյուջեից, մի հատ էլ պլյուս դրա 30%։ Սա աշխատանք է, որը կատարվել է գետնի վրա, ընդ որում՝ այն միջավայրում և այն պայմաններում, ինչի միջով մենք անցել ենք։ Բայց դա էլ է պետք ի վերջո գնահատել, որովհետև այդ ամեն ինչի միջով անցել ենք և հասել ենք մի տեղ, որը պետք է գնահատվի՝ որպես լավ և հեռանկարային։ Կարծում եմ՝ մենք, իսկապես, մեր պետության հարատևության օրակարգը, որը 2018 թվականին որդեգրել ենք, հիմա արդեն ոչ միայն երազանք է կամ տեսլական, այլ գործնական իրականություն է, որով մենք ամեն օր զբաղվում ենք և պետք է շարունակենք զբաղվել»,-ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է նաև՝ 50% փոխված տնտեսությունը, ըստ էության, նշանակում է ամբողջովին և բոլորովին նոր տնտեսություն։ Իսկ բոլորովին նոր տնտեսությանը, ըստ վարչապետի, պետք է բոլորովին նոր մոտեցում։ Վարչապետի դիտարկմամբ՝ սա նշանակում է, որ պետական կառավարման համակարգն էականորեն լավ է աշխատել։

«Հետևաբար շատ կարևոր է, որ մենք կայացրել ենք որոշում, որով պետական կառավարման համակարգի համակարգում աշխատավարձների և վարձատրությունների համակարգի բարեփոխումների մի շատ կարևոր պիլոտային ծրագիր ենք սկսել։ Ծրագիրը, լավարկումների արդյունքում, կդարձնենք ինստիտուցիոնալ համակարգ, որին կհաջորդի քաղաքացիական ծառայության համակարգի ամբողջական և մանրամասն բարեփոխումը։ Հաջորդիվ մենք պետք է, իհարկե, պետական գնումների համակարգին անդրադառնանք։ Ես պատասխանատու և վստահ ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը հիմա գտնվում է այն բարձրության վրա, որ երկրորդ շարժիչը միանալու ժամանակն է։ Սա նշանակում է, որ պետական կառավարման համակարգը թե՛ աշխատանքի գրավչության, թե՛ աշխատանքի որակի, թե՛ մասնագիտական և պրոֆեսիոնալ հատկանիշների շարունակական զարգացման առումով պետք է լիարժեք համապատասխանի այս տրամաբանությանը։ Իսկապես այս կետը, տրամաբանությունը հասունացել է։ Հարգելի գործընկերներ, կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել 2025 թվականի ընթացքում կատարած ձեր աշխատանքի համար, հաջողություններ մաղթել, շնորհավորել գալիք տոների առիթով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
440 դիտում

Ավանեսյանը «Առողջապահության թվայնացումը ԵԱՏՄ անդամ պետություններում» թեմայով հեռավար հանդիպման է մասնակցել

Երևանում ավտոտնակ և մեքենա է այրվել. կա տուժած

Բարի երեկո և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀԷՑ-ի 6 հզր 112 աշխատակից պարգևատրվել է. հիմնական մասնագիտական անձնակազմն այս ֆոնդից մինչ այս երբեք չի օգտվել

Թուրքիան և Ադրբեջանը միմյանց կօգնեն ռազմական իրավիճակներում

Վստահ ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այն բարձրության վրա, որ 2-րդ շարժիչը միանալու ժամանակն է

Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևան-Բաքու երկխոսության մեջ. Զախարովա

Կոլումբիայի դրոշով հայրենասեր են խաղում. Տաշիր Սամոյի 32 տարվա հպարտ որդին անգամ ՀՀ դրոշը չի ճանաչում

«Irazekum»-ը ստեղծվել է քաղաքացիների՝ պետական աջակցության ծրագրերից օգտվելը առավել պարզ դարձնելու նպատակով

Մասնավոր ապահովագրական ընկերություններից մեկը անպատշաճ մրցակցության դրսևորման նյութեր է տարածում. Ավանեսյան

Իբր բարեգործաբար Գյումրին են զարդարել, բայց իրականում քաղաքական գովազդ են տեղադրել զարդարանքների վրա

Երևանը նպատակ ունի կայանալ որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն. Ավինյանը պարգևատրել է լավագույններին

ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ինչ նպատակով են տրամադրվել լրացուցիչ վճարումները. ԱԺ-ն պարզաբանել է

Վարչապետը ներկա է գտնվել «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»-ի եզրափակիչ փուլին. լուսանկարներ, տեսանյութ

Երբ խոսում են ուժեղ բանակցողի մասին, մտքիս են գալիս իրենց բանակցողները. խղճահարություն եմ զգում. Քոչինյան

ԱՄՆ-ում կողոպտիչները բանկոմատ են գողացել և ճանապարհին կորցրել այն

Կարևոր են ՀԷՑ-ում պետության կողմից իրականացվող գործընթացները. «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի տնօրենը՝ Պետրոսյանին

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքչյանին

Դպրոցականների վոլեյբոլի լիգայի եզրափակիչ խաղերն էին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կպատմե՞ք՝ ինչպես է դրսևորվել Կարապետյանի և ՌԴ իշխանությունների ու հատուկ ծառայությունների հարաբերությունները

2026 թվականի հունվարի 1-ից դրոշմավորվան ծածկագրերի գինը կնվազի

Սիրում ես պետությունդ՝ պահանջիր ՀԴՄ կտրոն. 2025-ին 17.6 տոկոսով ավել կտրոն է տպվել

Ճապոնիան նախատեսում է 250 մլն յեն դրամաշնորհ տրամադրել օդի որակի մոնիթորինգի սարքավորումների ձեռքբերման համար

Կապահովվի էլեկտրոմոբիլների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի գործընթացը. որքան է քվոտայի չափը

Տարին ռազմավարական էր գործընկերությունների զարգացման առումով. ԱԳՆ-ն ամփոփել է 2025-ը

Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ անցկացրել է 2025-ի վերջին խորհրդակցությունը. ինչ է քննարկվել

Եվս մեկ բարեփոխում պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին. Պապիկյանը մանրամասնել է

Հաստատվեց ԱԲ ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիրը՝ AWS-ի համագործակցությամբ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 25-ին

Փոփոխություններ զինվորական ծառայության պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում

«ԱրՔա» քարտով արված ամենօրյա ծախսերի 2 տոկոսը հետ կնստի քարտին. կառավարությունն ընդունել է որոշումը

Ամիօ բանկը՝ Staff.am Gala 2025-ի գլխավոր գործընկեր

Սովոր չենք մեծ նախագծերի. չպարզաբանված հարցեր միշտ կան. Փաշինյանը՝ TRIPP նախագծի մասին

Երևանի քոլեջներից մեկում 15-ամյա ուսանողը եղունգկտրիչով վնասել է մեկ այլ ուսանողի․ վերջինս տեղափոխվել է ԲԿ

Աստիճանաբար կցրտի 5-7 աստիճանով. հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան տեղումներ

Դավթաշենի կամրջի վրա հանդիպակաց երթևեկող վարորդը հայտնաբերվել և տուգանվել է. տեսանյութ

Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից

Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված 80 հազար դոլար. տեսանյութ

Փաշինյանը հայտնել է՝ որ եկեղեցում է պատրաստվում այս կիրակի մասնակցել պատարագի