Երևան
12 °C
Դեկտեմբերի 24-ին և 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին, որոնց անունները հաստատել են Ադրբեջանի իշխանությունները: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է կառույցի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Հարցին՝ ինչ նորություն կարող է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի մասին, որի առողջական վիճակը վատացել է Բաքվի բանտում, Զառա Ամատունին նշել է, որ չի կարող կոնկրետ անձանց մասին խոսել, կարող է միայն ասել, որ իրենց թիմի կազմում բժիշկ է եղել, որը կարող էր մասնագիտորեն գնահատել առողջական վիճակը:
Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը նշել է.
«Այս այցի շրջանակներում, ինչպես սովորաբար մեր ընթացակարգերին համաձայն, պատվիրակները գնահատել են անձանց պահման պայմանները, առողջական վիճակը (ի դեպ, կազմում եղել է նաև բժիշկ և ընդհանուր իրենց հանդեպ վերաբերմունքը):
Այդ այցը կազմակերպվել է այս անգամ անմիջապես մեր կազմակերպության Ժնևի կենտրոնակայանից՝ հաշվի առնելով, որ սեպտեմբեր ամսից կազմակերպությունը ներկայություն չունի Ադրբեջանում:
Մենք հույս ունենք, որ մեր երկխոսությունն այս ուղղությամբ Ադրբեջանի իշխանությունների հետ կշարունակվի, և կազմակերպությունը, բնականաբար, պատրաստակամ է իր առաքելությունը շարունակելու և այս ջանքերի ուղղությամբ հատկապես աշխատելու:
Հաշվի առնելով, որ կազմակերպությունը, պատրաստակամությունից բացի, նաև ունի փորձ և տարիներ շարունակ տեսակցել է այս անձանց և այս առումով միգուցե նաև առանձնացել իր առաքելությամբ՝ աշխատանքը շատ կարևոր է, քանի դեռ մարդիկ անազատության մեջ են, և իրենց վրա տարածվում է միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանությունը: Այս կապակցությամբ մենք համարում ենք, որ որևէ ձևաչափով այս մարդկանց մուտք ունենալը շատ կարևոր է ինքնին, և հնարավորությունը՝ նույնիսկ այս ձևաչափով նրանց տեսակցելու, նույնպես դրական է: Հուսով ենք, որ հետագայում ևս մենք կկարողանանք նման ձևով աշխատել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կեղծ տեղեկություններով հայտնի Օքայ Դեփրեմը հերթական սենսացիոն կեղծիքն է հրապարակել
Յունիբանկը թողարկել է նվեր քարտեր
Սահմանվել է սակագնային քվոտա ՀՀ ներմուծվող սերբական ծագում ունեցող որոշ ապրանքների նկատմամբ
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2025թ. աշխատանքների արդյունքներն ու ուրվագծել 2026-ի առաջնահերթությունները
Ովքեր են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները. մրցույթի ամփոփում
Սիրիայի մզկիթներից մեկում աղոթքի ժամին պայթյուն է տեղի ունեցել. զոհեր և վիրավորներ կան
Հրազդանի, Չարենցավանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է. կան փակ ավտոճանապարհներ
Գարիկ Գալեյանն ազատ է արձակվել
Լոռու մարզում կանխվել են վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունները. ինչպես էին դրանք իրականացվելու
Ադրբեջանում պահվող հայերին այցը կազմակերպվել է անմիջապես Ժնևի կենտրոնակայանից. Զառա Ամատունի
Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացի
ՀԱԿ-ը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին. հայտնի է վարչապետի թեկնածուն
Միքայել Աջապահյանը վիրահատվել է
Հայտնաբերվել է ապօրինի որսված ավելի քան 1 տոննա ձուկ. տեսանյութ
Օգոստոսի 8-ը երաշխավորում է որոշումների կայացում Երևանում, ոչ թե դրսում. ավելին է, քան խաղաղության պայմանագիրը
Շաքի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար նախատեսվող միջոցները փուլ առ փուլ կավելացվեն. Երևանի քաղաքապետարան
Հսկիչ գնումներ են կատարվել ԵԱՏՄ և 3-րդ երկրներից ներմուծված կաթնամթերքի մի շարք ապրանքատեսակներից. արդյունքներ
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետները երկարաձգվել են. ինչ է պետք իմանալ
Գյումրի-Շիրակ-Կամո երթուղին սպասարկող «Գազել»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Իմ հրամանով՝ Նիգերիայում մահացու հարվածներ են հասցվել ԻՊ ահաբեկիչներին. Թրամփ
Անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է
Հայաստանը երբ կգտնվի մոտեցող ցիկլոնի ակտիվ գոտում. Սուրենյանը մանրամասնել է
Անպատասխանատվություն և ներդրումների բացակայություն. ինչ իրավիճակ է «Ախուրյան» ցանցի ենթակայաններում
Ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում. ինչ է նախազգուշացնում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը
2026 թվականի հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը
Ժանտախտի շճահետազոտության ծրագրի շրջանակներում սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման աշխատանքները
ՊՆ պաշտոնյաները խոշոր չափերի դիզվառելիք են հափշտակել. նախաքննությունն ավարտվել է
Մոսկվայի օդանավակայաններում հարյուրից ավելի չվերթ է հետաձգվել
ՆԳ նախարարը ներկա է եղել Մարի Իզմիրլյանի մանկատան սաների ամանորյա ներկայացմանը. Ալենի երազանքը կատարվել է
Ամուսիններն այցելել են իրենց ծանոթին, խաբեությամբ ներս մտել բնակարան, բռնացել և հափշտակություն կատարել
Ղարաբաղից տեղահանվածների համար նախատեսված կայքում հնարավոր է գտնել արտոնյալ պետական աջակցությամբ բնակարաններ
Հյուսիս-արևմուտքից մեզ մոտեցող ցիկլոնը. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի շենքը վաղուց անպիտան էր դարձել, դրա փոխարեն կառուցվել է նորը. Չախոյան
Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար. Գորիսում մառախուղ է
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Ժամանակ չունեմ, հետևաբար պետք է գործեմ անշտապ. վարչապետ
Ավանեսյանը «Առողջապահության թվայնացումը ԵԱՏՄ անդամ պետություններում» թեմայով հեռավար հանդիպման է մասնակցել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT