Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը

24/12/2025 schedule17:48

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հրավիրյալ մասնակիցներ:

Օրակարգային հարցերի շրջանակում արդարադատության նախարար, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախընտրական քարոզչության սահմանափակումների ուղեցույցը: Անդրադառնալով ուղեցույցի կառուցվածքին՝ մանրամասներ են ներկայացվել պաշտոնյաների և թեկնածուների նախընտրական քարոզչության մասնակցության կանոնների, իրավական պատասխանատվության միջոցների և այլ գործառույթների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել կուսակցությունների ֆինանսավորման համակարգին, կուսակցությունների հաշվետվողականության, թափանցիկության ապահովմանը, իրավական պատասխանատվության միջոցներին, կուսակցություններում բարեվարքության մեխանիզմներին և այլ հարցերի։

62097_b.jpg (1000 KB)

Քննարկվել են «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերն և դրանցով առաջարկվող փոփոխությունները:

Խորհրդի նիստի մասնակիցները հանդես են եկել իրենց դիտարկումներով և առաջարկություններով։

Վարչապետ Փաշինյանը նշել է՝ խնդիրը պետք է լինի հետևյալը․ ոչ թե կանոններ սահմանվեն որպես թակարդներ, այլ կանոններ, որոնք կօգնեն կուսակցություններին գործել օրինական դաշտում։ «Կարծում եմ, որ այժմ ինչ քննարկում ենք, վերաբերում է կուսակցությունների բարեվարքության շրջանակին և դաշտին, և հետագայում «Կուսակցությունների մասին օրենքում» պետք է փոփոխություններ կատարվեն, օրենքով և կանոնադրություններով պետք է սահմանվի, որ կուսակցություններում լինեն մարմիններ կամ պաշտոնյաներ, որոնց վրա պատասխանատվություն դրվի դրանով զբաղվելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

62092_b.jpg (933 KB)

Երկրի ղեկավարը հավելել է՝ հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակման ճանապարհին եկել են այն եզրակացության, որ պետական կառավարման մարմիններում պետք է լինեն պաշտոնյաներ, որոնք էթիկայի, բարեվարքության պատասխանատուներ կլինեն։

«Ինչի՞ համար դա արեցինք, որովհետև, այնուամենայնիվ, պետական կառավարման մարմիններում բոլորն իրենց գործերով զբաղված են, իսկ բարեվարքության կանոնի մասին հիշում ենք այն ժամանակ, երբ խախտում է արձանագրվում։ Նույն բանը տեղի է ունենում նաև կուսակցություններում։ Իմ առաջարկն այն է՝ մտածենք օրենքում այնպիսի փոփոխություններ անենք, որ կուսակցության կանոնադրությամբ սահմանվի, որ կուսակցությունը պետք է ունենա անձ կամ մարմին, որը կզբաղվի կուսակցության բարեվարքության կանոններով, և այդ առումով գործընկեր էլ լինեն Արդարադատության նախարարությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»,- ընդգծել է վարչապետը։

62096_b.jpg (875 KB)62095_b.jpg (976 KB)

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց խնդիրն այն չէ, որ կուսակցություններն անընդհատ խախտումներ անեն, իսկ մարմինները տուգանեն, գործեր հարուցեն։ «Մեր խնդիրն է նպաստել, որպեսզի կուսակցությունները ծավալեն հնարավորինս քաղաքակիրթ գործունեություն, ինչը միշտ չէ, որ ստացվում է, և ես հավաստիացնում եմ, որ միշտ չէ, որ չարամտությունից է, որ կուսակցություններն ուզում են խախտումներ անել»,- նշել է երկրի ղեկավարը՝ կարևորելով նաև վերոնշյալ ուղղություններով համապատասխան իրազեկում կազմակերպելը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
323 դիտում

Կաթողիկոսի դուստր ունենալը անհերքելի փաստ է. լուրջ հոգևորականներին թուլացնելու խնդիր կա. Տեր Տարոն. տեսանյութ

Էրդողան-Ալիև հեռախոսազրույց է կայացել. Թուրքիայի նախագահը խոսել է Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացից

Վարդենիսի նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը ՔՊԿ համամասնական ցուցակում է

ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում

2026-ը լինելու է ռազմավարությունների պլանավորման տարի. Սրբուհի Գալյանն ընդունել է ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաստատել է Սերգեյ Բագրատյանի առաջադրումը

Կեղծ է տեղեկությունը՝ իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում. Թորոսյանը հերքել է տարածվող լուրերը

«Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի շահառուները ստանում են առաջին կիսամյակի ուսման վարձերի փոխհատուցում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՊՆ N ուսումնական զորամասի նորակառույց ճաշարանի բացմանը. լուսանկարներ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը

Քննարկվել են Հայաստան-Իսրայել տնտեսական համագործակցության հեռանկարները. Պապոյանն ընդունել է դեսպան Յոել Լիոնին

Առանց սեփականության իրավունքի. Մայր Աթոռին հողեր տրամադրելու կարգը կփոխվի. օրենքի նախագիծ է մշակվել

Խորհրդարանականներն այցելել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, ծանոթացել իրականացվող ծրագրերին

24-ամյա վարորդը մեքենայով բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

Բենզինը՝ քաղաքական շահարկման առարկա. որդու հարսանիքը՝ ադրբեջանցու ռեստորանում. Կարապետյանների «ձևը»

Դոլարն ու ռուբլին էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 24-ին

Ամիօ փաթեթներ․ նոր սերնդի բանկային լուծում՝ Ամիօ բանկից

Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է

ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են

Առողջության ապահովագրությունից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցված լինել «Արմեդ» հավելվածում․ ՀՀ ԱՆ

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայկական հիվանդանոցում տեսակցել է Պետրոս Շիրինօղլուին

2025-ին ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 3 երկրի հետ. ԱԳՆ-ն ամփոփել է տարին

2025-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը

ԱԳՆ-ն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի Հայաստան հնարավոր այցի մասին լուրերին

Քաղաքացին ոստիկաններին հայտնել է՝ ընկերոջը փոխանցել է 4 մլն դոլարի ոսկյա ձուլակտոր, իրեն սպառնացել են սպանել

Ադրբեջանական բենզինը Հայաստանում մինչև 90 դրամով ավելի ցածր գնով կվաճառվի. ազատ եք ընտրության մեջ. Պապոյան

Կյանքը մեքենայի ապակուց տեսած փափկասուն երիտասարդը մտածում է՝ ժողովուրդն ունակ չէ տրամաբանության. Վարդանյան

Արման Թաթոյանն ու Էդուարդ Շարմազանովն իրար միս են ուտում. ով ում ինչից է կախվել

Առկա անտիցիկլոնը, որն ապահովում էր արևոտ եղանակ, քայքայվում է. մոտենում է հզոր ցիկլոն, ձյուն կտեղա. Սուրենյան

Նախատեսվում է ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ. կնշանակվի գլխավոր տնօրենի պաշտոնակատար

Օվերչուկը հայտնել է Ադրբեջանի տարածքով Հայաստան արտահանումն ընդլայնելու ծրագրերի մասին

Շրջանների մեծ մասում սպասվում են ձյան տեղումներ, քամու ուժգնացում

Թբիլիսյան խճուղում բախվել է 3 մեքենա. կա տուժած

Նարեկ Կարապետյանը ստում է․ ես Թուրքիայում չեմ սովորել․ Ռուբինյան. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան. սա պարզապես բարձր մակարդակի սովորական այց չէ. Բաբաջանյան

ԱԺ ընտրությունները, հավանաբար, հունիսի 7-ին կլինեն. ԿԸՀ նախագահ

Ամուսնու կողմից նախկին կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Կիմ Չեն Ընը դստեր հետ ստուգել է Հյուսիսային Կորեայի նոր հյուրանոցները. տեսանյութ

Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է համընդհանուր ճանաչված հաջողությունների. Պուտինը՝ Ալիևին