Լոռու մարզում կանխվել են վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունները. ինչպես էին դրանք իրականացվելու

26/12/2025 schedule14:48

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 20-ին մարզի բնակիչ Հ․Տ․-ն, ընկերոջ՝ Ս․Կ․-ի հետ խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով, ապա նաև կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել անչափահաս Ռ․Գ․-ի մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

«Այնուհետև դեպքից որոշ ժամանակ անց Ռ․Գ․-ն, ընկերոջ՝ Ա․Թ․-ի հետ խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, վրեժխնդիր լինելու նպատակով պլանավորել և նախապատրաստել են հաշվեհարդար տեսնել, այն է՝ սպանել Հ․Տ․-ին և Ս․Կ․-ին։

Մասնավորապես նախաքննության շրջանակում հիմնավորվել է, որ Ռ․Գ․-ն զրուցելու պատրվակով պետք է հանդիպեր Հ․Տ․-ին և Ս․Կ․-ին, իսկ Ա․Թ․-ն սպասեր նախապես ընտրված թաքստոցում, որից հետո վերջինս պետք է դուրս գար թաքստոցից և Ռ․Գ․-ի հետ միասին նախապես վերցված հրազեններով սպանեին նրանց, ապա ընտրված երթուղով դիմեին փախուստի և թաքնվեին նախապես պլանավորած վայրում, սակայն հանցագործությունը կանխվել է Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում:

Բացի այդ՝ նախաքննության ընթացքում հիմնավորվել է նաև, որ Ռ․Գ․-ն սույն թվականի սեպտեմբերին մարմնական վնասվածք պատճառելու ուղղակի դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել անչափահաս Դ․Մ․-ի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Ռ․Գ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության նախապատրաստություն), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերով (անչափահասի նկատմամբ, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), Ա․Թ․-ի նկատմամբ՝ 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստությունը)։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Ս․Կ․-ի, Հ․Տ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելը)։

Ս․Կ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Հ․Տ․-ի նկատմամբ՝ տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
565 դիտում

Կեղծ տեղեկություններով հայտնի Օքայ Դեփրեմը հերթական սենսացիոն կեղծիքն է հրապարակել

Յունիբանկը թողարկել է նվեր քարտեր

Սահմանվել է սակագնային քվոտա ՀՀ ներմուծվող սերբական ծագում ունեցող որոշ ապրանքների նկատմամբ

ԲԸՏՄ-ն ամփոփել է 2025թ. աշխատանքների արդյունքներն ու ուրվագծել 2026-ի առաջնահերթությունները

Ովքեր են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները. մրցույթի ամփոփում

Սիրիայի մզկիթներից մեկում աղոթքի ժամին պայթյուն է տեղի ունեցել. զոհեր և վիրավորներ կան

Հրազդանի, Չարենցավանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է. կան փակ ավտոճանապարհներ

Գարիկ Գալեյանն ազատ է արձակվել

Լոռու մարզում կանխվել են վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունները. ինչպես էին դրանք իրականացվելու

Ադրբեջանում պահվող հայերին այցը կազմակերպվել է անմիջապես Ժնևի կենտրոնակայանից. Զառա Ամատունի

Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացի

ՀԱԿ-ը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին. հայտնի է վարչապետի թեկնածուն

Միքայել Աջապահյանը վիրահատվել է

Հայտնաբերվել է ապօրինի որսված ավելի քան 1 տոննա ձուկ. տեսանյութ

Օգոստոսի 8-ը երաշխավորում է որոշումների կայացում Երևանում, ոչ թե դրսում. ավելին է, քան խաղաղության պայմանագիրը

Շաքի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար նախատեսվող միջոցները փուլ առ փուլ կավելացվեն. Երևանի քաղաքապետարան

Հսկիչ գնումներ են կատարվել ԵԱՏՄ և 3-րդ երկրներից ներմուծված կաթնամթերքի մի շարք ապրանքատեսակներից. արդյունքներ

Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետները երկարաձգվել են. ինչ է պետք իմանալ

Գյումրի-Շիրակ-Կամո երթուղին սպասարկող «Գազել»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Իմ հրամանով՝ Նիգերիայում մահացու հարվածներ են հասցվել ԻՊ ահաբեկիչներին. Թրամփ

Անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է

Հայաստանը երբ կգտնվի մոտեցող ցիկլոնի ակտիվ գոտում. Սուրենյանը մանրամասնել է

Անպատասխանատվություն և ներդրումների բացակայություն. ինչ իրավիճակ է «Ախուրյան» ցանցի ենթակայաններում

Ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում. ինչ է նախազգուշացնում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը

2026 թվականի հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը

Ժանտախտի շճահետազոտության ծրագրի շրջանակներում սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման աշխատանքները

ՊՆ պաշտոնյաները խոշոր չափերի դիզվառելիք են հափշտակել. նախաքննությունն ավարտվել է

Մոսկվայի օդանավակայաններում հարյուրից ավելի չվերթ է հետաձգվել

ՆԳ նախարարը ներկա է եղել Մարի Իզմիրլյանի մանկատան սաների ամանորյա ներկայացմանը. Ալենի երազանքը կատարվել է

Ամուսիններն այցելել են իրենց ծանոթին, խաբեությամբ ներս մտել բնակարան, բռնացել և հափշտակություն կատարել

Ղարաբաղից տեղահանվածների համար նախատեսված կայքում հնարավոր է գտնել արտոնյալ պետական աջակցությամբ բնակարաններ

Հյուսիս-արևմուտքից մեզ մոտեցող ցիկլոնը. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի շենքը վաղուց անպիտան էր դարձել, դրա փոխարեն կառուցվել է նորը. Չախոյան

Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար. Գորիսում մառախուղ է

Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Ժամանակ չունեմ, հետևաբար պետք է գործեմ անշտապ. վարչապետ

Ավանեսյանը «Առողջապահության թվայնացումը ԵԱՏՄ անդամ պետություններում» թեմայով հեռավար հանդիպման է մասնակցել