Երևան
12 °C
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2025թ․ դեկտեմբերից սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման աշխատանքները «Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի» շրջանակներում նախատեսված համայնքներից:
Ինչպես հայտնել է ՍԱՏՄ-ն, նմուշառված արյան՝ լաբորատոր փորձաքննությամբ ստացված արդյունքները պարբերաբար կներկայացվեն Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը (WOAH)՝ Հայաստանի Հանրապետությունը ՄԵԿԺ հիվանդությունից զերծ երկիր ճանաչելու համար։
Մանր եղջերավորների (ոչխարներ, այծեր) ժանտախտը սուր և ենթասուր ընթացող վիրուսային հիվանդություն է, որը բնութագրվում է բարձր ջերմությամբ, քթի և բերանի խոռոչի լորձաթաղանթի խոցային ախտահարմամբ, աղիների և լիմֆատիկ համակարգերի հեմոռագիկ բորբոքմամբ, արյունային լուծով, աչքի եղջերաթաղանթի բորբոքումով և թոքաբորբով:
Հաշվի առնելով տարածաշրջանում համաճարակային իրավիճակը և այն հանգամանքը, որ այս հիվանդության ներթափանցման տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարձր ռիսկային գոտում, մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագիրը կունենա առնվազն երեք տարվա տևողություն արդյունքների վերլուծության հիման վրա ամենամյա հնարավոր վերանայման հնարավորությամբ:
Ծրագրի իրականացման նպատակներն են՝
Գնահատել հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերը,
ապահովել ՄԵԿԺ-ի նկատմամբ անասնահամաճարակային կայուն իրավիճակ,
նպաստել Հայաստանի Հանրապետությունը ՄԵԿԺ հիվանդությունից զերծ երկիր ճանաչելու գործընթացին։
Առաջին անգամ՝ 1940 թվականին, Աֆրիկայում այս հիվանդությունը բնորոշվել է որպես խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ, սակայն հաշվի առնելով հարուցչի իմունակենսաբանական առանձնահատկությունները՝ 1980 թվականին Նիգերիայում կայացած միջազգային գիտաժողովում այն պաշտոնապես ճանաչվել է որպես մանր եղջերավորների ժանտախտ հիվանդություն:
Ժանտախտի հարուցիչը 60օ C տաքացման դեպքում ոչնչանում է 5-10 րոպեում: Ցածր ջերմաստիճանի՝ -20օ C-ի դեպքում վիրուսը պահպանվում է 4-7 ամիս: 25-300 C ջերմաստիճանի պայմաններում կենդանու դիակում հարուցիչը կենսունակ է 20-30 ժամ: Գոմաղբում վիրուսը կենսունակ է մինչև 30 ժամ, իսկ արոտավայրում՝ մինչև 36 ժամ:
Վարակված կամ հիվանդ կենդանիների աղացած մսի մեջ վիրուսը կենսունակ է 28 օր:
Հիվանդության կլինիկական նշաններն են՝ ախորժակի նվազում, ջերմաստիճանի բարձրացում 41-42.5օ C, լարինգոֆարինգիտ, թարախային, արյունային լուծ, շնչահեղձություն, սուր թոքաբորբ: Այս հիվանդությունը մարդու առողջության համար վտանգ չի ներկայացնում:
Հիվանդության պատճառած տնտեսական վնասն առաջանում է կենդանիների անկումից (50-100%), կաթնատվության նվազումից, քաշաճի և բրդի կորստից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար նախատեսվող միջոցները փուլ առ փուլ կավելացվեն. Երևանի քաղաքապետարան
Հսկիչ գնումներ են կատարվել ԵԱՏՄ և 3-րդ երկրներից ներմուծված կաթնամթերքի մի շարք ապրանքատեսակներից. արդյունքներ
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետները երկարաձգվել են. ինչ է պետք իմանալ
Գյումրի-Շիրակ-Կամո երթուղին սպասարկող «Գազել»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Իմ հրամանով՝ Նիգերիայում մահացու հարվածներ են հասցվել ԻՊ ահաբեկիչներին. Թրամփ
Անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է
Հայաստանը երբ կգտնվի մոտեցող ցիկլոնի ակտիվ գոտում. Սուրենյանը մանրամասնել է
Անպատասխանատվություն և ներդրումների բացակայություն. ինչ իրավիճակ է «Ախուրյան» ցանցի ենթակայաններում
Ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում. ինչ է նախազգուշացնում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը
2026 թվականի հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը
Ժանտախտի շճահետազոտության ծրագրի շրջանակներում սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման աշխատանքները
ՊՆ պաշտոնյաները խոշոր չափերի դիզվառելիք են հափշտակել. նախաքննությունն ավարտվել է
Մոսկվայի օդանավակայաններում հարյուրից ավելի չվերթ է հետաձգվել
ՆԳ նախարարը ներկա է եղել Մարի Իզմիրլյանի մանկատան սաների ամանորյա ներկայացմանը. Ալենի երազանքը կատարվել է
Ամուսիններն այցելել են իրենց ծանոթին, խաբեությամբ ներս մտել բնակարան, բռնացել և հափշտակություն կատարել
Ղարաբաղից տեղահանվածների համար նախատեսված կայքում հնարավոր է գտնել արտոնյալ պետական աջակցությամբ բնակարաններ
Հյուսիս-արևմուտքից մեզ մոտեցող ցիկլոնը. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի շենքը վաղուց անպիտան էր դարձել, դրա փոխարեն կառուցվել է նորը. Չախոյան
Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար. Գորիսում մառախուղ է
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Ժամանակ չունեմ, հետևաբար պետք է գործեմ անշտապ. վարչապետ
Ավանեսյանը «Առողջապահության թվայնացումը ԵԱՏՄ անդամ պետություններում» թեմայով հեռավար հանդիպման է մասնակցել
Երևանում ավտոտնակ և մեքենա են այրվել. կա տուժած
Բարի երեկո, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀԷՑ-ի 6 հզր 112 աշխատակից պարգևատրվել է. հիմնական մասնագիտական անձնակազմն այս ֆոնդից մինչ այս երբեք չի օգտվել
Թուրքիան և Ադրբեջանը միմյանց կօգնեն ռազմական իրավիճակներում
Վստահ ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այն բարձրության վրա, որ 2-րդ շարժիչը միանալու ժամանակն է
Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևան-Բաքու երկխոսության մեջ. Զախարովա
Կոլումբիայի դրոշով հայրենասեր են խաղում. Տաշիր Սամոյի 32 տարվա հպարտ որդին անգամ ՀՀ դրոշը չի ճանաչում
«Irazekum»-ը ստեղծվել է քաղաքացիների՝ պետական աջակցության ծրագրերից օգտվելը առավել պարզ դարձնելու նպատակով
Մասնավոր ապահովագրական ընկերություններից մեկը անպատշաճ մրցակցության դրսևորման նյութեր է տարածում. Ավանեսյան
Իբր բարեգործաբար Գյումրին են զարդարել, բայց իրականում քաղաքական գովազդ են տեղադրել զարդարանքների վրա
Երևանը նպատակ ունի կայանալ որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն. Ավինյանը պարգևատրել է լավագույններին
ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
Ինչ նպատակով են տրամադրվել լրացուցիչ վճարումները. ԱԺ-ն պարզաբանել է
Վարչապետը ներկա է գտնվել «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»-ի եզրափակիչ փուլին. լուսանկարներ, տեսանյութ
Երբ խոսում են ուժեղ բանակցողի մասին, մտքիս են գալիս իրենց բանակցողները. խղճահարություն եմ զգում. Քոչինյան
ԱՄՆ-ում կողոպտիչները բանկոմատ են գողացել և ճանապարհին կորցրել այն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT