Երևան
12 °C
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և կատարված աշխատանքների որակին ծանոթանալու նպատակով այսօր մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանի, մարզպետարանի և համայնքապետարանների պաշտոնյաների հետ եղել է Ստեփանավան և Լոռի բերդ խոշորացված համայնքներում։
Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։
Այցի շրջանակներում փոխմարզպետը ծանոթացել է բնակավայրերում իրականացվող ծրագրերի ընթացքին, տվել մի շարք հանձնարարականներ։
Ստեփանավան խոշորացված համայնքում ընթացիկ տարում կիրականացվեն մոտ 1 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր։ Մարզպետի տեղակալն այցելել է Խորենացի և Մխիթար սպարապետ հիմնանորոգվող ճանապարհների շինհրապարակներ, տուֆ քարով սալարկվող Քալաշյան, Աղայան և 409 դիվիզիա փողոցներ։
Այնուհետ փոխմարզպետին են ներկայացվել Ստեփանավանի Ռումինական թաղամասի երեք բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ու ռիսկերի նվազեցման,ինչպես նաև Ստեփանավանի քաղաքային հրապարակի հիմնանորոգման աշխատանքները։
Ավետիսյանը եղել նաև Արմանիս բնակավայրում, որտեղ այժմ ընթանում են մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներ։ Մարզպետի տեղակալի հաջորդ կանգառը Լոռի Բերդ համայնքն է եղել, որտեղ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ 15 ծրագիր է իրականացվում։
Փոխմարզպետը շրջել է համայնքի Ուռուտ, Սվերդլով, Ագարակ, Լեջան և Լոռի Բերդ բնակավայրերում։ Լոռի Բերդ համայնքի բոլոր բնակավայրերում բարեկարգվում են գյուղամիջյան տարածքները, մի քանի բնակավայրերում տեղադրվել են նաև խաչքարեր՝ ի հիշատակ հայրենիքի համար մղված մարտերում ընկածների։
Բովաձոր, Լոռի Բերդ, Լեջան, Կողես, Սվերդլով, Յաղդան, Ուռուտ բնակավայրերում տուֆ քարով սալարկվում են ներհամայնքային ճանապարհները։
Լեջան, Սվերդլով, Ուռուտ, Լոռի Բերդ, Բովաձոր, Ագարակ, Յաղդան և Կողես բնակավայրերում ընդլայնվում է գիշերային լուսավորության ցանցը։
Հիմնանորոգվում են Սվերդլով, Ագարակ, Ուռուտ բնակավայրերի մանկապարտեզների շենքերը։
Ագարակ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով վերանորոգում է համայնքային կենտրոնի մարզադահլիճը և 2-րդ հարկն ամբողջությամբ։
Սուբվենցիոն ծրագրերի աշխատանքները որոշ բնակավայրերում գրեթե մոտենում են ավարտին։ Փոխմարզպետը վստահեցրել է, որ նմանատիպ այցերը համայնքներ պարբերական բնույթ են կրելու, և խիստ վերահսկողություն է սահմանվելու բոլոր ծրագրերի նկատմամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT