Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մյասնիկյան և Դալարիկ բնակավայրերում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

ՀՀ Արմավիրի մարզպետարանը հայտնում է, որ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնքի Մյասնիկյան և Դալարիկ բնակավայրեր, ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով ավարտված և ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքներին:

Մյասնիկայնում մարզպետին ներկայացվել է, որ հաշվետու տարում բնակավայրում հաստատվել է 106 մլն 501,99 հազար դրամ ընդհանուր ծրագրային արժեքով համաֆինանսավորման երեք ծրագիր՝ նախատեսված Մոնթե Մելքոնյանի անվան փողոցի 7416 քմ հատվածի ասֆալտապատման, 1967-68 թվականներին կառուցված մշակույթի տան վերանորոգման և մանկապարտեզի ցանկապատման համար:

Ընդհանուր տեղեկություն է ներկայացվել նաև ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ, նշվել, որ ասֆալտապատման բաղադրիչով աշխատանքներն ավարտվել են, մանկապարտեզի ցանկապատումը գտնվում է ավարտական փուլում, կիսով չափ էլ իրականացվել է մշակույթի տան վերանորոգումը:

Հաջորդիվ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը եղել է Դալարիկ բնակավայրում, որտեղ 2021 թվականին հաստատվել է համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հինգ սուբվենցիոն ծրագիր, որից չորսով նախատեսված աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ մեկն ավարտվել է: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 102 մլն 222,98 հազար դրամ:

Դալարիկում մարզպետին տեղեկացվել է, որ սուբվենցիոն ծրագրերի բաղադրիչներից մեկով վերակառուցվում է 9 և 11 շենքերի՝ ընդհանուր 922 քմ մակերեսով տանիքը: Նշված շենքերում բնակարանների թիվը 48-ն է, ընդհանուր շահառուներինը՝ 192:

Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում էլ ծրագրի շրջանակում 1069 գծմ երկարությամբ ներտնտեսային բաց և փակ ցանց է կառուցվում: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում 56 տնտեսություն կապահովվի կայուն ոռոգման ջրով, որն էլ իր հերթին կնպաստի բնակիչների շրջանում բանջարաբոստանային կուլտուրաների մշակմանը և պտղատու ծառերի աճեցմանը:

Ներկայացվեց նաև, որ սեփականության իրավունքով Դալարիկ համայնքին պատկանող հանդիսությունների սրահի տանիքը վերանորոգվել է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով, իսկ 2021-ին հաստատված ծրագրային հայտով էլ իրականացվում է նոր մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրում, ներքին լուսավորության ցանցի, ջեռուցման համակարգի, ջրագծերի և կոյուղագծերի անցկացում և ներքին հարդարում:

Հիմնանորոգվում է նաև համայնքի մարզասրահը, որը կարևոր նշանակություն կունենա Դալարիկում և մոտակա համայնքներում ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործում: Ծրագրով նախատեսված աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է նաև բակային հատվածի բարեկարգում:

Իսկ 1976 թվականին ասֆալտապատված Կոմիտաս և Երիտասարդական փողոցների հիմնանորոգման ծրագրով էլ իրականացվել է շուրջ 3300 քմ երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի կապիտալ վերանորոգում: Նշվեց նաև, որ 1,5 կմ երկարությամբ Կոմիտասի փողոցի 7415.6 քմ հատվածը նույն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է 2019-2020 թվականներին:

Ամփոփելով շրջայցը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը կարևորել է համայնքային ծրագրերի կատարման ընթացքին և առկա խնդիրներին ծանոթանալն ու դրանք հնարավորինս սեղմ ժամկետում լուծելը: Ըստ մարզպետի՝ սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները հաշվետու տարում ակտիվ են ընթացել, արձանագրվել են նաև ժամկետների խախտումներ, որոնք շինարարները կլրացնեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1607 դիտում

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը