Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Ճամբարակի մանկապարտեզի շենքի նորոգման և բարեկարգման աշխատանքներում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականով՝ Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինը 2021թ. ստուգումներ է  իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրի մանկապարտեզներից մեկի շենքի նորոգման և բարեկարգման ընթացքում քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։ 

Շինարարական աշխատանքերի թույլտվությունը տրվել է Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի կողմից։ 

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է, որ շինարարական աշխատանքերն իրականացվել են համաձայնեցված նախագծին ոչ համապատասխան։ Խախտումներ են թույլ տվել  թե՛ շինարարություն իրականացնող «Էկոմիքս», թե՛ հեղինակային հսկողություն իրականացնող «Վանարխ» ՍՊԸ-ները, թե՛ տեխնիկական հսկողություն իրականացնող «Մկրտիչ Մելքոնյա Սուրենի» ԱՁ-ն։ 

Մասնավորապես, հայտնաբերվել են սահմանված կարգի հետևյալ խախտումները՝

  • մանկապարտեզի պատշգամբների վրա կառուցված են մետաղական ծածկարաններ, որոնք նախագծով նախատեսված չեն եղել,
  • մանկապարտեզի տարածքի բետոնյա գունավոր սալիկներով ճեմուղիները կառուցված են, (ընդ որում՝ աշխատանքն անորակ է, կան անհարթություններ, սալիկները շարժվում են), սակայն բացակայում է բետոնե անձրևատարը,
  • մանկապարտեզի 2-րդ հարկի տարհանման դռները տեղադրված են նախագծին ոչ համապատասխան՝ բացվում են շարժման ուղղությամբ դեպի ներս,
  • ըստ նախագծի՝ նախատեսված էր պատշգամբների հատակը երեսպատել բազալտե ուղղանկյունաձև սալիկներով, սակայն երեսպատվել է սալիկների մնացորդներով, անհարթություններով և կամայական շարվածքով,
  • բացակայում է տանիք բարձրացող մտոցը,
  • մանկապարտեզի 2-րդ հարկի պատշգամբներից բակ իջնող մետաղական աստիճանավանդակները կառուցված են նախագծին ոչ համապատասխան․   
  • նախագծով նախատեսված անկյունաձևի փոխարեն ուղիղ են կառուցվել։ 

Խախտումներ թույլ տված ընկերությունների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտեր։

Այսպիսով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1578-րդ հոդվածի համաձայն շինարարություն իրականացնող «Էկոմիքս» ՍՊԸ ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Վարչական պատասխանատվության են ենթարկվել նաև հեղինակային  և տեխնիկական հսկողություն իրականացնող ըներությունները։

Խախտման վերացման վերաբերյալ «Էկոմիքս» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է պարտադիր կատարման ենթակա ցուցում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3430 դիտում

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը