Երևան
12 °C
Ընտրությունների արդյունքներով Ազգային ժողով անցած քաղաքական ուժերի պատգամավորի թեկնածուներն այսօր՝ մինչև ժամը 18:00-ն հնարավորություն ունեին ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
ԿԸՀ-ի ամփոփված տվյալներով ԱԺ ընտրություններում ամենից շատ ձայներ հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մանդատից հրաժարվել է ընդհանուր առմամբ 17 թեկնածու: Այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, երեկ էլ ինքնաբացարկ էր հայտնել 16 պատգամավորի թեկնածու: Հիշեցնենք, որ նրանք են ՔՊ ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, գործող խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, Լիլիթ Մակունցը, որ գործող խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը, Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Նարեկ Մկրտչյանը, արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 3 թեկնածու: Այսօր՝ Ալեքսանդր Խաչատուրյանը, երեկ էլ ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և Մարիաննա Եփրեմյանը:
«Պատիվ ունեմ» դաշինքից ինքնաբացարկի դիմումներ ԿԸՀ–ն չի ստացել:
Վաղը կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ժամը 16:00-ին նիստ կգումարի, որի ընթացքում կկազմի արձանագրություն՝ մանդատները գրանցելու վերաբերյալ: Այդ պահից սկսած երկրորդ երկուշաբթի օրը տեղի կունենա 8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը, որն ըստ էության, լինելու է օգոստոսի 2-ին:
ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը, մեր հարցին ի պատասխան, թե երբ է լինելու մանդատների բաշխման արարողությունը և ինչ ֆորմատով, նշեց, որ դեռ վերջնական որոշում չունեն ո՛չ արարողության ֆորմատի, ո՛չ էլ մանդատների բաշխման օրվա մասով:
Այսպիսով՝ ԿԸՀ-ի՝ պատգամավորի թեկնածուների ինքնաբացարակների ամփոփված տեղեկատվությունն ուսումնասիրելով, արդեն կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի տեսք կունենա 8-րդ գումարման Ազգային ժողովը:
Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը «Քաղաքացիական պայմանագիրն է», որը ԱԺ-ում կունենա 71 պատգամավոր:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած համամասնական ցուցակի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմում կտեսնենք գործարար Խաչատուր Սուքիասյանին, գործող խորհրդարանի փոխխոսնակներ Լենա Նազարյանին և Ալեն Սիմոնյանին, ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանին, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին, ԱԺ պատգամավորներ Նազելի Բաղդասարյանին, Ռուբեն Ռուբինյանին, գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին, ՊՆ նախկին փոխնախարար Գուրեն Մելքոնյանին, ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանին, ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանին, Հայկ Կոնջորյանին, Արուսյակ Ջուլհակյանին, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանին, Մարիա Կարապետյանին, Բաբկեն Թունյանին, Շիրակ Թորոսյանին, Ծովինար Վարդանյանին, Վահագն Հովակիմյանին, Գևորգ Պապոյանին, Հռիփսիմե Գրիգորյանին, քաղաքագետ, ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանին, Սոնա Ղազարյանին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանին, ԱԺ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանին, Կարեն Համբարձումյանին, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Վիլեն Գաբրիելյանին, ԱԺ պատգամավորներ Մերի Գալստյանին, Սիսակ Գաբրիելյանին, Արմեն Խաչատրյանին, Տաթևիկ Գասպարյանին, Վաղարշակ Հակոբյանին, Հայկ Սարգսյանին, «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն Արուսյակ Մանավազյանին, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, Թագուհի Ղազարյանին, Հրաչյա Հակոբյանին, Մաթևոս Ասատրյանին, Լուսինե Բադալյանին, Վահե Ղալումյանին, Սեդրակ Թևոնյանին, Քրիստինե Պողոսյանին, Սերգեյ Մովսիսյանին, Արման Եղոյանին, «Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի» գիտաշխատող Ալխաս Ղազարյանին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանին, Աժ պատգամավոր Արեն Մկրտչյանին, Սյունիքի մարզի Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մարինա Ղազարյանին, ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին, Արթուր Հովհաննիսյանին, Անուշ Բեղլոյանին, Հովիկ Աղազարյանին, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Բաբայանին, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանին, Հակոբ Ասլանյանին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Լիլիթ Մինասյանին, ԱԺ պատգամավորներ Նարեկ Գրիգորյանին, Վահագն Ալեքսանյանին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանին, ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանին, ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնական Դավիթ Դանիելյանին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի օգնական Մարիամ Պողոսյանին, ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանին, Սարգիս Խանդանյանին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր Հռիփսիմե Հունանյանին, ԱԺ պատգամավոր Հայկ Ցիրունյանին: ՔՊ-ն խորհրդարանում ունենալու է նաև ազգային փոքրամասնություններից երեք ներկայացուցիչ: Նրանք են՝ եզդի համայնքը ներկայացնող Ռուստամ Բաքոյանը, ռուսական համայնքը ներկայացնող Ալեքսեյ Սանդիկովը և քրդական համայնքը ներկայացնող Կնյազ Հասանովը:
«Հայաստան» խմբակցությունը 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 29 պատգամավոր: Դաշինքի ցուցակի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցության կազմում կլինեն՝ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը, «Վերածնունդ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը, ՀՀ նախկին վարչապետ Արﬔն Գևորգյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը, ՀՅԴ անդամ Արﬔն Ռուստամյանը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ, Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ՀՅԴ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը, լրագրող Ագնեսա Խամոյանը, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, «Անրիվա տուր»-ի տնօրեն Հռիփսիﬔ Ստամբուլյանը, ՀՅԴ անդամ, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանը, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արﬔն Չարչյանը, «Ջերմիկ Անկյուն» հիմնադրամի տնօրեն Ելենա Կիրակոսյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդի, «Դռագսման» ՍՊԸ-ի բաժնետեր Դավիթ Սեդրակյանը, ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, «Ջեյ-Փի» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն Արամ Վարդևանյանը, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը, ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը, «7 or» կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանը, «Նեոպրեսս» ՍՊԸ-ի տնօրեն Գեղամ Նազարյանը: «Հայաստան» խմբակցությունը, ԱԺ-ում որպես երկրորդ մեծ ուժ ունենալու է ազգային փոքրամասնության մեկ ներկայացուցիչ: Ասորի համայնքի ներկայացուցիչ 8-րդ գումարման ԱԺ-ում «Հայաստան» դաշինքից կլինի Զեմֆիրա Միրզոևան:
«Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ ԱԺ-ում ունենալու է 7 պատգամավոր: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած համամասնական ցուցակի՝ խմբակցությունը Ազգային ժողովում կներկայացնեն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանը, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀԿ երիտմիության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Թագուհի Թովմասյանը և Արցախի նախագահի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT