Երևան
12 °C
Հուլիսի սկզբին վրացական լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ Թուրքիան ցանկություն է հայտնել Վրաստանում մաքսակետը Կարծախից տեղափոխել Ախալքալաք:
Ըստ հրապարակումների՝ հուլիսի 7-ին՝ Վրաստանում տեղի ունեցած վրաց-թուրքական համատեղ մաքսային կոմիտեի հանդիպման ժամանակ, Թուրքիայի առեւտրի փոխնախարար Ռիզա Թունա Տուրագայն ասել է, որ կցանկանային Ախալքալաքում իրականացնել մաքսային բոլոր տեսակի ընթացակարգերը, քանի որ տարածքային առումով դրա հնարավորությունը այնտեղ կա: Նա նաեւ նշել էր, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ կապված խնդիրներ կան, որոնք կապված են մաքսային ընթացակարգերի հետ:
Վրաստանի պետական եկամուտների ծառայության ղեկավար Լեւան Կակավան էլ Թուրքիայի առեւտրի փոխնախարարի առաջարկի վերաբերյալ ասել էր, որ հարցը դրական լուծում կստանա:
Սակայն, երբ այդ առաջարկն ակտիվ քննարկումների առարկա դարձավ, մի քանի օր անց Վրաստանի ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, թե սխալ տեղեկատվություն է տարածվել, եւ իրականում նման խոսակցություն չի եղել: Անգամ տեղեկություններ տարածվեցին, թե սխալ թարգմանության հետեւանքով է նման տեղեկություն տարածվել: Սակայն Վրաստանում աշխատող մեր գործընկերները պնդում են, որ նման առաջարկ իսկապես եղել է, ավելին՝ դրան հետեւելն են թեմայի վերաբերյալ հարցազրույցներ երկու կողմերի հետ, եթե սխալ ինչ-որ բան լիներ, ապա տեղում կհերքվեր: Վրաստանում, հատկապես Ջավախքում այս օրերին էլ շարունակում ակտիվ քննարկումներն ու բացասաբար են վերաբերվում Թուրքիայի նման ցանկությանը:
Կարծախ գյուղի բնակիչ Անահիտը (անունը փոխված է) «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ չնայած նախկինում հաճախ էին թուրքերն իրենց գյուղում գողություն անում, երբեմն նաեւ բռնության դեպքեր էին լինում, սակայն վերջին 1-2 տարիներին դա կարծես թե վերացել է, առանձնակի լարվածություն էլ չկա: Նախկինում շատ-շատ է եղել, երբ թուրքերը անասուններ են գողացել արոտավայերերից եւ այն: Վերջին բացահայտ դեպքը 2019 թվականին էր, երբ չորս զինված թուրք հարձակվել էին Կարծախ գյուղի բնակիչներից մեկի վրա: Կրակել եւ սպանել էին գոմի բակում կապված մեծ շանը, ապա մտել վագոն, որտեղ հսկելիս է եղել ֆերմերի պահակը: Գողերը ձեռնաշղթաներ էին հագցրել պահակին, ատրճանակի կոթով կոտրել գլուխը, դաժան ծեծի ենթարկել: Անասնագոմից գողացել էին 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:
Անահիտը նկատեց, որ անկախ ամեն ինչից չեն ցանկանում, որ մաքսակետն ավելի առաջ տարվի, հասնի Ջավախքի կենտրոն. «Նախ, մենք կդառնանք պայմանական ասած չեզոք գոտու նման մի բան, որտեղով թուրքերը ակտիվ ելումուտ կանեն դեպի Ջավախքի մյուս տարածաշրջաններ: Հիմա մենք հստակ գիտենք՝ սահմանը սկսվում է մեր գյուղից: Մենք սովորել ենք այդպես ապրել, մենք չենք վախենում ու միշտ էլ պատրաստ ենք ինքներս մեզ պաշտպանել»:
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի կարծիքով՝ էլ այդ առաջարկը Թուրքիայի պատկերացումն է, տեսլականը, որի հետեւում իհարկե՝ կարող են լինել թուրքական որոշակի նկրտումներ:
- Պարոն Թորոսյան, Թուրքիան ուզում է Վրաստանում Կարծախի մաքսակետը Ախալքալաք տեղափոխել: Հնարավո՞ր է նրանց այս քայլն արվում է մաքսային ընթացակարգերի հետ կապված խնդիրներն ու անհարամարությունները վերացնելու համար, թե իրականում այլ նպատակ է հետապնդում:
- Այդ առաջարկն իրատեսական չէ նաեւ զուտ տեխնիկական առումով. մաքսակետը Կարծախում է, ու իրենք ուզում են ձեւակերպումներն անել սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա՝ Ախալքալաքում, ռեալ չէ, ու ճիշտ չէ: Մաքսային ձեւակերպումները պիտի իրականացվեն հենց սահմանին, այնտեղ որտեղ տարիներ շարունակ իրականացվել են: Ախալքալաքի բարձրաստիճան պաշտոնյաները եւս կարծիք են հայտնել, նշել, որ դա իրատեսական չէ: Նաեւ իմ տեղեկություններով՝ Կարծախի մաքսակետը բնականոն կերպով աշխատում է եւ որեւէ խնդիր չի առաջացրել: Դա Թուրքիայի պատկերացումն է, տեսլականն է, որի հետեւում իհարկե՝ կարող են լինել թուրքական որոշակի նկրտումներ: Կարծում եմ՝ տեղափոխելով նաեւ որոշակի բարդություններ կարող են առաջանալ: Պետք է հասկանալ, որ հնարավոր է Թուրքիան հետին մտքեր ունի այդ առաջարկի հետ կապված:
- Նաեւ այս օրերին կարծիքներ են հնչել, որ մաքսակետի տեղափոխությունը հայ-թուրքական լարվածության կամ բախման ռիսկեր կարող է պարունակել:
- Բնականաբար: Պատկերացրեք, եթե ձեւակերպումները լինեն Ախալքալաք քաղաքում, դա պրակտիկորեն ենթադրում է թուրքական մշտական ներկայություն. այդ մարդիկ, իրենց մեքենաները պետք է գան, կանգնեն, սպասարկվեն: Հաճախ մաքսային ձեւակերպումները կարող են երկար տեւել, այդ մարդիկ պիտի գնան խանութ, սրճարան: Տեղի հայերը բնականաբար դրան նորմալ չեն կարող արձագանքել: Թուրքական ներկայությունն արդեն իսկ խնդիր է: Կարծում եմ՝ վրացական իշխանություններ էլ պիտի դա նորմալ չհամարեն, շատ լավ իմանալով այդ երկու ազգերի միջեւ տեղի ունեցածը: Ախալքալաքը հիմնականում հայաբնակ է, այդտեղ հայ թուրքական խնդիր եւս կարող է լինել: Վրացական իշխանությունները նաեւ դա հաշվի առնելով պետք է թույլ չտան այդ առաջարկի իրագործումը: Բնականաբար վրացական կողմը տրամաբանորեն պետք է մերժի այդ առաջարկը: Եվ որքանով ես եմ տեղյակ, այդ առաջարկն արդեն հերքվել է Վրաստանի պետեկամուտների կոմիտեի կողմից: Ծանոթացել եմ Վրաստանի ՊԵԿ-ի մամլո ծառայության պատասխանատուի հայտարարությանը, որը նշել է, որ անգամ այդպիսի առաջարկություն չի հնչել: Իբր թարգմանչական սխալ է եղել: Բայց բազմաթիվ լրատվամիջոցներով դա ակտիվորեն տարածվել էր: Ամեն դեպքում ինչ էլ, որ լինի վրացական կողմի մեկնաբանությունը, կարծում եմ՝ հակադիր է թուրքական կողմի առաջարկին, ինչը՝ նորմալ է:
-Ամեն դեպքում, եթե այդ խոսակցությունները միս ու արյուն ստանան, ջավաքցիների դեմ լինելը կարո՞ղ է որոշիչ դեր խաղալ:
- Բնականաբար ինչ էլ որոշվի Վրաստանի ինքնիշխան որոշումն է լինելու, այդ երկիրն ինքն է որոշում կայացնում իր հարցերի եւ այլ երկրների հետ կապված գործողությունների վերաբերյալ: Բայց տվյալ դեպքում Վրաստանի իշխանությունները դիտարկում են, որ դա նուրբ հարց է, քանի որ կա հայ-թուրքական կնճիռ եւ Թուրքիայի առաջարկի իրագործման դեպքում ակնհայտորեն կապահովվի թուրքական ներկայություն, ինչը արդեն նշեցի խիստ անցանկալի է: Միեւնույն ժամանակ, կարծում եմ՝ Վրաստանը հաշվի առնելով իր հայ քաղաքացիների շահերը, կանխատեսելով հնարավոր կոնֆլիկտները՝ հնարավոր բախումները կանխելու նպատակով առողջ որոշում կկայացնի: Մենք ծանոթ ենք ջավախցիների տեսակետին, ինչպես նաեւ փորձագիտական շրջանակների կարծիքին. Թուրքիայի այդ առաջարկը բոլոր կողմերով անընդունելի է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT