էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող օժանդակության 2 ծրագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մարտի 18-ին կայացել է Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող օժանդակության երկու ծրագրի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի (ՖՏ 2020) համար դրամաշնորհային աջակցության շրջանակում։

«Սիսիան քաղաքում ագրոտեխնիկայի ուսումնական կենտրոնի ստեղծման» ծրագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։

«Արաքսավան գյուղում նոր պոմպակայանի և ոռոգման համակարգի կառուցման» ծրագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը։

Մինչ փաստաթղթերի ստորագրումը, էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն ընթերցել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ներածական խոսքը, որում, ողջունելով Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և միջոցառման մյուս մասնակիցներին՝ փոխնախարարն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը երկարատև գործընկերության և շարունակական արդյունավետ համագործակցության համար, ընդգծելով, որ ուրախալի է փաստել, որ նույնիսկ համավարակի և համաշխարհային ճգնաժամի պայմաններում երկկողմ տնտեսական  հարաբերությունները դինամիկ զարգանում են, նաև մի շարք ոլորտներում դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ։

Արման Խոջոյանը տվյալ նախաձեռնությունը հիանալի հնարավորություն է համարել ֆերմերային տնտեսությունների համար՝ հասնելու զարգացման նոր մակարդակի՝  ոլորտում գրանցելով տեսանելի արդյունքներ։ Սիսիան քաղաքում Ագրոսարքավորումների վերապատրաստման կենտրոնի հիմնումն, ըստ Արման Խոջոյանի,  միտված է զարգացնելու գյուղատնտեսական սարքավորումների կրթական բաղադրիչը` խրախուսելով ժամանակակից մեթոդների  և տեխնոլոգիաների կիրառումը ոլորտում: Արդյունքում համայնքները նույնպես ապահովված կլինեն  բարձր որակավորում ունեցող երիտասարդներով, ովքեր ոչ միայն օժտված կլինեն գիտելիքների անհրաժեշտ պաշարով, այլև կունենան գործնական հմտություններ` հաղթահարելու ժամանակակից գյուղատնտեսության առջև ծառացած համընդհանուր մարտահրավերները:

Փոխնախարարի կողմից հավասարաչափ ընդգծվել է նաև Արաքսավան համայնքում կառուցվող ոռոգման համակարգի կարևորությունը, քանի որ ոռոգման նոր համակարգի ներդնումը համայնքում կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճին, կբարելավի տեղի բնակչության կենսաապահովման մակարդակը` ուրվագծելով  վաղվա կանաչ աշխարհ տանող ճանապարհը:

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան իր խոսքում նշել է, որ գյուղատնտեսության ոլորտը հսկայական դեր ունի Հայաստանի տնտեսության մեջ և այն ուղղակիորեն ազդում է երկրի պարենային անվտանգության վրա: Հետևաբար, այս նախագծերի  իրականացումն անչափ կարևոր է ոչ միայն տեղական, այլև ազգային մակարդակում։ Դեսպան Յամադան նաև շեշտել է, որ թեև այս երկու ծրագրերն ունեն տարբեր թիրախային խմբեր, սակայն ունեն մեկ ընդհանուր նպատակ, այն է՝ «Մարդկային անվտանգություն» հասկացության շրջանակում աջակցել կայուն տարածաշրջանային զարգացմանը և մարդկանց կյանքի և կենսապայմանների բարելավմանը, որն անչափ կարևորում է Ճապոնիայի կառավարությունը։

«Սիսիան քաղաքում ագրոտեխնիկական ուսումնական կենտրոնի ստեղծման» 69,971 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի արդյունքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղին հատկացված տարածքի վրա հիմնվելու է ագրոտեխնիկական ուսումնական կենտրոն, որի արդյունքում, տարեկան ավելի քան 215 ուսանողներ ուղղակիորեն կօգտվեն ծրագրից: Կենտրոնը կծառայի նաև հարակից համայնքների բնակչությանը` մատուցելով գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման և սպասարկման ծառայություններ: Ագրոտեխնիկական ուսումնական կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա ֆերմերներին հողօգտագործման ոլորտում ծախսարդյունավետ տեխնոլոգիաներ կիրառել` նվազեցնելով արտադրության ծախսերը և ապահովելով բարձր բերքատվություն։

Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանն ասել է, որ հայ-ճապոնական այս գործակցությունը նշանավորվում է ոչ միայն որպես ագրոտեխնոլոգիական առաջընթացի հերթական օրինակ ՀԱԱՀ-ի բարեփոխման ճանապարհին, այլև բարեկամության հերթական դրսևորում։ Ռեկտորը հատուկ շնորհակալություն է հայտնել դեսպան Յամադային ներդրած ջանքերի համար և շնորհավորել ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղի ուսանողներին,  Սիսիանի տարածաշրջանի ֆերմերներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ։

«Արաքսավան գյուղում նոր պոմպակայանի և ոռոգման համակարգի կառուցման» 79,401 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրի արդյունքում Արաքսավանում կառուցվելու է նոր պոմպակայան, ոռոգման նոր համակարգ, ինչպես նաև պոմպակայանի անխափան աշխատանքի համար էլեկտրակայան և հավելյալ վեց կմ օդային գիծ: Կառուցված էլեկտրակայանը թույլ կտա մեծացնել պոմպերի թողունակությունը ՝ այդպիսով ստեղծելով հնարավորություն առաջիկա տարիների ընթացքում գյուղի ոռոգման խնդիրը վերջնականապես լուծելու համար։ 

«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը կենսական կարևոր է համարել համավարակի և հետպատերազմյան ժամանակաշրջանում նոր ծրագրերի և նոր հնարավորությունների իրագործումը և հավելել, որ Արաքսավան գյուղում նոր պոմպակայանի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի շնորհիվ  համայնքը կունենա սոցիալ-տնտեսական զարգացում և կկրճատվի գործազրկության մակարդակը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45019 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ