Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրարմենեջմենթ» մասնագիտությունը միջազգային հավատարմագիր է ստացել  

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ագրարմենեջմենթ մասնագիտությունն օրեր առաջ արժանացել է միջազգային հավատարմագրման: Երկու տարի շարունակ իրականացրած համակողմանի ուսումնասիրությունների արդյունքում նման որոշում կայացրել է Գերմանիայի Դաշնության կրթության որակի վերահսկման եւ հավատարմագրման գործակալության (ACQUIN) փորձագիտական խումբը, որում ընդգրկված են եվրոպական ագրարային առաջատար 9 համալսարանների ներկայացուցիչներ, այդ թվում` Ավստրիայից, Բելգիայից, Հոլանդիայից:

««Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը ՀԱԱՀ-ում կազմակերպված է բարձր մակարդակով: Համալսարանում առկա են որակի հսկման եւ ապահովման գործիքները, որոնք հնարավորություն են ընձեռում ծրագրի հետագա համակարգված զարգացման համար: Հետեւաբար, ծրագրի հետագա զարգացումը կասկածի տեղիք չի տալիս»,- ասված է ACQUIN-ի զեկույցում: «Ագրարմենեջմենթը» միջազգային կրթական ծրագիր է, որը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում հիմնադրվել է 2000 թվականին: ՀԱԱՀ համապատասխան ուսանողներն ունեն նաեւ Գերմանիայում սովորելու ու արտադրական պրակտիկա անցնելու հնարավորություն: Հայաստանյան բուհն առայժմ միակ երկիրն է ԱՊՀ երկրների 12 ագրարային համալսարանների շարքում, որը նշված մասնագիտության գծով միջազգային հավատարմագրում է ստացել, ընդ որում` ՀԱԱՀ-ը ծրագրին մասնակից բուհերից միակն է, որը չի ստացել դիտողություններ` այս կամ այն թերությունն ունենալու վերաբերյալ: Ի դեպ, «Ագրարմենեջմենթը» ՀԱԱՀ-ում  միակը չէ, որը միջազգային հավատարմագրում է ստացել:

«2000 թվականից ագրարային համալսարանում գործում է հայ-ամերիկյան ագրոբիզնեսի բարձրագույն դպրոցը, որը տարածաշրջանային կրթական կենտրոն է: Մենք 2013-ին այդ դպրոցի համար ստացել ենք ամերիկյան հավատարմագրում` Վաշինգտոնի հավատարմագրման ասոցիացիայի կողմից: Փաստորեն, ագրարային համալսարանը ագրոբիզնեսի, շուկայաբանության, ագրարային էկոնոմիկայի եւ կառավարման մասնագիտությունների գծով ունի ե՛ւ ամերիկյան, ե՛ւ եվրոպական հավատարմագրում, ինչը լայն հնարավորություններ է ընձեռում շրջանավարտների համար»,- մեր զրույցում ասաց ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը` հավելելով, որ թե՛ գերմանական ագրարմենեջմենթ ծրագրի, եւ թե՛ ագրոբիզնես կենտրոնի բոլոր տարիների շրջանավարտները, մեկ-երկու բացառություններով, բոլորը աշխատանք ունեն կամ Հայաստանի Հանրապետությունում, կամ ՌԴ-ում, կամ ԱՄՆ-ում ու եվրոպական տարբեր երկրներում: Ի դեպ, երկու ծրագրերում էլ ուսուցումը կազմակերպվում է համապատասխան օտար լեզուներով, իսկ լեզվի իմացությունն ընդունելության ժամանակ կարեւոր պայման է: Բուհի ռեկտորը նշում է, որ իհարկե, այս երկու ծրագիրը քիչ է ՀԱԱՀ ամբողջ շրջանավարտների աշխատանքի խնդիրը լուծելու համար. «Բայց սա մեզ համար դարձավ օրինակ` ինչպես սկսել աշխատել` այլ մասնագիտությունների գծով եվրոպական կամ միջազգային հավատարմագրում ստանալու համար: Մենք արդեն ունենք շատ կարեւոր փորձ»:

Ձկան տեխնոլոգիան հետաքրքիր չէ

Արշալույս Թարվերդյանը երիտասարդների շրջանում նկատում է ագրարային մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության աճ` հավելելով, որ չնայած այս տարի բուհերի դիմորդների ընդհանուր թիվը նախորդ տարվա համեմատությամբ մոտ հազարով պակաս էր, ՀԱԱՀ դիմողներն ավելի շատ են եղել, քան անցյալ տարի: 2016-ին այս բուհի առկա ուսուցման համակարգ է ընդունվել 1052 դիմորդ: Նախորդ տարի այդ թիվը եղել է 928: Ռեկտորը կարծում է, որ երիտասարդները համապատասխան վերլուծություններ են անում, գնահատում իրավիճակը եւ մասնագիտություն ընտրելիս առաջնորդվում պահանջարկով` նախընտրելով դառնալ այնպիսի մասնագետ, որի անհրաժեշտությունն աշխատաշուկայում զգացվում է: Այդուհանդերձ, օրինակ, այս տարի, ՀԱԱՀ ընդունելության տեղերի ընդհանուր քանակը եղել է 1 275, ասել է թե` ավելի քան 200 տեղ թափուր է մնացել: Ռեկտորը, սակայն, նշում է, որ չկան այնպիսի մասնագիտություններ, որտեղ ընդհանրապես չեն եղել դիմողներ կամ ընդունվողներ, թեպետ կան այնպիսիք, որոնց դեպքում ընդունվածներն այնքան փոքր թիվ են կազմում, որ տվյալ մասնագիտությամբ կուրս բացելը նպատակահարմար չէ: Ձկան եւ ձկնամթերքի տեխնոլոգիա մասնագիտությամբ այս տարի բուհ է ընդունվել 7 ուսանող, ապրանքագիտություն մասնագիտության գծով ընդունվել է 4-ը: «Բնական է, ակադեմիական խմբեր չեն ձեւավորվում, դրանք վերաբաշխվելու են հարակից մասնագիտությունների վրա, որովհետեւ այդ թվաքանակով ակադեմիական խմբեր պահել ձեռնտու չէ»,- ասաց ռեկտորը:

ՀԱԱՀ-ում կան մասնագիտութուններ, որտեղ կարելի է ընդունվել դպրոցի ավարտական վկայականի` ատեստատի գնահատականներով: Այդ հնարավորությունը ստեղծվել է այն մասնագիտությունների դեպքում, որոնց կարիքը կա հեռավոր գյուղական շրջաններում: Ատեստատի գնահատականներով կարելի է դառնալ օրինակ անասնաբույժ: Արշալույս Թարվերդյանն այս առնչությամբ նկատում է, որ մի կողմից դժվար է պատկերացնել, որ ասենք սահմանամերձ գյուղի ու Երեւանի դպրոցների շրջանավարտների գիտելիքները կարող են համադրելի լինել ԳԹԿ չափանիշներով, բայց մյուս կողմից էլ նա վստահ է, որ բուհում ուսումնական պրոցեսը լավ կազմակերպելու դեպքում կարելի է լրացնել դպրոցի թողած բացը ու պատրաստել լավ մասնագետներ: Ի դեպ, այդ նպատակով էլ Հայաստանի ազգային ագրարային համալսարան ընդունված առաջին կուրսեցիների համար սեպտեմբերի 1-ից կազմակերպվում է դպրոցական ծրագրի կրկնողություն` կենսաբանություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա առարկաներից:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17958 դիտում

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է