Երևան
12 °C
Աղավնաձորի խաղողագործներից Հայկազ Ասատրյանը երեկ մեր զրույցում ասաց, որ միայն «Վեդի Ալկո» ընկերությունն իր համագյուղացիներին 130 միլիոն դրամ է պարտք խաղողի մթերման դիմաց ու մինչ օրս վճարում չի կատարել: Ասատրյանի խոսքով՝ մյուս մթերողները՝ «Պռոշյանի» գինու գործարանը եւ «Արմենիա Վայնը» մասնակի վճարումներ կատարել են եւ գնում են դեպի պարտքերի ամբողջական մարման, սակայն «Վեդի Ալկո»-ից գյուղացիներին ասել են, որ իրենք ընդունել են խաղողը, քանի որ իրենց ստիպել են:
««Վեդի Ալկոյի» տնօրեն Մանվել Ղազարյանն ասել էր, որ գումար չունի եւ չի կարող խաղողն ընդունել, բայց ստիպել են նախարարությունից, ու ինքը վերցրել է: Մենք էլ գնացինք մարզպետարան բողոքեցինք, մարզպետը զանգահարեց նախարար Սերգո Կարապետյանին եւ ասաց, որ աղավնաձորցիները եկել, խաղողի գումարն են ուզում, նա էլ ասեց, որ դատարան թող տան եւ գումարը ստանան: Մենք էլ ասել ենք, որ դիմում ենք գրել վարչապետին, եւ գործարանից մեզ պատասխանել են, որ գումարը չեն կարող տալ, քանի որ իրենց ստիպել են, խաղողը վերցրել են»,- մանրամասնեց աղավնաձորցի խաղողագործը: Նշենք, որ Արմավիրի մարզի խաղողագործները եւս կանգնած են նույն խնդրի առջեւ, սակայն բարձրաձայնել չէին ցանկանում՝ մտավախություն ունենալով, որ գործարանները, որոնք իրենց պարտքեր ունեն, բողոքելու դեպքում չեն մթերի այս տարվա բերքը եւ այն կփչանա հենց վազերի վրա:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը մեր զրույցում ասաց, որ «Վեդի Ալկո» գործարանը վարկունակության, գրավի անբավարարության խնդիր ունի եւ փորձում են շրջանառու միջոցներ ներգրավել, որպեսզի կարողանան Աղավնաձորի խաղողագործների պարտքերը մարել, իսկ «Պռոշյան» եւ «Արմենիա Վայն» գործարանները շատ փոքր գումար են պարտք մնացել, որը շուտով կմարեն: Գյուղացիների այն պնդմանը, որ նախարարությունից են ստիպել, որ «Վեդի Ալկոն» մթերի խաղողը, Ռոբերտ Մակարյանը հակադարձեց, ասելով, որ նախարարությունը նման լիազորություն չունի, քանի որ մասնավոր ընկերության հետ գործ ունեն: «Բանակցությունների արդյունքում է պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մթերեն խաղողը, իսկ ինչ վերաբերվում է նրան, որ գյուղացիները մթերումից առաջ անպայման ուզում են, որպեսզի ցանկացած գործարան վերցնի խաղողը, սակայն գնին եւ ժամկետներին ուշադրություն չեն դարձնում... Խաղողը կամ այլ գյուղմթերք մթերում են, հետո գյուղատնտեսության նախարարությունն է մեղավոր, որ «ստիպել է» մթերեն»,- ասաց գյուղատնտեսության փոխնախարարը:
Նախարարությունում կարծում են, որ այս տարի խաղողի բերքը նախորդ տարվա ծավալները չի ունենա, հաշվի առնելով նաեւ ցրտահարությունը: Այժմ Սերգո Կարապետյանի գլխավորությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որպեսզի մթերումը պատշաճ կազմակերպվի եւ դրա համար էլ օրերս նախարարը եղել է Վայոց ձորի մարզում եւ տեղեկացել, թե որ գործարանը որքան ծավալով կարող է խաղող ընդունել: Այս տարի ակնկալվում է մթերել 180 հազարից 190 հազար տոննա խաղող, իսկ արտահանման ծավալները դեռ չեն նախանշվում:
Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանն էլ խաղողագործների առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը համարում է վերամշակողների հետ կնքվող պայմանագրերում առկա իրավունքների եւ պարտականությունների անհամաչափ լինելը: «Բացի «Պերնո Ռիկար» գործարանից (Երեւանի Արարատ կոնյակի գործարան), որը պայմանագրեր ունի խաղողագործների հետ, մնացած մթերող, վերամշակող գործարանները խաղողագործների հետ չունեն պայմանագրեր: Խաղողագործ-վերամշակող պայմանագրեր կան, սակայն միակողմանի եւ կամայական են ե՛ւ գնի տեսանկյունից, ե՛ւ խաղողագործ-մթերող հարաբերությունների կողմից: Խաղողագործի իրավունքներն ու շահերը չեն պաշտպանվում, նա մնում է խնդիրների առաջ եւ ձայնազուրկ»,- ասաց Արտակ Սարգսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT