Երևան
12 °C
Այսօր Ջավախքում ժամերի տարբերությամբ երկու հայ բնակիչների ինքնասպանության դեպք է արձանագրվել։
Ինքնասպան եղած 50-ամյա կնոջ եւ 57-ամյա տղամարդու այդ քայլի պատճառները դեռ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ այսօր նախ հայտնի դարձավ, որ Ախալքալաքի հետիոտնային կամրջից իրեն ցած է նետել միջին տարիքի մի կին։ Իսկ ավելի ուշ տեղեկացանք, որ Ախալքալաքի Մաջադիա գյուղում կախված վիճակում հայտնաբերել են 57-ամյա տղամարդու։
Մաջադիայի գյուղապետ Հովհաննես Գրիգորյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ Խ․ Ս․-ին իր տան խորդանոցում կախված վիճակում է գտել նրա կինը՝ առավոտյան ժամը 08։00-ի սահմաններում։ Կինը վառանարի համար փայտի գնալիս է ամուսնուն հայտնաբերել։ Գյուղապետի խոսքով՝ տղամարդը՝ հավանաբար գիշերը կամ լուսաբացին է այդ քայլին դիմել։
Խ․ Ս․-ն երեկ խնջույքի է մասնակցել, իսկ առվոտյան արդեն նրա դիակն են գտել։ «Քեֆի է եղել գիշերը, կերել-խմել է, թեթեւակի պարել, ոչ մի կոնֆլիկ, ոչինչ չի եղել»,- ասաց գյուղապետը։
Նրա խոսքով՝ համագյուղացիները որեւէ վարկած չունեն, թե ինչը կարող էր 57-ամյա տղամարդու ինքնասպանության պատճառ հանդիսանալ։ Գրիգորյանը հայտնեց, որ մահացողը հավասարակշվռված, առողջ տղամարդ էր, ուներ նորմալ ընտանիք, երկու դուստրերն ու որդին ամուսնացած են, իրենից առաձնին էին ապրում, իսկ ինքն ապրում էր կնոջ եւ փոքր որդու հետ։
Ըստ գյուղապետի՝ Խ․Ս․-ն ֆինանսական խնդիրն եւս չուներ, պարտքեր կամ անլուծելի հարցեր։ Նախկինում Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի միջոցով է գումար աշխատել, վերջին տարիներին գյուղում է եղել, զբաղվել անասնապահությամբու հողագործությամբ։
Դիակի փորձաքննության համար Խ․Ս․-ի մարմինը տեղափոխել են Ախալցիխե քաղաք։ Կատարվում է քննություն։
Արդեն պարզվել է նաեւ առավոտյան կամրջից իրեն ցած նետած կնոջ ինքնությունը։ Ինքնասպան եղածը Ախալքալաքի բնակչուհի 50-ամյա Ա․ Խ․-ն է։ Նա Վրաստանում հայազգի նախկին պատգամավորներից մեկի եղբոր կինն է։
Ա․Խ․-ն Ախալքալաքի դպրոցներից մեկում ուսուցչուհի էր աշխատում։ Ունի երկու երեխա։
Ջավախքում տեղի ունեցած այս երկու ինքնասպանություններն արդյոք փոխկապակցվա՞ծ են։ Ջավախքի իրավապահ մարմիններից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց։ Բնակիչների շրջանում առկա համոզումն այն է, որ դրանք պարզապես զուգադիպություն են։ Հակառակի մասին տեղեկություններ, համենայնդեպս, չկան։
Մաջադիայի գյուղապետ Հովհաննես Գրիգորյանը եւս կարծիք հայտնեց, որ երկու ինքնասպանությունները միմյանց հետ կապ չունեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT