Երևան
12 °C
Երբ սահմանին պատերազմ է, դպրոցներում էլ՝ արձակուրդ, կրթահամալիրը դառնում է արտադրամաս՝ զինվորին օգնող, նրա թիկունքը պահող:
Երեւանի «Արեգնազան» կրթահամալիրում տիրող թոհուբոհը մուտքից է սկսվում: Այստեղ 5 օր է՝ հաստատության ուսուցիչները, սաները, նրանց ծնողներն ու բազմաթիվ կամավորներ սահման ուղարկելու համար քողարկող ցանցեր են գործում: Սեղաններն իրար են միացրել, միջանցքներում՝ կտորներ փռել: Ամեն մեկն իր գործն է անում՝ առանձնացնում, կտրում կամ հյուսում:


«Մենք կարծես հյուսում ենք մեր քարտեզը՝ միացյալ Հայաստանի»,- մեր զրույցում ասաց «Արեգնազանի» ուսուցիչ ու նախաձեռնությունը համակարգող անդամներից Քրիստինե Բալայանը: Նա այնտեղ ամենազբաղվածներից մեկն էր՝ պատասխանում էր մեր հարցերին, ընթացքում պայմանավորվում տարբեր կամավորների ու կազմակերպությունների հետ, հասցնում նորեկներին գործելու ձեւերը սովորեցնել:
Մեզ հետ զրույցը մի պահ ընդհատեց հեռախոսին շարունակ եկող զանգերի պատճառով, հետո ուրախ արձագանքեց. «Կտոր են բերում»:
«Կտորները գտնում ենք տարբեր տեղերից, տարբեր արտադրամասեր, գործարաններ, որոնք զինվորների համար կարում են համազգեստ, դրանցից մնացած մասերը մեզ են տալիս: Չափազանց մեծ է ոգեւորվածությունը, բոլորն ուզում են օգնել, անգամ ունենք զոհված ազատամարտիկների ծնողներ, որոնք գալիս, կտորները տանում են, կտրտում»,- նշեց նա՝ հավելելով, որ նույնիսկ մարզպետներն են ուղարկում:
Այս հաստատությունում սահմանին կանգնածներին սկսել են օգնել պատերազմը սկսելու առաջին օրվանից: Սկզբում որոշ իրեր են հավաքել ուղարկել, հետո՝ սկսել կարել, այժմ էլ գործում են:

Կազմակերպչական աշխատանքներով զբաղվող Բալայանի տղան էլ այժմ կռվողների մեջ է, իսկ այս նախաձեռնությանը մայրիկը մասնակցում է թիկունքից որեւէ կերպ օգնելու, չխելագարվելու համար:
Կրթահամալիրում կամավորական աշխատանքը երբեմն նաեւ անակնալներով ու բացահայտումներով է ուղեկցվում, երբ հանկարծ ներս է մտնում Կոմանդոսը, կամ երբ որոշում են գործին զուգահեռ հայրենասիրական երգեր կատարել, ու պարզվում է՝ իրենց շարքերում օպերային երգչուհիներ կան։
«Երբ Կոմանդոսը եկավ, խառնվեցինք իրար, ուրախությունից ու ոգեւորվածությունից չգիտեինք՝ ինչպես մեզ պահել»,- պատմեցին մեզ:

Այնտեղ հավաքվածներից ոմանց տղաները սահմանում են, ոմանցը՝ զինվորագրվել, սպասում են կռիվ մեկնելուն: Կանայք խոստովանեցին՝ գործը բարդ չէ, մանավանդ որ զինվորների համար են անում։ Ու թեպետ երբեմն երգում են, ավելի հաճախ մտքերով սահմանում են՝ տղերքի հետ:
Ցանցերը ճիշտ գործելու ձեւը սկզբում մի քանի հոգով են սովորել, հետո սկսել սովորեցնել մնացածներին: Կամավորներից Աննան, որ երեք օր առաջ նոր էր ծանոթանում գործին, այսօր սովորեցնում է: Ձեւն իմանալուց հետո շատերը գնում են մարզեր ու գործը նաեւ այնտեղ շարունակում:
Կրթահամալիրի սաներից Դավիթն ու Ժաննան էլ կտորները առաձնացնելու պատասխանատու գործով էին զբաղված: Ճիշտ է, մի քիչ հոգնեցնող է, բայց վստահված գործը հաճույքով են անում:
Մի քիչ մեզ նեղություն տանք, որ հաղթենք
Առաջնագծի համար ցանցեր հյուսելու գործին մասնակցում է նաեւ անգլերենի դասախոս Նաիրի Գրեյս Պարտակչյանը։ Օրական ամենաքիչը վեց ժամ տեւող նրա դասերն էլ հենց այդտեղ են կազմակերպվում։ Մի դեպքում սովորողները գալիս են, եւ դասախոսը պարապում է ցանց գործելու ընթացքում, մյուս դեպքում դասը հեռավար է՝ Zoom-ով, եւ էլի ցանցի վրա աշխատելուն զուգահեռ։

«Ականջակալներս դնում եմ, կողքից գործողները երեւի կատաղում են, ամբողջ ընթացքում խոսում եմ, բայց եթե խելոք լինեն, իրենք էլ մի բան կսովորեն: Այնքան ժամանակ եմ այդպես անում, մինչեւ հեռախոսիս մարտկոցը նստում է, այդ դեպքում գնում եմ»,- պատմեց նա: Տուն գնալիս էլ կտորները վերցնում է, որ տանը շարունակի, այնտեղ էլ դաս-աշխատանքին մյուս խմբի աշակերտներն են միանում:

Մայրիկին նաեւ երեք փոքր տղաներն են սպասում: Հարցին՝ դժվար չէ՞ այսքան բան հասցնելը, նա պատասխանեց. «Եթե որոշել ենք, որ հաղթելու ենք, մի քիչ էլ մեզ պիտի նեղություն տանք»:
Ուսանողներն էլ չեն դժգոհում, որ դասը գործելուն զուգահեռ է։ «Այն, ինչ մեր տղաներն են անում, անհամեմատելի է, իրենց արյան գնով են անում, մենք էլ, ի՞նչ է եղածը, մի քիչ քրտինք չթափե՞նք»,- ընդգծեց նա:
Պարտակչյանը երկու քույրերի ու հայրիկի հետ ԱՄՆ-ից Հայաստան 1991 թվականին է եկել՝ պատերազմական շրջանում օգնելու։ Պետք է 3 տարի մնային ու վերադառնային: «Այդ երեք տարին կարծես չի վերջացել։ Չի էլ վերջանալու։ Քաջ գիտակցում ենք դժվարությունները, երեւակայական պղպջակում չենք ապրում, պատրաստ ենք բոլոր ուժերով մեր հայրենիքի վերքերը բուժել»,- նշեց Պարտակչյանը, որ տարբեր դպրոցներում, համալսարաններում տարիներ շարունակ անգլերեն ու մաթեմատիկա է դասավանդել եւ դասավանդում, երաժշտության դասեր տալիս:
Կրթահամալիրում մեր այցելության ժամանակ մարդիկ շատ էին։ Այնքան, որ ցանկացողներին խնդրում էին վաղը մոտենալ՝ առավոտյան 10:00-ից մինչեւ 20:00-ը աշխատում են: Հիշեցնում էին, որ գործել իմանալը պարտադիր չէ, միայն գնալիս ցանկալի է մկրատ ունենալ։ Չլինի էլ՝ ոչինչ։ Իսկ դրսում անցորդները գնում-գալիս էին ու հարցնում. «Ցանցը որտե՞ղ են գործում»։

Այս խոսքերը գրված են կրթահամալիրի դիմացի պատին
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT