Ընդունվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը. ինչ է այն նախատեսում

04/12/2025 schedule21:30

Հայաստանի Հանրապետությունում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության, հստակ կարգավորումներ չունեն: Բաց է տնային, թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված համալիր և ամբողջական կարգավորումների դաշտը: Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական նախագծերով: Օրենսդրական փաթեթի հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը և Արուսյակ Մանավազյանը:

Մերի Գալստյանի տեղեկացմամբ՝ օրենքի նախագծով սահմանվում են ՀՀ տարածքում տնային և թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները:

Փաթեթի առանձին կարգավորումներ վերաբերում են թափառող կենդանիների, մասնավորապես՝ շների հետ կապված հիմնախնդրի լուծմանը, նրանց ստերջացմանն ու որդեգրմանը:

Մասնավորապես նախատեսվում է մարզկենտրոններում կառուցել 1-3 կենդանիների կացարան, վայր, որտեղ կերակրվելու, բուժվելու կամ պահվելու են թափառող, կորած կամ լքված կենդանիները, ինչպես նաև ժամանակավոր պահման և կերակրման հանձնված կենդանիները:

Մերի Գալստյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթի մշակումը սկսվել է 2019 թվականից, ինչի պատճառ հանդիսացել են նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ ահազանգերը:

Նախագծերի ընդունման և կիրարկման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան և անպատասխանատու գործողությունները և ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը:

Նախագծերի մշակման փուլում հեղինակներն ուսումնասիրել են շուրջ 20 երկրի ոլորտային փորձը: Տեղի են ունեցել քննարկումներ Կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, կենդանասերների, պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մտքերի փոխանակության ընթացքում Մերի Գալստյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են շների ստերջացմանը, քնեցմանը, կենդանիների ցանկին, թափառող շների չիպավորմանը, մարդկանց վրա թափառող շների հարձակումներին և այլն:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Լիլիթ Կիրակոսյանը:

Կառավարության դրական կարծիքը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ գործադիր մարմնի ներկայացրած առաջարկները հեղինակները մեծ մասամբ ընդունել են:

Եզրափակիչ ելույթում Մերի Գալստյանն անդրադարձել է գործընկերների հարցերին և դիտողություններին, տվել պարզաբանումներ:

Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Փաթեթի քննարկման ավարտից հետո պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերի ընթացքում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
874 դիտում

Ոչ թե 74, այլ 100%-ով էիք գույք տալիս օտար պետությանը. այս պատմության մեջ «ողորմելին» ո՞վ է, այ «ողորմելիներ»

Մոլորակների շքերթը կհասնի իր գագաթնակետին․ լուսանկար

Չեմ կարողանում հավատալ, որ լուծեցիք Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը․ Թրամփը կրկին խոսել է Պուտինի մասին

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա

Այ անթասիբներ. Եզրասը հանցագործ է, չի կարող գալ Հայաստան, դրա համար ժողովը դրսում են անում. տեսանյութ

Փլուզվել է Երևանի դպրոցներից մեկի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը

Անահիտ Ավանեսյանն այցելել է վերանորոգված և վերազինված Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն

Թալանել են բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը․ չհրկիզվող պահարանի պարունակությունն ամբողջությամբ տարել են

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոն

Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց խնդիրները

Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է

Կամո Ցուցուլյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Էլ ՌԴ-ի ջեբում չենք. Ադրբեջանը խաղեր չի տա, եթե մեկը խանգարի TRIPP-ին, ուրիշ խնդիրներ են առաջանալու. տեսանյութ

Մեր սեփական «Միշիկը» չունենք, չենք էլ ուզում ունենալ, որ մտնի, պաշտոնյաներին ծրարով փող տա․ վարչապետ

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանը

Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանն անդրադարձել է Լավրովի նախօրեի մտահոգություններին

Դատարան են հանձնվել Վարդան Ղուկասյանի փեսայի, որդու և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նյութերը․ մանրամասներ

Երկաթգիծը ձեր խմբակցության ղեկավարն ու քաղաքական առաջնորդը իրար հետ քանդել, ծախել են․ Փաշինյանը՝ Խաչատրյանին

Մանիպուլյացիա են. Միրզոյանը ընդդիմության՝ Ֆիդանի հայտարարությունների մեկնաբանության մասին

Ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա. Փաշինյան

Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ նման մրցանակի. վարչապետը՝ «Զայեդ» մրցանակի մասին

9602 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն. ԿԳՄՍ նախարար

Գործ ունենք «վտանգավոր աղբյուրով» երթևեկության մեջ մտնող մարդկանց հետ. փոփոխությունների պետք է գնանք. նախարար

Դադարեցնում եմ լիազորություններս ԱՍՀ նախարարի տեղակալի պաշտոնում. Դավիթ Խաչատրյան

Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ և Ջերմուկից մինչև Կապան ճանապարհները կցորդով բեռնատարների համար փակ են

Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար

Վայելեք «Իրական Հայաստան․ Հայաստանի Հանրապետություն» երգը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներն այցելել են Մատենադարան, ծանոթացել նմուշներին

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են մեքսիկական ներդրումների ներգրավման հնարավորությունները

Թուրքիան աջակցում է Սիրիայում միասնական և անկախ պետության պահպանմանը. Էրդողան

Թրամփը զգուշացրել է՝ կարող է «պայթեցնել Իրանը», եթե իր դեմ մահափորձ կատարվի

Նարե՛կ ջան, որսորդությամբ զբաղվելու փոխարեն առաջարկում եմ՝ պետբյուջե փոխանցես 105,3 մլն դրամը. Պապոյան

Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը

Ով կլինի «մերձևովականների» վարչապետի թեկնածուն. Կարեն Կարապետյանը ապահովագրե՞լ է իրեն

Կաշառքի մեղադրանքով ձերբակալված ՊԵԿ օպերլիազորներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ՀԾԿՀ-ն հետաձգել է էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում պարտադիր մուտքի ժամկետները

Հաստատվել են օտարերկրացիների և կացության կարգավիճակի բիոմետրիկ քարտերի օրինակները

Լանջաղբյուրում ոչխարաբուծության զարգացման ծրագրով ձեռք է բերվել 267 գլուխ Էդիլբաևյան ցեղի տոհմային ոչխար

Սպասվում են ձյան տեղումներ, բուք. ջերմաստիճանը կնվազի

Շիրակում 200-ից 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող ուսուցիչներ կան․ Առուշանյանը մանրամասնում է