Երևան
12 °C
«88» սուպերմարկետների ցանցը վերջին օրերին շրջանառվող հրապարակումների և մեկնաբանությունների կապակցությամբ պաշտոնական պարզաբանում է ներկայացրել:
««88» սուպերմարկետների ցանցը մասնավոր սեփականություն հանդիսացող ընկերություն է, որը չի ունեցել և չունի որևէ կապ որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ։ Երկար ժամանակ շրջանառվող այդ խոսակցությունները որևէ իրական հիմք չեն ունեցել, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն տեղեկացրել ենք, իսկ վերջերս «88» Սուպերմարկետների սեփականատեր Նարեկ Նալբանդյանը նաև տվել է բաց ու ուղիղ հարցազրույց, որտեղ ևս մեկ անգամ ներկայացրել է բոլոր փաստերը՝ հերքելով ստահոդ տեղեկությունները։
Նման խոսակցությունները երբեմն կարող են առաջանալ ոչ միայն ապատեղեկատվության ազդեցությունից, այլ նաև տարբեր շահագրգիռ խմբերի կողմից՝ որպես ճնշման, շահարկման կամ առողջ մրցակցության կանոններին հակասող փորձեր։ Մենք վստահ պնդում ենք, որ նմանատիպ խոսակցությունները չեն ծառայում ո՛չ մեր գործունեության, ո՛չ էլ հասարակության շահերին։
Մենք բարձր ենք գնահատում հազարավոր սթափ մտածող գնորդներին, որոնք գնահատում են մեր պարզ և թափանցիկ աշխատանքը։
Վստահեցնում ենք, որ մեր գործունեությունը թափանցիկ է, և այդ մասին կարող են փաստել մեր բոլոր գործընկերները, որոնց հետ մշտապես գործում ենք փոխադարձ հարգանքի և ջերմ գործընկերային համագործակցության միջավայրում։
Մեր միակ նպատակը մնում է նույնը՝ ապահովել արդար գնային քաղաքականություն, բարձր որակի սպասարկում և հաճելի միջավայր յուրաքանչյուր հաճախորդի համար։
Ապատեղեկատվության և ստահոդ լուրերի տարածման հարցում մենք ինքներս հետամուտ կլինենք, որպեսզի մեր գործարար համբավը արատավորող և աշխատանքով ձեռք բերած վստահությանը վնասող ցանկացած կեղծ տեղեկություն դառնա իրավական քննության առարկա։
Եթե որևէ անձ կամ անձանց խումբ գիտակցաբար տարածում է կեղծ լուրեր, ապա նրանք պետք է պատասխանատվություն կրեն օրենքի ամբողջ խստությամբ՝ անկախ նրանից՝ ում է ուղղված ապատեղեկատվությունը։
Մենք շարունակելու ենք աշխատել ամեն օր՝ արժանի լինելով մեր հաճախորդների և գործընկերների վստահությանը։
Շնորհակալ ենք վստահության և աջակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Աննա Հակոբյանն էր անդրադարձել իր անձի հետ կաված շահարկումներին՝ տեղեկացնելով, որ ոչ մի բնույթի առնչություն չունի «88» սուպերմարկետների ցանցի հետ՝ անգամ որպես շարքային սպառող։ Վերջինս «88» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ ավելի վաղ արված գրառման մեկնաբանությունների և դրան հետևած ահազանգերի հետ կապված դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով սահմանված կարգով քննել նշված ահազանգերը։
«Հայկական ժամանակ»-ին գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վարչապետի տիկնոջ կողմից ՀՀ գլխավոր դատախազի անունով ստացված հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ոչ թե 74, այլ 100%-ով էիք գույք տալիս օտար պետությանը. այս պատմության մեջ «ողորմելին» ո՞վ է, այ «ողորմելիներ»
Մոլորակների շքերթը կհասնի իր գագաթնակետին․ լուսանկար
Չեմ կարողանում հավատալ, որ լուծեցիք Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը․ Թրամփը կրկին խոսել է Պուտինի մասին
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա
Այ անթասիբներ. Եզրասը հանցագործ է, չի կարող գալ Հայաստան, դրա համար ժողովը դրսում են անում. տեսանյութ
Փլուզվել է Երևանի դպրոցներից մեկի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը
Անահիտ Ավանեսյանն այցելել է վերանորոգված և վերազինված Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն
Թալանել են բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը․ չհրկիզվող պահարանի պարունակությունն ամբողջությամբ տարել են
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոն
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց խնդիրները
Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է
Կամո Ցուցուլյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել
Էլ ՌԴ-ի ջեբում չենք. Ադրբեջանը խաղեր չի տա, եթե մեկը խանգարի TRIPP-ին, ուրիշ խնդիրներ են առաջանալու. տեսանյութ
Մեր սեփական «Միշիկը» չունենք, չենք էլ ուզում ունենալ, որ մտնի, պաշտոնյաներին ծրարով փող տա․ վարչապետ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանը
Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանն անդրադարձել է Լավրովի նախօրեի մտահոգություններին
Դատարան են հանձնվել Վարդան Ղուկասյանի փեսայի, որդու և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նյութերը․ մանրամասներ
Երկաթգիծը ձեր խմբակցության ղեկավարն ու քաղաքական առաջնորդը իրար հետ քանդել, ծախել են․ Փաշինյանը՝ Խաչատրյանին
Մանիպուլյացիա են. Միրզոյանը ընդդիմության՝ Ֆիդանի հայտարարությունների մեկնաբանության մասին
Ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա. Փաշինյան
Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ նման մրցանակի. վարչապետը՝ «Զայեդ» մրցանակի մասին
9602 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն. ԿԳՄՍ նախարար
Գործ ունենք «վտանգավոր աղբյուրով» երթևեկության մեջ մտնող մարդկանց հետ. փոփոխությունների պետք է գնանք. նախարար
Դադարեցնում եմ լիազորություններս ԱՍՀ նախարարի տեղակալի պաշտոնում. Դավիթ Խաչատրյան
Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ և Ջերմուկից մինչև Կապան ճանապարհները կցորդով բեռնատարների համար փակ են
Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար
Վայելեք «Իրական Հայաստան․ Հայաստանի Հանրապետություն» երգը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներն այցելել են Մատենադարան, ծանոթացել նմուշներին
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են մեքսիկական ներդրումների ներգրավման հնարավորությունները
Թուրքիան աջակցում է Սիրիայում միասնական և անկախ պետության պահպանմանը. Էրդողան
Թրամփը զգուշացրել է՝ կարող է «պայթեցնել Իրանը», եթե իր դեմ մահափորձ կատարվի
Նարե՛կ ջան, որսորդությամբ զբաղվելու փոխարեն առաջարկում եմ՝ պետբյուջե փոխանցես 105,3 մլն դրամը. Պապոյան
Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը
Ով կլինի «մերձևովականների» վարչապետի թեկնածուն. Կարեն Կարապետյանը ապահովագրե՞լ է իրեն
Կաշառքի մեղադրանքով ձերբակալված ՊԵԿ օպերլիազորներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
ՀԾԿՀ-ն հետաձգել է էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում պարտադիր մուտքի ժամկետները
Հաստատվել են օտարերկրացիների և կացության կարգավիճակի բիոմետրիկ քարտերի օրինակները
Լանջաղբյուրում ոչխարաբուծության զարգացման ծրագրով ձեռք է բերվել 267 գլուխ Էդիլբաևյան ցեղի տոհմային ոչխար
Սպասվում են ձյան տեղումներ, բուք. ջերմաստիճանը կնվազի
Շիրակում 200-ից 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող ուսուցիչներ կան․ Առուշանյանը մանրամասնում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT