Կձևավորվեն կայուն հիմքեր երկրի թվային տնտեսության զարգացման համար. ԲՏԱ նախարար

04/12/2025 schedule19:10

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Օրինագծերին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 9:

ԱԺ դեկտեմբերի 3-ին կայացած լիագումար նիստում օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ներկայացնելով օրենքների նախագծերի փաթեթը՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ վերջինս կկարգավորի Հայաստանում կիբեռպաշտպանության, կիբեռանվտանգության և կիբեռհիգիենայի կանոնները՝ թիրախավորելով երկրի համար կարևոր ենթակառուցվածքների և կենսական նշանակության ոլորտներում ծառայությունների կիբեռպաշտպանությունը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում։

Նշվել է, որ առաջին և երկրորդ ընթերցումների ընթացքում նախագծերում որոշակի փոփոխություններ են կատարվել՝ հաշվի առնելով Կառավարության և ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջարկները։

Նախարարն ընդգծել է, որ «Հայաստան» խմբակցության առաջարկներից առանցքայինն ու բովանդակայինը վերաբերում էր նոր ստեղծվող ինքնավար մարմնի՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամների առաջադրման կարգին։ Եթե առաջին ընթերցման տարբերակում նախագծով առաջարկվում էր, որ հանձնաժողովի հինգ անդամներին պետք է առաջադրի գործադիրը, ապա «Հայաստան» խմբակցության առաջարկով Ազգային ժողովի խմբակցություններին ևս հնարավորություն է տրվում մեկական թեկնածուներ առաջադրելու և ներկայացված լինելու հանձնաժողովում։ Նախարարը գոհունակություն է հայտնել, որ կառուցողական երկխոսության արդյունքում հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրությունը կլինի համատեղ՝ Կառավարության, ԱԺ մեծամասնության և ընդդիմության մասնակցությամբ։

Մխիթար Հայրապետյանը նաև մանրամասնել է, որ նոր փոփոխություններով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համար սահմանվել է պարտականություն՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի դիմումի հիման վրա աջակցել վերջինիս տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում։

Ամփոփելով խոսքը՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կձևավորվեն կայուն հիմքեր երկրի թվային տնտեսության զարգացման համար։

Որակյալ և անվտանգ տվյալների օգտագործումը կդառնա կարևոր խթան անձի, պետության և բիզնեսի տեղեկացված ու տվյալահեն որոշումների կայացման գործում, իսկ հասարակության վստահությունը թվային համակարգերի և լուծումների նկատմամբ էապես կբարձրանա՝ էլեկտրոնային ծառայությունները դարձնելով ավելի մատչելի, հարմարավետ և լայնորեն կիրառելի։

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետական-իրավական հարցերով հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը։ Նա ընդգծել է ներկայացված փաթեթի կարևորությունը՝ նշելով, որ մի շարք քննարկումների արդյունքում կարևոր լրամշակումներ են կատարվել։ Մինասյանը նաև մի քանի հարցեր է հնչեցրել, որոնք վերաբերել են Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ստեղծման և օրենքների փաթեթի կիրարկման ժամկետներին, կիբեռպաշտպանվածության ստանդարտներին։

Եզրափակիչ ելույթում արձագանքելով պատգամավորի հարցադրումներին՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանում արդեն գործում է AM-CERT-ը՝ Հայաստանի միջադեպերի արձագանքման ազգային թիմը, որի հիմնական առաքելությունն է արձագանքել կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վրա կատարված կիբեռմիջադեպերին, համակարգել դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Նախարար Հայրապետյանը հավելել է, որ Տեղեկատվական համակարգերի կարգավորման նոր մարմնի ձևավորման մեկնարկը նախատեսվում է տալ օրենքի ընդունումից և ուժի մեջ մտնելուց 2-3 ամսվա ընթացքում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1127 դիտում

Պատասխանում է՝ բռունցքով հարվածելով քաղաքացու դեմքին. Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել

Բռնցքամարտի ԱԱ. Արարատ Հարությունյանը նոկդաունի է ենթարկել մրցակցին

«88» սուպերմարկետների ցանցը պաշտոնական հայտարարություն է տարածել

Քննարկվել է 2026-ի խորհրդարանական ընտրություններին ՔՊԿ համամասնական ցուցակի ձևավորման կարգը

Հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Բենժամեն Հադադը. ինչ են քննարկել նախարարները Վիեննայում

Վարչապետը հաստատել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

Դեսպան Բալայանը Լյուվենի ուսանողներին է ներկայացրել վաշինգտոնյան համաձայնագրերն ու «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ընդունվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը. ինչ է այն նախատեսում

ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների շուրջ

Հայտնի է՝ որ դատավորն է քննելու Արշակ Խաչատրյանի կալանքի միջնորդությունը. երբ կկայանա նիստը

«Հոկտեմբերի 27»-ի արյունը հանգիստ չի տալիս. եկեղեցին կառավարվում է այլ տեղից. արքեպիսկոպոս Միրզախանյան

Սա այլևս միայն մեկ մարդու մասին պատմություն չէ. նման գործերը չպետք է կորչեն կուլիսներում. Բաբաջանյան

Կան բնակավայրեր, որտեղ ուսուցիչն ամենաբարձր վարձատրվող բնակիչն է. Հարությունյան

Արշակ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Մեր տարածաշրջանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ. ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թթ․ ռազմավարական ծրագիրը

Ինչ է գրել Սերժ Սարգսյանը Պուտինին ուղղված նամակում. լուրջ տվյալներ են բացահայտվել. տեսանյութ

Կթոթափվի դատարանների ծանրաբեռնվածությունը, կապահովվի գործերի քննության առավել կարճ ժամկետ

ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցով ՃԵԿ կանոնների խախտում կատարած օտարերկրացին տուգանքը կվճարի սահմանին

Կձևավորվեն կայուն հիմքեր երկրի թվային տնտեսության զարգացման համար. ԲՏԱ նախարար

Հակամարտությունն անցյալում է, Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են իրենց ամենախաղաղ և կայուն շրջանը. Բայրամով

От создателей - Իսպանիայում տուն ունի. Հարությունյանը՝ «88» սուպերմարկետներն իրեն պատկանելու կարծիքների մասին

Ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության խնդիրը աշխատանքային իրավունքի և երկրի երկարաժամկետ զարգացման հիմնահարցերից է

Հայտնի է՝ ինչու է ձերբակալվել Արշակ Խաչատրյանը

ՄԻՊ-ը դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր է քննարկել

Հարավային Կովկասի՝ տրանսպորտային հանգույցի վերածվելու ներուժի իրացումը կվերափոխի տարածաշրջանը. Միրզոյան

Արշակ Խաչատրյանը ձերբակալվել է

Մարիա Զախարովան տրտնջացել է, մեղադրել Հայաստանին ու գովերգել ՌԴ-ին

Աննա Հակոբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազի անունով ստացված հաղորդմանը ընթացք է տրվել

Կապան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 4.16 հա մակերեսով հողամասի նկատմամբ. վարչապետ

Ինչու են Բրյուսովի համալսարանի աղջիկներն իրար ծեծել. երկուսը հարազատ քույրեր են. մանրամասներ

Հայաստանում Բրիտանիան առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդն է նշանակել

Հանդիպել են ՀՀ և Հունգարիայի ԱԳ նախարարները. քննարկվել է երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ

Դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով սահմանված կարգով քննել ահազանգերը. Աննա Հակոբյան

Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սարգիս Փարսադանյանը

Ազգային ժողովն ընդունեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը

Աճ տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 4-ին

ԱԺ-ն ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կլինի 1,5 տարի 2-ի փոխարեն. ԱԺ-ն ընդունեց որոշումը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Նալբանդյան փողոցում