Երևան
12 °C
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի ձերբակալությանն ու հարուցված հանրային քրեական հետապնդմանը մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում:
«Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շուրջ ընթացող քրեական գործը լուրջ փորձություն է պետության, եկեղեցու և հասարակական վստահության համար։ Մեղադրանքը վերաբերում է այն պնդմանը, թե 2018-ին Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող շարժման մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց է տեղադրվել։
Սա այլևս միայն մեկ մարդու մասին պատմություն չէ, այլ հարցադրում՝ ինչպիսի գործելաձև է տարիներ շարունակ ձևավորվել փակ միջավայրերում։
Այս իրավիճակում պետական մարմինների պատասխանատվությունն առավել մեծ է։ Ազգային անվտանգության ծառայությունը, Քննչական կոմիտեն և դատախազությունը պարտավոր են գործել այնպիսի բաց, հասկանալի և բարձր մակարդակով, որ հասարակության համար կասկածի տեղ չմնա ո՛չ մեղադրանքի հիմքերի, ո՛չ փաստերի, ո՛չ էլ ընդունվող որոշումների նկատմամբ։
Միևնույն ժամանակ անսակարկելի է մի սկզբունք․ մինչև դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը յուրաքանչյուր անձ համարվում է անմեղ։ Հենց այդ պատճառով է, որ նախաքննությունն ու հետագա դատական ընթացքը պետք է լինեն փաստարկված, հիմնավոր և հանրության համար հնարավորինս տեսանելի։
Եթե ուզում ենք վստահելի պետություն և հարգված դատարան, նման գործերը չպետք է կորչեն կուլիսներում․ դրանք պետք է դառնան օրենքի գերակայության, ոչ թե ընտրովի արդարադատության փորձաքար»,- գրել է Բաբաջանյանը։
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին ավելի վաղ հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում):
Վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ոչ թե 74, այլ 100%-ով էիք գույք տալիս օտար պետությանը. այս պատմության մեջ «ողորմելին» ո՞վ է, այ «ողորմելիներ»
Մոլորակների շքերթը կհասնի իր գագաթնակետին․ լուսանկար
Չեմ կարողանում հավատալ, որ լուծեցիք Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը․ Թրամփը կրկին խոսել է Պուտինի մասին
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա
Այ անթասիբներ. Եզրասը հանցագործ է, չի կարող գալ Հայաստան, դրա համար ժողովը դրսում են անում. տեսանյութ
Փլուզվել է Երևանի դպրոցներից մեկի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը
Անահիտ Ավանեսյանն այցելել է վերանորոգված և վերազինված Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն
Թալանել են բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը․ չհրկիզվող պահարանի պարունակությունն ամբողջությամբ տարել են
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոն
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց խնդիրները
Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է
Կամո Ցուցուլյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել
Էլ ՌԴ-ի ջեբում չենք. Ադրբեջանը խաղեր չի տա, եթե մեկը խանգարի TRIPP-ին, ուրիշ խնդիրներ են առաջանալու. տեսանյութ
Մեր սեփական «Միշիկը» չունենք, չենք էլ ուզում ունենալ, որ մտնի, պաշտոնյաներին ծրարով փող տա․ վարչապետ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանը
Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանն անդրադարձել է Լավրովի նախօրեի մտահոգություններին
Դատարան են հանձնվել Վարդան Ղուկասյանի փեսայի, որդու և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նյութերը․ մանրամասներ
Երկաթգիծը ձեր խմբակցության ղեկավարն ու քաղաքական առաջնորդը իրար հետ քանդել, ծախել են․ Փաշինյանը՝ Խաչատրյանին
Մանիպուլյացիա են. Միրզոյանը ընդդիմության՝ Ֆիդանի հայտարարությունների մեկնաբանության մասին
Ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա. Փաշինյան
Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ նման մրցանակի. վարչապետը՝ «Զայեդ» մրցանակի մասին
9602 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն. ԿԳՄՍ նախարար
Գործ ունենք «վտանգավոր աղբյուրով» երթևեկության մեջ մտնող մարդկանց հետ. փոփոխությունների պետք է գնանք. նախարար
Դադարեցնում եմ լիազորություններս ԱՍՀ նախարարի տեղակալի պաշտոնում. Դավիթ Խաչատրյան
Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ և Ջերմուկից մինչև Կապան ճանապարհները կցորդով բեռնատարների համար փակ են
Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար
Վայելեք «Իրական Հայաստան․ Հայաստանի Հանրապետություն» երգը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներն այցելել են Մատենադարան, ծանոթացել նմուշներին
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են մեքսիկական ներդրումների ներգրավման հնարավորությունները
Թուրքիան աջակցում է Սիրիայում միասնական և անկախ պետության պահպանմանը. Էրդողան
Թրամփը զգուշացրել է՝ կարող է «պայթեցնել Իրանը», եթե իր դեմ մահափորձ կատարվի
Նարե՛կ ջան, որսորդությամբ զբաղվելու փոխարեն առաջարկում եմ՝ պետբյուջե փոխանցես 105,3 մլն դրամը. Պապոյան
Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը
Ով կլինի «մերձևովականների» վարչապետի թեկնածուն. Կարեն Կարապետյանը ապահովագրե՞լ է իրեն
Կաշառքի մեղադրանքով ձերբակալված ՊԵԿ օպերլիազորներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
ՀԾԿՀ-ն հետաձգել է էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում պարտադիր մուտքի ժամկետները
Հաստատվել են օտարերկրացիների և կացության կարգավիճակի բիոմետրիկ քարտերի օրինակները
Լանջաղբյուրում ոչխարաբուծության զարգացման ծրագրով ձեռք է բերվել 267 գլուխ Էդիլբաևյան ցեղի տոհմային ոչխար
Սպասվում են ձյան տեղումներ, բուք. ջերմաստիճանը կնվազի
Շիրակում 200-ից 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող ուսուցիչներ կան․ Առուշանյանը մանրամասնում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT