Երևան
12 °C
Տնտեսագիտական համալսարանի ուսանողները եւ դասախոսները հավաքվել են ՀՀ Կառավարության շենքի դիմաց եւ պահանջում են, որ Դիանա Գալոյանը վերջապես հաստատվի բուհի ռեկտորի պաշտոնում։
Ասում են՝ հոգնել են տիրող անորոշությունից, արդեն տեւական ժամանակն է՝ բուհը ղեկավարում են պաշտոնակատարները։ Բուհի պրոռեկտոր Արմեն Գրիգորյանի խոսքով՝ նախկին պաշտոնակատարը՝ Ռուբեն Հայրապետյանը, բուհում մի շարք անօրինություններ է արել, անձնակազմին գրգռել իր դեմ, այդ պատճառով հարցը նրա հրաժարականին է հասել։
Այնուհետեւ եկել է Դիանա Գալոյանը, որին Հայրապետյանը նույնաբովանդակ մեղադրանքներ է հղել, սակայն ստեղծվել է ականավոր մարդանցից կազմված հանձնաժողով, եւ պարզ է դարձել, որ Գալոյանի գիտական աշխատանքում համընկնումներ կան, սակայն այն գիտականության վրա չի ազդում. «Մենք հավաքվել ենք իր շուրջ, որովհետեւ նա անձնապաշտությունից համալսարանը տարել է դեպի գաղափարապաշտություն։ Հետայսու մենք ազատ մարդանց համալսարան ենք, անկախ քաղաքական ու կրոնական հայացքներից»։
Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում համալսարանի խնայողություններն աճել են 444 միլիոն դրամով։ Հավաքվածները նշում են՝ բոլորով են ընտրել Գալոյանին ու ցանկանում են՝ նա իրենց բուհը ղեկավարի։ Ներկաների մեջ է նաեւ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսագիտական համալսարանի դասախոս Միքայել Մելքումյանը, որը հավաքվածների պահանջն օրինական է համարում։
Նրա խոսքով՝ խորհուրդն օրինական ընտրել է ռեկտորին, այժմ Կառավարությունը չի ընդունում որոշում, իսկ բուհը անորոշության պայմաններում չի կարող լինել։ Դասախոսներից Յուրի Հովականյանը նշեց, որ արժանավոր է համարում Գալոյանին՝ ի տարբերություն նախորդի: Նրա խոսքով՝ Գալոյանը հասուն է, կազմակերպչական ընդունակություններ ունի, գիտի վարվել ինչպես ավագի, այնպես էլ կրտսերի հետ, հարգում են նրան դասախոսներն ու ուսանողները։ Հավաքվածները պնդում են՝ որեւէ քաղաքական պահանջ չունեն, ուղղորդված չեն, ու չի կարող ոչ ոք այսքան մարդու ստիպել, որ հավաքվեն գան այստեղ։
Նշենք, որ պրոռեկտորը եւս 3 հոգու հետ այսօր Կառավարության շենքում հարցը ներկայացրել է։ Նրանց, սակայն, պատասխան դեռ չեն տվել, այն կլինի ավելի ուշ։ Այդ ընթացքում համալսարանում կսպասեն, իսկ բաց թողած դասերը լրացնելու են։
Հիշեցնենք, որ տնտեսագիտական համալսարանի խորհուրդը ռեկտորի մրցույթ էր անցկացրել հուլիսի 17-ին: Այդ պաշտոնում ընտրվել էր Դիանա Գալոյանը: Տեղի ունեցող մրցույթին զուգահեռ հայտնի էր դարձել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի հրամանը, ըստ որի՝ Դիանա Գալոյանը զրկվել էր դոկտորի գիտական աստիճանից, մինչդեռ դրա առկայությունը կարեւոր պայման է՝ ռեկտորի պաշտոնի հավակնորդների համար: Այդուհանդերձ, Գալոյանն ընտրվել էր, իսկ ավելի ուշ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով չեղարկվել էր նրան՝ գիտական աստիճանից զրկելու որոշումը: Այդուհանդերձ, թափուր պաշտոնի մրցույթից երկու ամիս է անցել, բայց Գալոյանի հաստատումն այդ պաշտոնում դեռ տեղի չի ունեցել: Կառավարությունը պատճառների մասին առայժմ լռում է:
Թե՛ Դիանա Գալոյանին եւ թե՛ դրանից առաջ նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին մեղադրում էին դոկտորական ատենախոսության մեջ գրագողություն անելու, հղումները պատշաճ չներկայացնելու համար: Հենց դա էլ, ըստ էության, դարձավ Հայրապետյանի հրաժարականի պատճառը, թեպետ խնդիրը, իհարկե, ի հայտ էր եկել այն բանից հետո, երբ նա ձեռնամուխ էր եղել նոր ու խիստ չափորոշիչներով դասախոսների մրցույթ անցկացնելուն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT