Երևան
12 °C
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գործող Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքը 2017 թվականից սկսել է հիմնանորոգել: Այսօր այն արտաքինից գրեթե պատրաստ է, կատարվում են ներքին հարդարման աշխատանքները:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ 2021 թվականի գարնանը այն արդեն լիովին պատրաստ կլինի ներկայացումների համար: Արագ տեմպերով սկսվել են ներքին հարդարման աշխատանքները. նոր բազկաթոռներն արդեն Թբիլիսիում են, մոտ օրերս կլուծվի նաեւ ներքին լուսավորման հարցը:

Թատրոնը 10 եւ ավելի տարի չի գործել սեփական շենքում, սակայն ստեղծագործական աշխատանքները երբեք կանգ չեն առել: Ավելի քան 83 տարվա պատմություն ունեցող թատրոնի նախկին շենքը գտնվել է նույն տեղում՝ Թբիլիսիի ամենահին թաղամասերից մեկում՝ Հավլաբարում: Վթարային շենքը սարսափելի վիճակում է եղել, եւ երբ որոշել են ամրապնդում անել, որպեսզի գոնե անվտանգ լինի այնտեղ աշխատելը, պարզվել է, որ հնարավոր չէ, քանի որ սարսափելի շատ ու խոր ճեղքեր են եղել: Որոշվել է նույն տեղում կառուցել նոր շենք:

«Մենք տարածք չենք կորցրել, 12 նոր օթյակ ենք ունենալու: Մեծ դահլիճից բացի, ձեռք ենք բերել նաեւ 140 տեղանոց փոքր դահլիճ»,- ասաց գեղարվեստական ղեկավարը եւ նկատեց, որ նորակառույց շենքը հագեցած է լինելու ժամանակակից բոլոր հնարավորություններով, իր մեծ եւ փոքր դահլիճներով, բեմով ու լուսավորությամբ:
«Այս տարիների ընթացքում բուռն ստեղծագործական աշխատանք ենք ունեցել, աշխատել այնպես, ինչպես Վրաստանի մնացած թատրոնները: Տարեկան ունեցել ենք մոտ 70 ներկայացում եւ 4-ից 5 պրեմիերա: Սակայն միակ խնդիրը տարածքն է եղել՝ Վրաստանի այլ թատրոններում ենք հանդես եկել: Իհարկե՝ մեն ունենք մեր մշտական այցելուն, մեր հանդիսատեսը, բայց կողքի թատրոններ սկսել են դժվար են գալ: Սա էլ երեւի ազգային բան է, ուզում են իրենց տանը լինել»,- նկատեց Բայանդուրյանը:

Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ նոր կորոնավիրուսի պաճառով թատրոնը ստեղծագործական առումով գրեթե չտուժեց, բացաառությամբ՝ հյուրախաղերը: Սահմանափակումների պատճառով թատրոնը ստիպված չեղարկել է ինչպես Հաայստանի, այնպես էլ արտերկրի հյուրախաղերը:
Բայանդուրյանը հայտնեց, որ Թբիլիսիի հայկական թատրոնը հուլիսին եւ օգոստոսին հյուրախաղերով եղել է Վրաստանի հայաշատ վայրերում՝ Քվեմո Քարթլիում եւ Ջավախքում. «Քանի որ այստեղ թույլ էին տալիս 200 հոգանոց բացօթյա ներկայացումներ ունենալ, մենք որոշեցինք այդ առիթն օգտագործել եւ մեր խաղացանկային ներկայացումներով հանդես գալ Վրաստանի հայաբնակ վայերերում: Բարեկամական ու շատ ջերմ ընդունելություն ունեցանք: Մենք այնտեղ երբեւէ չէինք տեսել այդքան երիտասարդներ, որոնք այդքան անհամբեր սպասեին թատրոնի վերաբացմանը: Նախկինում մարդիկ այնտեղ այդքան էլ հետքրարավաած չէին թատերակաան կյանքով: Այս անգամ պատկերն այլ էր: Եվ վերջապես, Թբիլիսիի հայկական թատրոնը միայն թիֆլիսահայերին չպիտի ծառայի, մենք պարտավոր ենք նաեւ շրջաններին ծառայելու»:
Թատրոնում պատրաստվում էին հոկտեմբերի մեկից ներկայացումներ խաղալ, սակայն Վրաստանում թատրոնների գործունեությունը կրկին հետաձգվել է: Եթե կորոնավիրուսը Վրաստանում կրկին գլուխ չբարձրացնի, ապա նոյեմբերի մեկից տեղի բոլոր թատրոնները կսկեն գործել իրենց բնականոն հունով:
Իսկ ինչ վերաբերում է շինարարությանը, ապա Արմեն Բայանդուրյանը վստահեցրեց՝ այն ոչ մի վայրկյան կանգ չի առել. «Գեղեցկություն է ծնվում մեզ հետ, մեր աչքի առաջ»:
Թբիլիսիում գործող հայկական թատրոնը պետությունից տարեկան 400 հազար լարի գումար է ստանում, 1,5 միլիոն դրամ էլ ՀՀ կառավարությունն է հատկացնում: Գումարները հիմնականում բեմադրությունների եւ հյուրախաղերի համար են օգտագործում: Բայանդուրյանի խոսքով՝ գումարի մեծ մասը ծախսվում է տարբեր թատրոններ վարձակալության համար: Առաջիկայում իրենց շենքն ունենալու դեպքում հնարավոր կլինի այն ավելի արդյունավետ օգտագործել:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում Բայանդուրյանը հայտնել էր, որ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հովանավորությամբ է որոշվել այն զրոյից կառուցել: Նախկին վարչապետի այս քայլը վիրահայերն անաչափ բարձ են գնահատում՝ հպարտությամբ փաստելով, որ անկախությունից հետո Վրաստանում ոչ մի թատերական շենք չի կառուցվել, հայկական պետական թատրոնի շենքն առաջինն է:
Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքը կառուցվել է 1936 թվականներին, վերջին անգամ հիմնանորոգվել՝ 1972 թվականին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT