Տեղաշարժման թերթիկը լրացնելը մեկ րոպե էլ չի տևում, բայց ազատում է 100․000-200.000 դրամ տուգանքից

Դեռ երեք օր առաջ արտակարգ դրության կանոնների խստացման շրջանակում պարետատան կողմից հրապարակվել է այս տեղաշարժման թերթիկը, որը տնից դուրս եկող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իր մոտ՝ լրացված վիճակում։

Տեղաշարժման ձեւաթուղթը կարելի է ձեռք բերել թերթի կրպակներից (տրվում են անվճար), ներբեռնել եւ տպել տանը կամ էլ դրա օրինակով գրել ու լրացնել ձեռագիր: Կա նաեւ հեռախոսային հավելված, որը հեռախոսում ներբեռնելու, դրանով ձեւաթուղթը լրացնելու եւ պահպանելու պահին իսկ երեւում է ոստիկանությունում:

Սակայն, ինչպես ցույց են տալիս հարցումները, քաղաքացիների մի զգալի մասը տնից դուրս գալիս հաշվի չի առնում, որ անձամբ պետք է լրացնել եւ նոր դուրս գալ՝ ենթադրելով, որ եթե ոստիկանն իրենց ստուգի, այդ պահին օրենքի ներկայացուցչի մոտ եղած ձեւաթղթում, նրա օգնությամբ կլրացնի: Իրականում, երբ ոստիկանը ստուգի ու տեսնի, որ Ձեզ մոտ լրացված ձեւաթուղթ չկա, նա ոչ թե կօգնի լրացնել իր մոտ եղած թղթի վրա, այլ կտուգանի 100 հազարից 200 հազար դրամով:

Երբեմն էլ քաղաքացիները ենթադրում են, որ եթե իրենց տնից շատ չեն հեռանալու, կարող են եւ չունենալ «ձեւական թուղթը»: Իրականում մի քանի մետր, թե տասնյակ կիլոմետրեր՝ տարբերություն չկա: Եթե ձեւաթուղթ չունեք, կտուգանվեք:

Մեղմացուցիչ հանգամանք չէ նաեւ դեղատուն գնալը, ջերմիջեցնողի կարիք ունենալը, գրպանից հանված-ներկայացված դիմակներն ու դեղերը որեւէ նշանակություն չեն ունենում: Իրականում որքան էլ շտապեք, թղթի վրա ութ գիծ քաշելն ու տասը-քսան բառ գրելը, ժամանակատար չէ. միջինը կես րոպե է տեւում, իսկ խնայում է զգալի գումար:

Ընդգծենք նաեւ, որ ձեւաթղթի հետ միասին անպայման հարկ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

Մեր երկրում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ընդունված այս սահմանափակումներն առնվազն մեկ շաբաթով են, թեպետ երեկ առողջապահության նախարարը նշեց, որ չի բացառվում՝ այս կարգը երկարաձգվի:

Այնպես որ, կրկնենք՝ փողոց դուրս եկած բոլոր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ, որը պետք է նշված լինի ձեւաթղթում:

«Կենսական անհրաժեշտ»-ը հստակ սահմանված չէ, այստեղ կառավարությունը քաղաքացիներին հնարավորություն է տալիս անձամբ որոշել՝ ինչն է իրենց համար կենսական անհրաժեշտություն: Իհարկե, պետք է հիշել, որ այս անհրաժեշտությունը հավասարակշռվում է նաեւ այն վտանգին, որին ենթարկում է քաղաքացին իրեն եւ այլոց այդ անհրաժեշտության բավարարման համար: Նկատի ունենանք, որ այս բոլոր կանոնների միակ նպատակը վարակի տարածումը կանխելն է մարդկանց շփումները սահմանափակելու միջոցով, շփումները անվտանգության կանոնների համապատասխան՝ մեկ-երկու մետր հեռավորությունից, դիմակով իրականացնելը վերահսկելով:

Եթե, օրինակ, գյուղում ապրող երիտասարդն առավոտյան իր տնամերձ հողամասում պիտի հողային աշխատանքներ անի, որեւէ հիմք չկա պնդելու, որ դա որեւէ հավելյալ վտանգ է ներկայացնում: Իսկ եթե 70-ամյա թոքային հիվանդությամբ, ծխող պապիկը գյուղամիջով պիտի անցնի, հանդ բարձրանա նույն հողային աշխատանքներն անելու համար, բնական է, որ դա հավելյալ վտանգ է արտակարգ դրության պայմաններում, թերեւս՝ չարդարացված: Սակայն եթե այդ աշխատանքները նրա համար կենսական անհրաժեշտություն են, ու ինքը դրա համար ձեռնարկում է անվտանգության բոլոր միջոցառումները՝ երկու մետրից ավելի չի մոտենում համագյուղացիներին, նրանց ձեռքով չի բարեւում, նրանց հետ շփվում է միայն բժշկական դիմակով, ապա ռիսկը նվազեցվում է:

Եթե մարդու նյարդերը ծայրահեղ լարվում են՝ քաղաքային փոքրիկ բնակարանի մի պատից մյուսն անընդհատ անցնելով, առաջանում են մկանային խնդիրներ կամ որոշակի հիվանդությամբ պայմանավորված՝ նրան պետք է ամեն օր որոշակի տարածություն քայլել, ապա միանշանակ է, որ կարելի է ընտրել դա անելու պակաս ռիսկային պահ՝ բազմաբնակարան շենքից դուրս գալ, օրինակ, ոչ թե վերելակով, այլ աստիճաններով, չշփվել հարեւանների հետ կամ շփվել դիմակով, սոցիալական հեռավորություն պահելով:

Եվ իհարկե, գնումների անհրաժեշտություն պարբերաբար ունենում են բոլորը, եւ ոչ ոք դա չի արգելում: Միայն թե գնումների գնալիս պետք է պահանել հիգիենայի եւ արտակարգ դրության կանոնները՝ սոցիալական հեռավորություն պահել, հազալ-փռշտալ արմունկի վրա, փակ տարածքում կրել դիմակ, հերթ կանգնել՝ նախորդ մարդուց 1-1.5 մետր հեռու, հաշվի առնել օրվա ժամը: Չմոռանանք՝ 10:00-12:00-ը խանութները սպասարկում են միայն թոշակառումներին: Եվ մի անգամ էլ կրկնենք՝ տուն հասնելուն պես լվացվել, լվանալ, ախտահանել ինչ հնարավոր է:

Վերջում հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 09:00-18:00-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 349 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ մարտի 26-ի ժամը 18-ը՝ 635 անձի նկատմամբ, 299՝ մայրաքաղաքում, 336-ը՝ մարզերում։

Այնպես որ, եթե ձեզ համար կենսական անհրաժեշտությամբ պայմանավորված պիտի դուրս գաք տնից, չմոռանաք վերցնել Ձեր անձը հաստատող փաստաթուղթն ու լրացնել տեղաշարժման թերթիկը, եւ խնդրում ենք՝ «Նպատակը» տողը լրացնելիս հիշեք, որ հարկ է ողջամտորեն օգտվել տնից դուրս գալու իրավունքից՝ բարեխղճորեն չվտանգելով Ձեր եւ այլոց կյանքն ու առողջությունը: Սա Ձեր անձնական-սոցիալական պատասխանատվությունն է:

Տպել
4064 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն