Եղանակը տաքանալուն զուգահեռ կորոնավիրուսը կնահանջի՞, ինչը հատուկ է գրիպին. ԱՆ պաշտոնյայի մեկնաբանությունը

Հայաստանում թեեւ կորոնավիրուսի նոր ենթատեսակով հիվանդացության դեպք չի արձանագրվել, մեր երկիրը պատրաստ է վիրուսի հնարավոր հայտնաբերման դեպքում անել ամեն հնարավոր բան: Մինչ այժմ հոսպիտալացված եւ թեստավորված բոլոր 83 հոգու դեպքում պատասխանները եղել են բացասական:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը՝ հավելելով, որ մինչեւ այժմ վերահսկողություն է իրականացվել 2000-ից ավելի մարդկանց նկատմամբ: Միեւնույն ժամանակ կատարվում է կարողությունների գնահատում, որպեսզի մասսայական դեպքերի ժամանակ պարզ լինի՝ որ մարզի, որ հիվանդոցներում են հոսպիտալացվելու հիվանդները:

Նրա խոսքով՝ վարակի տարածման պարագայում պացիենտների բաշխվածությունը լինելու է ըստ շրջանների: Մայրաքաղաքում կամ նրա հարակից տարածքներում հայտնաբերման դեպքում հիվանդները կտեղափոխվեն Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկա, ինչպես մինչեւ այժմ հոսպիտալացված 83 հոգու մեծամասնությունը, Շիրակի մարզի դեպքում՝ Գյումրու ինֆեկցիոն կլինիկա եւ այլն:

Վանյանն ընդգծեց, որ այսօր մեր երկրում կան անհրաժեշտ համազգեստներ, հիվանդների տեղափոխման համար թթվածնով հագեցված հարմարանքներ, իսկ այն հիվանդանոցները, որոնք այդ բոլորն ունեն քիչ քանակությամբ, անվտանգությունից ելնելով մոտակա օրերին դրանք կհամալրեն: «Մի բան էլ ավելի կարողություններ ունենք մենք այսօր, որպեսզի լիարժեք կարողանանք կորոնավիրուսը հաստատված հիվանդին մեկուսացված պահել»,- վստահեցրեց նախարարության պաշտոնյան:

Նույնը վերաբերում է նաեւ կորոնավիրուսն ախտորոշող լաբորատոր թեստերին: «Մենք թեստերի խնդիր ընդհանրապես չունենք»,- նշեց Վանյանը՝ ավելացնելով, որ այս պահին դրանց թիվը 600-700 է, եւս 1000 թեստ Հայաստան կբերվի առաջիկայում: Հիշեցնենք, որ Հայաստան ներկրված ախտորոշիչ թեստերի առաջին խմբաքանակը 200 հատ էր: 

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի սահմանի փակմանը, նա նշեց, որ դա ռիկսը նվազեցնելու ժամանակավոր գործընթաց է եւ հետագայում իրավիճակը գնահատելով եւ խորհրդակցելով գործընկերների հետ՝ կորոշվի՝ ինչ անել:

Գործընթացը չի սահմանափակվի միայն վերը նշվածով: Այսօրվանից հասցեական քարտերի միջոցով վերահսկողություն կարվի մյուս ռիսկային գոտում գտնվող երկրներից՝ Իտալիայից, Կորեայից, Ճապոնիայից ժամանած մարդկանց նկատմամբ: Ինչպես Չինաստանից եկածների դեպքում, նրանց հետ եւս հիվանդության գաղտնի շրջանն ընդգրկող ժամանակահատվածում կապ կպահպանեն բժիշկները:

Կորոնավիրուսի այս նոր ենթատեսակը թեեւ նորանոր երկրներ է ընդգրկում ու շարունակում է  արագորեն տարածվել, Չինաստանում իրավիճակը սկսել է կայունանալ, ու չի բացառվում, որ այս հիվանդությունը նահանջի եղանակի տաքանալու դեպքում: Պատասխանելով ՀԺ-ի հարցին, թե որքանով է հավանական, որ գրիպի նման սա էլ սեզոնային բնույթ ունենա եւ սկսի նահանջել օրերը տաքանալուն զուգահետ, Արտավազդ Վանյանը պատասխանեց, որ թեպետ նոր կորոնավիրուսը լավ ուսումնասիրված չէ եւ պարզ չէ՝ այն ինչքան կարող է պահպանվել շրջակա միջավայրում, այնուամենայնիվ ջերմաստիճանի բարձրացումը միանշանակ ունենալու է իր դրական ազդեցությունը, ինչպես մնացած վիրուսների դեպքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3282 դիտում

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են