Նովրուզին զբոսաշրջիկների թիվը գուցե մեծ չլինի, բայց դա միայն կորոնավիրուսով չէ պայմանավորված․ իրանագետ

 

Հայաստան-Իրան սահմանը երկու շաբաթով փակելու որոշումը տնտեսական առումով խնդիր չի առաջացնի։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը՝ հավելելով, որ այս որոշումն ամենեւին ուշացած չէ ու կայացվել է՝ հաշվի առնելով ինչպես առողջապահության հետ կապված խնդիրները, այնպես էլ տնտեսության ոլորտի․

«Երեկ վարչապետը հայտարարեց, որ բեռնափոխադրումներն անխափան իրականացվելու են՝ ինչպես ցամաքային, այնպես էլ օդային։ Այս առումով՝ չեմ կարծում, որ բեռնափոխադրումների հետ կապված որեւէ խոչընդոտ լինի»։

Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերությունների վրա ազդեցությանը, ապա դա, ըստ իրանագետի, եթե լինի, կապված է լինելու ոչ թե Հայաստանի գործողություններով, այլ ընդհանուր իրավիճակով․ «Դա, անշուշտ, ազդելու է առաջին հերթին Իրանի տնտեսության վրա, ապա նաեւ կարող է որոշակի բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն Հայաստանի, այլեւ սահմանակից մյուս պետությունների տնտեսության վրա»։

Անդրադառնալով քննարկումներին, թե սահմանը փակելու որոշումն ուշացած էր, մեր զրուցակիցը նկատեց՝ պետք է նշել, որ այն ժամանակ, երբ Հայաստանը հայտարարեց սահմանը ժամանակավորապես փակելու մասին, այդ ժամանակ Իրանի ոչ մի սահմանակից երկիր դեռեւս չէր դիմել այդ քայլին․

«Ե՛ւ ՀՀ-ն, ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Վրաստանը, ե՛ւ Աֆղանստանը գրեթե միաժամանակ հայտարարեցին, երեւի մի ժամվա տարբերությամբ, բացառությամբ Իրաքի, որը երեք օր առաջ էր հայտարարել, որ փակում է սահմանը։ Բայց Իրաքն էլ հետագայում պարզաբանեց, որ միայն մեկ անցակետն է փակվել։ Որոշումը ճիշտ էր, եւ այն կայացնողները շատ ռիսկեր են հաշվի առել, որոնք գուցե հանրությունն ինչ-ինչ պատճառներով չգիտի, շատ գործոններ են հաշվի առնվել»։

Այս տարվա մարտի 20-ին նշվելու է իրանական Ամանորը՝ Նովրուզը։ Իրանագետից հետաքրքրվեցինք՝ կորոնվիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված՝ հնարավո՞ր է Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը նվազի, եւ դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տնտեսության վրա։ Իսրայելյանը կարծիք հայտնեց, որ, այսպես, թե այնպես, եթե նույնիսկ վիրուսի այս իրավիճակը չլիներ, սահմանը փակելու հարց չառաջանար, երկու գործոն կար, որոնցով պայմանավորված՝ զբոսաշրջիկների թիվը քիչ էր լինելու․

«Նախ, Իրանում տնտեսական ճգնաժամ է, քաղաքացիները լուրջ խնդիրներ ունեն, եւ պետք է նշել, որ նախորդ տարի եւս առանձնապես տուրիստների հոսքն այդքան էլ մեծ չէր ոչ միայն Հայաստան, այլ նաեւ մյուս երկրներ։ Հայաստանն, իհարկե, առաջին շարքերում է եղել իրանցի զբոսաշրջիկների համար, բայց պետք է նշել նաեւ, որ Իրանի կառավարությունը վերջերս որոշում կայացրեց, ըստ որի քաղաքացիներն ամեն անգամ երկրից դուրս գալիս մաքսային տուրք պետք է վճարեն։ Այսինքն՝ առաջին անգամ չորս հոգանոց ընտանիքը շուրջ 150-200 դոլար պետք է վճարի, եւ այն դեպքում, երբ այս լարված իրավիճակում պատժամիջոցների պատճառով արտարժույթի խնդիր կա։ Իրանի փոխարժեքն արժեզրկվեց դոլարի նկատմամբ, Իրանի քաղաքացիները դոլար գնելու եւ երկրից դուրս գալու մեծ դժվարություն ունեն։ Այս երկու գործոնով պայմանավորված՝ առանց այն էլ քիչ էր լինելու զբոսաշրջիկների թիվը։ Դա են հուշում նաեւ տնտեսական ցուցանիշները։ Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից էլ ենթադրելի է, որ քիչ այցելություններ կլինեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Իրանի առողջապահության նախարարությունն էլ հորդորում է ձեռնպահ մնալ երկրից դուրս գալուց։

Թեեւ իրանագետը թվերով կանխատեսում չարեց, թե զբոսաշրջիկների թվի պակասն ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր պետբյուջեի վրա, այդուհանդերձ նկատեց, որ քանի որ բեռնափոխադրումները չեն ընդհատվելու, այստեղ որեւէ խնդիր չի լինի տնտեսական առումով․

«Մենք նույնիսկ 2019 թվականին ռեկորդային ցուցանիշ արձանագրեցինք Իրան-Հայաստան առեւտրաշրջանառության մեջ՝ 360 մլն դոլար։ 2019 թվականին ՀՀ տարածում տեղի ունեցած լայնածավալ ճանապարհաշինությունը լուրջ դրական ազդեցություն է ունեցել՝ իրանցի առեւտրականներն ու բեռնփոխադրում իրականացնող ընկերությունները նշում են, որ ճանապարհը երեք ժամով կրճատվել է։ Սա դրական ազդեցություն է ունեցել Իրանի գործարար շրջանակների վրա։ Բացի այդ, ԵԱՏՄ շրջանակներում արդեն իսկ դրական արդյունք է արձանագրվել, եւ օրերս Իրանի նախագահը էներգետիկայի նախարարին կարգադրեց միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական հատվածի ղեկավարին հատկապես մեծ ուշադրություն դարնձնել ՌԴ-ի եւ ՀՀ-ի հետ տնտեսական հարաբերություններին, քանի որ ՌԴ-ն համարվում է խոշոր խաղացող ԵԱՏՄ-ում, իսկ ՀՀ-ն միակ ԵԱՏՄ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ»։

Այս տեսանկյունից, ըստ Իսրայելյանի, 2019-ին ՀՀ տնտեսական ներուժը փորձ է արվել լավագույնս ներկայացնել իրանցի գործարար շրջանակներին, եւ նա հույս ունի, որ 2020 թվականին կորոնավիրուսի առաջացրած բացասական հետեւանքները շուտ կվերանան ու կկարողանանք ԵԱՏՄ հարթակն առավելագույնս օգտագործել մեր առեւտրաշրջանառությունը մեծացնելու եւ ՀՀ տնտեսական դիրքերը բարելավելու համար։

Բացի այս, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, ՀՀ կառավարությունն արդեն իսկ հայտարարել է, որ 2020-ին վերջնականպես կավարտենք Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, ինչը ենթադրում է երեք անգամ ավելացնել Իրանից ՀՀ գազի ծավալների ներկրումը, եւ, ըստ այդմ, երեք անգամ էլ մենք ավելի շատ էլեկտրաէներգիա կվաճառենք Իրանին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3968 դիտում

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին