Երևան
12 °C
Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի ժամանակ ընտրվել էր «Այո» քարոզչական կողմի տարբերանշանը, սակայն վաղ առավոտից հայկական համացանցում ամենաքննարկված լուրերից մեկն այն էր, որ տարբերանշանը գողացված է: Այն եղել է 1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի տարբերանշանը:
Այն մրցույթին ներկայացրած «Garun Agency» կազմակերպությունը, որպես առաջին մրցանակակիր, պիտի ստանար 3 մլն դրամ: Հեղինակային իրավունքի խախտման մասին տեղեկություն ստանալուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ քննարկվում է «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Ընկերներ, հարկ եմ համարում հայտնել, որ քննարկում ենք «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը։ Որոշում ունենալուն պես կհայտարարենք»,- գրել էր Ալեքսանյանը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց 1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի տարբերանշանը՝ գրառմամբ. «Փնտրվում է բնօրինակի հեղինակը»։
Ամենայն հավանականությամբ 1991-ի անկախության հանրաքվեի «Այո»-ի՝ արդեն իսկ հայտնի նկարի հեղինակը Ստյոպա Նարոյանն է. «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է 1991թ.-ին «Երեկոյան Երևան» օրաթերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանը («Այո»-ի առաջին տարբերանշանը, որ այժմ տարածվում է, թերթի սեպտեմբերի 23-ի համարի նկարում է)։ «Այդ տարիներին երկու հոգի էին մեզ հետ աշխատում՝ Նարոյան Ստյոպան և Ցոլակ Ղանդիլյանը։ Նարոյանն արդեն մահացել է, իսկ Ղանդիլյանը Նկարիչների միության անդամ է. հայտնի նկարիչ է։ Իմ հիշելով՝ հենց Նարոյանն է հեղինակը»,- ասել է Ենգիբարյանը։ Նա հայտնել է նաև, որ այդ տարիներին լուսանկարչական ապարատ չունեին, ձեռքով էին նկարում թերթի շապիկի նկարները։ Ցոլակ Ղանդիլյանը ևս նշել էր, որ ինքը չէ նկարի հեղինակը։
«Հայկական ժամանակ»-ը փորձեց կապ հաստատել «Garun Agency»-ի ներկայացուցիչների հետ: «Սփյուռ» տեղեկատվական համակարգում նշված միակ հեռախոսահամարն անհասանելի էր: Ավելի ուշ մեզ հաջողվեց գտնել մեկ այլ հեռախոսահամար, որին պատասխանող անձը հաստատեց, որ կապ ունի «Garun Agency»-ի հետ, բայց միայն այնքանով, որ կազմակերպության հիմնադրի ընկերն է: Նա վստահեցրեց, որ ընկերության հիմնադիրը Ռուսաստանում է, սակայն՝ դեպի Հայաստան ճանապարհին: «Կարծում եմ՝ այսօր կամ վաղը Հայաստանում կլինի, ձեզ կպատասխանի»,- ասաց մեր զանգին պատասխանող տղամարդը:
Միեւնույն ժամանակ հավելեց, որ «Garun Agency» կազմակերպությունը նոր է՝ մոտ մեկուկես տարի առաջ է հիմնադրվել, այս ընթացքում ունեցել է բազմաթիվ պատվերներ, և որևէ պատվիրատու դժգոհ չի մնացել:
Թե ինչ կորոշի «Քաղաքացիական պայմանագիր»-ը քննարկման ավարտին, ով կստանա նախանշված 3 միլիոն դրամը, ինչ վերաբերմունք կորդեգրվի «Այո»-ի քարոզչության մեկնարկին այսպիսի տհաճ աղմուկի «հեղինակների» նկատմամբ, կտեղեկացնենք, հենց որ տեղեկանանք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դատախազությունը ներկայացրել է 2025-ին պետությանը և համայնքներին վերադարձված անշարժ գույքերը՝ ըստ մարզերի
Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով. քննարկումներն ավարտվել են. լուսանկարներ
Փրկարարները Հրազդանում ապամոնտաժել են մի շարք հասցեների թուլացած ճաղավանդակները
Արմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել
Լիբիայում սպանվել է նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին
Երևանում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ
Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից. տեսանյութ
Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Ամասիայի տարածաշրջանում բուք է
Աբու Դաբիում մեկնարկել է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
Ժամանեցինք Աբու Դաբի․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ողջունում ենք Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը․ ԱԳՆ
Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, տապալում հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցումը
Միջազգային մակարդակ են դուրս եկել․ հապա, հապա՝ մեր սեքսի ձևերով․ Սաֆարյան
Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը
Վարչապետը տիկնոջ հետ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
2025-ի չորրորդ եռամսյակում գնաճը դանդաղել է, դեկտեմբերին կազմել 3.3 տոկոս, տնտեսական ակտիվությունն արագացել է
ԱԳ փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության ուժերի շտաբի պետը բարձր են գնահատել զարգացող հարաբերությունները
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև
Քոչարյանը չի սերտել ՀՀ տարածքը, քանի որ պատրաստ էր մի մեծ կտոր՝ Մեղրին զիջել. Ղազարյան. տեսանյութ
Ոստիկաններն ապօրինի շրջանառությունից մոտ 2,5 կգ մեթամֆետամին են հանել․ կան կալանավորվածներ․ տեսանյութ
Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
Իրանի շուրջ կրքերը չեն հանդարտվում. արտաքին ճնշում, ներքաղաքական կոլապս. ինչ է սպասվում. տեսանյութ
Հայկական կուսակցության «Սեքսի նախարարության» խոստումը՝ ոչ մի չբավարարված կին․ The Telegraph-ի անդրադարձը
Ռուսաստանը չի մասնակցելու TRIPP-ին. ով է նա, որ ներառենք, ինչ է արել մեզ համար. Բլեյան. տեսանյութ
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է հասել Հայաստան
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ
Փոխվարչապետը Քորմիերի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ՀԲ թիմին․ քննարկվել է Խաղաղության խաչմերուկը
«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբեռանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն
Գևորգ Պապոյանը կայցելի մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպման․ նախարարը ժամանակացույց և տեսանյութ է հրապարակել
Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար
ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը
Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն
Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT