Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն

03/02/2026 schedule17:07

«Արմենպրես»-ը հրապարակել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հոդվածը, որում վերջինս անդրադարձել է ընտրություններին ընդառաջ Հայաստանում նկատվող հիբրիդային հարձակումների համատեքստում ապատեղեկատվական արշավների աճ։

«Հայտնագործություն չեմ անի, եթե արձանագրեմ, որ ընտրություններին ընդառաջ Հայաստանում նկատվում է հիբրիդային հարձակումների համատեքստում ապատեղեկատվական արշավների աճ։ Խոսքը սովորական քաղաքական բանավեճի կամ նախընտրական հռետորաբանության մասին չէ, այլ կազմակերպված ապատեղեկատվության և արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների, որոնց նպատակը պետական ինստիտուտների, ընտրական գործընթացի և երկրի ռազմավարական առաջնահերթությունների նկատմամբ վստահության համակարգային թուլացումն է։ Նման միջամտությունները հատկապես ակտիվանում են նախընտրական շրջանում՝ փորձելով շփոթեցնել ընտրողներին, նվազեցնել մասնակցությունը և ընդգծել հասարակական բաժանարար գծերը։ Նույնիսկ փոքր, ժամանակին չչեզոքացված մանիպուլյացիաները կարող են կուտակային ազդեցություն ունենալ հանրային վստահության և ընտրությունների արդյունքների ընկալման վրա՝ կասկած հարուցելով ընտրությունների լեգիտիմության նկատմամբ։

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործնականում ապատեղեկատվական շղթան հաճախ սկսվում է քիչ հայտնի կայքերից կամ անանուն հարթակներից։ Այնուհետև նույն բովանդակությունը համակարգված կերպով տարածվում է սոցիալական մեդիայի և Telegram ալիքների միջոցով։ Նպատակը ոչ այնքան համոզելն է, որքան տեղեկատվական դաշտում արհեստական տեսանելիություն ապահովելը ալգորիթմների մանիպուլյացիայի, կեղծ կոնսենսուսի ստեղծման և օտարածին օրակարգի ուղղորդման միջոցով։ Հետագայում նույն պատմությունները ներթափանցում են հայկական մեդիա տիրույթ՝ ներկայացվելով որպես «վստահելի աղբյուրներ»։ Այս փուլում մեդիայի դերը դառնում է բեկումնային․ հրապարակումից առաջ տեղեկատվության ստուգման կամ չստուգման հանձնառությունը կարող է կանխորոշել՝ կեղծ լուրը կդադարի՞ տարածվել, թե՞ առավել կընդլայնվի տարածումը՝ ստանալով «ինստիտուցիոնալ լեգիտիմություն» և ազդելով հանրային ընկալումների վրա։

Վերջին շրջանում ակնառու են դառնում նաև կոորդինացված կեղծ կամ անանուն հաշիվների ցանցերը, որոնք նույն հաղորդագրությունները հրապարակում են նույն ժամին, արհեստականորեն բարձրացնում ներգրավվածության ցուցանիշները և առաջ մղում քաղաքականապես զգայուն բովանդակություն։ Կոորդինացված բոտային ցանցերը, ինչպիսին են Matryoshka-ն, Storm-ը և DragonBridge-ը, համաժամանակյա կերպով տարածում են նույն նարատիվները X (Թվիթեր) հարթակում՝ ձևավորելով լայն հասարակական աջակցության կեղծ պատրանք։ Սա տեղեկատվական միջավայրի վրա ճնշման ձև է, որի նպատակը հասարակական տրամադրությունների խեղաթյուրումն ու ճգնաժամային մթնոլորտի պատրանքի ձևավորումն է։ Նոր մարտահրավերների շարքում նկատելի աճ է նաև գրանցվում արհեստական բանականության կիրառումը՝ AI-ով գեներացված տեքստեր, մանիպուլյացված ձայնագրություններ, կեղծ տեսանյութեր և հորինված «փաստաթղթեր»։ Այս զարգացումները փոխում են սպառնալիքների բնույթը՝ դարձնելով դրանք առավել արագ, մասշտաբային և դժվար կանխատեսելի։

Հետևաբար անհրաժեշտ է ոչ միայն արձագանքել, այլ նաև զարգացնել կանխարգելիչ կարողություններ տեխնոլոգիական, վերլուծական և իրավական մակարդակներում։ Վստահաբար, այս գործողությունների իրական թիրախը որևէ առանձին քաղաքական ուժ չէ, թիրախը ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունն է, պետական ինստիտուտների հեղինակությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ապատեղեկատվական նարատիվները, եթե չեզոքացվեն ուշ կամ ոչ ամբողջական, կարող են նվազեցնել ընտրություններում մասնակցությունը և երկարաժամկետ հեռանկարում թուլացնել պետության կայունությունը։

Հայաստանի համար տեղեկատվական դիմադրողականությունը վերացական հասկացություն չէ։ Այն ինքնիշխանության, ժողովրդավարության, պետական կայունության և լեգիտիմության պահպանման կարևոր նախապայման է։ Հրամայական է դառնում տեղեկատվական դիմադրողականությունը որպես ազգային անվտանգության լիարժեք բաղադրիչ արձանագրելը։ Ուստի հիբրիդային սպառնալիքները՝ ապատեղեկատվություն, կիբեռգործողություններ, կոորդինացված տեղեկատվական մանիպուլյացիա, ուղղված են ներսից թուլացնելուն, հասարակությունը բաժանելուն և ռազմավարական որոշումների նկատմամբ վստահությունը խարխլելուն։ Աներկբա է, որ թափանցիկությունը, փաստերի ստուգման մշակույթը, մեդիա գրագիտության ծրագրերը, պատասխանատու լրագրությունը և ինստիտուցիոնալ հաշվետվողականությունը ոչ միայն ժողովրդավարական արժեքներ են, այլև ազգային անվտանգության ամրապնդման կարևոր գործոն են մեր օրերում։

Եվ այստեղ է, որ բոլորիս ջանքերը պետք է մեկտեղվեն»,- հոդվածում գրել է Բաղդասարյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
793 դիտում

Վենսի նման վառ քաղաքական գործչի այցը Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում․ վարչապետ

Երբ և ինչպես է սովորում հարվածային գործիքներ նվագել․ վարչապետը մանրամասնել է

Կա ինֆորմացիա, ճշտվում է, այդ թվում՝ ՀԱՍԵ ձևաչափով․ քաղաքական նպատակով ՀՀ են մուտք գործում ստվերային գումարներ

ՀՀ քաղաքացին ընտրություններին առաջինը՝ տեր պիտի կանգնի իր ջանքերով և կորուստներով ձեռք բերված խաղաղությանը

Այդ 1 դրամները պետությունն արժեզրկելու մասին են, պետությունը կոնկրետ մարդկանց գրպաններում տեղավորելու մասին են

Չենք գործելու ՌԴ-ի դեմ, բայց միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահի․ սա մեր ռազմավարությունն է

Մենք առնվազն սկսել ենք շոշափել այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է․ վարչապետ

Հարցը կար օրակարգում, քննարկվել է․ վարչապետը՝ Վենսի հետ հանդիպմանը Բաքվում անազատության մեջ պահվողների մասին

Ընկել են ցնցումների մեջ, փակվում է հարստանալու հնարավորությունը. ՀՀ-ն հետաքրքրում է աշխարհին. տեսանյութ

«Էրեբունի» ԲԿ-ում հետևել եմ ռոբոտային վիրաբուժական համակարգով կատարվող վիրահատության ընթացքին․ Ավանեսյան

Երևանի քաղաքապետարանը ծառերի կենսունակությունը ստուգող գերժամանակակից սարք է ձեռք բերել

Air Canada-ն դադարեցրել է թռիչքները Կուբա․ նավթային էմբարգոյի պատճառով նախատեսված վառելիքը սպառվում է

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

1 պահածոյի ժանգոտած տարայի արժեք ուներ հայ զինվորի կյանքը՝ երբ դուք էիք իշխանություն․ տեսել եմ սեփական աչքերով

ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրվել

Վենսի այցի արդյունքները գերազանցեցին բոլոր սպասումները, մանավանդ ռազմական համագործակցության մասով․ տեսանյութ

Դիլիջանի ոլորաններում, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հայաստանը մեր աչքի առաջ և մեր բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն․ վարչապետ

Սա ձևական այցելություն չէր. Վենսի այցը այլ կերպ, քան պատմական, հնարավոր չէ բնորոշել. Բադալյան. տեսանյութ

Հանրապետությունում 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով․ ՆԳ նախարար

Կկարգավորվեն ՀՀ-ից մեկնող բեռնատարների հերթերը սահմանին․ մանրամասներ

Առաջին անգամ ներկայացնում ենք զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները․ Պապիկյան․ տեսանյութ

ԲՏ ոլորտը ՀՀ-ԱՄՆ գործընկերության անկյունաքարերից է․ կայացել է տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովը

Սևանը կանաչում է, Հայաստանը ողբերգության մեջ է, և մարդիկ չեն գիտակցում՝ յուրաքանչյուրն այդ պրոցեսի մասնակից է

Ջեյ Դի Վենսը ժամանել է Բաքու, հանդիպել Իլհամ Ալիևի հետ

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը․ հայտնի է հեռարձակման ժամը

Որպես անհետ կորած որոնվում է 2006թ. ծնված Լիանա Արաբյանը

Հայտնի կենտրոնների հրահանգներով ընդդիմադիր որոշ շրջանակներ փորձելու են արժեզրկել ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը

Վենսի այցը Հայաստան առանցքային իրադարձություն էր երկրի, միաժամանակ տխուր թեմա՝ ընդդիմության համար․ Մանավազյան

Ապահով և եկամտաբեր ներդրում դրամով և դոլարով. Ամիօ բանկը թողարկել է պարտատոմսեր

ԱՄՆ փոխնախագահը մեկնել է Բաքու՝ ամփոփելով հայաստանյան այցը

Նախագահն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին․ Մարկուս Ռիտերը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

Շրջակա միջավայրի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Անկասկած, կքննարկվի․ Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին․ ինչ են քննարկել կողմերը

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել մոտ 1,95 մլն դոլար արժեքով հերթական հողամասի նկատմամբ. վարչապետ

Փաստը մնում է փաստ, որ TRIPP-ը գործարկվելու է, իսկ Հայաստանը ահռելի տնտեսական օգուտ է ստանալու. Ռուբինյան

Կառավարությունը չի խաբել, այն էլ՝ միտումնավոր․ Կարապետյանի սխալ պնդումներն ու Վենսի խոսքի թարգմանությունը. FIP

2025-ին մենք կարողացել ենք հարկ վճարողներին վերադարձնել 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

Ի՞նչ է ստացվում. փաստորեն Ծիծեռնակաբերդը կանգուն է ու բաց այցերի համար, պատմությունից չենք փախչում. Ստեփանյան