Մարտի 8-ին կանայք են տղամարդկանց թատրոն ու կինոթատրոն հրավիրելու. Երեւանի քաղաքապետարանը գնել է բոլոր տոմսերը

Երեւանում մարտի 8-ի մշակութային միջոցառումներին ներկա գտնվելու համար տղամարդիկ չեն կարողանա տոմսեր ձեռք բերել, քանի որ դրանք արդեն սպառված են: Քաղաքապետարանը նախապես բոլոր տոմսերը գնել է՝ նվիրելու համար:

Կանանց ու աղջիկների համար նվեր-հրավիրատոմսերը նախատեսված են մայրաքաղաքի բոլոր թատրոններ, Մոսկվա կինոթատրոն, Օպերային թատրոն եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն այցելելու համար: Իսկ մշակութասեր տղամարդկանց մնում է հուսալ, որ կանայք այդ օրը կհրավիրեն նաեւ իրենց:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ քաղաքապետարանը շուրջ 6 հազար տոմս է գնել Երեւանի գրեթե բոլոր մշակութային օջախներից: Թե որքան գումար է հատկացվել հրավիրատոմսերի ձեռք բերման համար, նա նշեց, որ այս պահին հստակ թիվ չի կարող ասել, քանի որ պայմանագրերը նոր են կնքվում:

Եթե այդ օրը մայրաքաղաքում լինեն մարզերից ու այլ քաղաքներից եկած կանայք եւ աղջիկներ, նրանք եւս կկարողանան քաղաքապետարանի նվերից օգտվել, սակայն տոմսերը, իհարկե, սահմանափակ են: «Խոսքը Երեւան քաղաքի գրեթե բոլոր հաստատությունների մասին է, տոմսերի քանակն այդքան է, թիվը մենք չենք որոշել, ավելին խոստանալ կամ անել չենք կարող»,- ասաց Գոշ Սարգսյանը:

Փետրվարի 27-ից սկսած՝ հրավիրատոմսերն առկա կլինեն երեւանյան բոլոր թատրոնների, այդ թվում՝ «Մոսկվա» կինոթատրոնի, Օպերային թատրոնի եւ Կամերային երաժշտության տան տոմսարկղերում: Իգական սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ կստանա մեկ հրավիրատոմս՝ նախատեսված երկու անձի համար:

Առաջարկվող 15-ից ավելի ֆիլմերի, ներկայացումների եւ համերգների անվանումներն ու վերնագրերը շուտով կհրապարակվեն նաեւ Երեւանի քաղաքապետարանի կայքում:

Այն քաղաքացիների համար, որոնք չեն կարողանա հրավիրատոմսեր ձեռք բերել դրանց սահմանափակ լինելու պատճառով, Երեւանի քաղաքապետարանն այլընտրանք չի առաջարկում: Մարտի 8-ին մայրաքաղաքում տոնական որեւէ միջոցառում քաղաքապետարանը չի իրականացնելու: Գոշ Սարգսյանը հայտնեց, որ այս տարի նվեր հրավիրատոմսերից բացի, այլ բան չեն նախատեսել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3974 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ